«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Մենք ոչ թե ատամ բուժող ենք, այլ ստոմատոլոգ»

«Մենք ոչ թե ատամ բուժող ենք, այլ ստոմատոլոգ»
17.01.2013 | 19:45

ՀՀ գլխավոր ստոմատոլոգ ԼԱԶԵՐ ԵՍԱՅԱՆԸ և Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ ԱՇՈՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ մամուլի ասուլիսում անդրադարձել են «Արտոնագրային վճարների մասին» օրենքում կատարված փոփոխություններից հետո ստոմատոլոգիական ծառայության հարկերի բարձրացման և այլ խնդիրների:

Նրանք նախապես լրագրողներին խնդրեցին իրենց չանվանել ատամնաբույժներ, քանի որ ատամնաբույժ նշանակում է ատամ բուժող, իսկ իրենք ոչ թե ատամ բուժողներ են, այլ ստոմատոլոգներ, որոնք զբաղվում են բերանի խոռոչի խնդիրներով: Լրագրողները նկատեցին, որ «ստոմատոլոգ»-ը հայերեն բառ չէ, բանախոսներն էլ ասացին, որ բառի հայերեն թարգմանությունը` բերանաբան, հարմար չէ օգտագործելու համար, ուստի ճիշտ կլինի ասել` ստոմատոլոգ:
Ինչևէ. ստոմատոլոգները դժգոհեցին, որ օրենքում փոփոխություններ անելիս հաշվի չեն առնվել մանկական ստոմատոլոգիայի և տեխնիկական լաբորատորիաների խնդիրները։ «Պատկերացնո՞ւմ եք, մեկ ատամ բուժելու համար կլինիկան հարկվում է երեք անգամ»,- ասաց Լազեր Եսայանը, նշելով, որ ստոմատոլոգիական մեկ աթոռի համար, ըստ այս նոր օրենքի, ստիպված են լինելու վճարել 80 հազար դրամ:
Աշոտ Գևորգյանի խոսքով էլ` իրենք հատկապես վիրավորված են նրանից, որ ստոմատոլոգիական կենտրոնները դասել են վարսավիրանոցների, ռեստորանների, խաղատների շարքին` ստոմատոլոգիան առանձնացնելով առողջապահական այլ ոլորտներից: Վերջինս վստահ է, որ այս օրենքի պատճառով տուժելու է ժողովուրդը, քանի որ 50 տոկոսով ավելանալու են ստոմատոլոգիական ծառայությունների գները:
Բանախոսների համոզմամբ` արդյունքում փակվելու են շատ ստոմատոլոգիական կենտրոններ, շատ կլինիկաներում լինելու են կրճատումներ, ինչն էլ, իհարկե, կնպաստի ստվերի ավելացմանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ