Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Չէ, եղբայր էպոսագետ, քեզնից այս պահին ազգի առաջնորդ լինելու հոտ չի փչում

Չէ, եղբայր էպոսագետ, քեզնից այս պահին ազգի առաջնորդ լինելու հոտ չի փչում
18.01.2013 | 01:01

Առատ է սերմը, բայց, ցավոք, հունձն առատ չի լինելու, որովհետև որոշ սերմերի ծլունակությունը գիտահետազոտական որևէ լաբորատորիայում չի ստուգվել: Վերցնենք, օրինակ, մեկին` էպոսագետ թեկնածուին: Նախ ասեմ, որ «էպոսագետ» բառը շատ տարողունակ և բազմիմաստ է: Ցանկացած ազգի էպոսի մեջ խտացված են նրա հավաքական ոգին, պայքարելու և հաղթելու անկոտրում կամքը, ոչ միայն սրով, այլև խելքով և խորամանկությամբ (որը մեկ բառով կարելի է ասել` դիվանագիտություն) հաղթելու ունակությունը: Օրինակ, մեր էպոսի սիրելի հերոսի` Դավթի կերպարում մարմնավորված է ուժը, որն ի զորու է հաղթելու անգամ անկարելի վիճակում: (Կյանքը ցույց է տալիս, որ միայն ուժով չես կարող միշտ հաղթել. Իսրայելը տարեցտարի պարտվում է): Հիշենք այն պահը, երբ Մսրա Մելիքը, քաջ գիտակցելով, որ անկարող է ուժով հաղթելու նրան, իբր բարեկամանալու պատրվակով իր մոտ է հրավիրում Դավթին, որի համար լարել էր թակարդը, նախօրոք փորել էր տվել 40 գազ խորությամբ փոսը և ծածկել գորգերով: Թե ինչպես է դուրս գալիս փոսն ընկած Դավիթը, պարզ է էպոսից: Էպոսում արտացոլված է մեր ժողովրդի դարերով դրսևորած կույր դիվանագիտությունը, անսահման հավատը, երբեմն էլ կույր հավատը դեպի մարդը, անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից: Հիշենք նաև Շապուհի կողմից Արշակի կալանվելը: Թվում է, էպոսագետը պիտի որ լավ ըմբռնած լիներ այդ պահը և իր ընտրողների առաջ հանդես գար թարմ խոսքով, որին այսօր այնքան կարոտ է ընտրազանգվածը: Բայց պարզվում է, որ հարգելի էպոսագետը ժողովրդին ասում է, եթե ես ընտրվեմ նախագահ, ապա ՀՀ 1-ին և 2-րդ նախագահներին կվերցնեմ որպես խորհրդականներ: Հարց է ծագում. որպես խորհրդական նրանք ի՞նչ պիտի խորհուրդ տան քեզ։ Ա՛յն, թե ինչպե՞ս շարունակել այս երկրի թալանը և ամայացումը, թե՞ ինչպես կարճ ժամանակում հարստանալ, ինչպե՞ս իշխանության անցնելուց հետո մեջքով պիտի շուռ գալ դեպի ժողովուրդը, թե՞ ինչպես վերևից նայել ժողովրդին, ինչպե՞ս խորացնել իշխողի և ժողովրդի միջև եղած անդունդը, թե ինչպես ժողովրդի արյունը հեղել և մնալ անպատիժ: Թե ինչպես... ինչպես... ինչպես… Մինչև ե՞րբ պիտի շարունակվի այդ անորոշ «ինչպես»ների շարանը:
Չէ, եղբայր էպոսագետ, քեզնից այս պահին ազգի առաջնորդ լինելու հոտ չի փչում:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ