Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արա ԱԼՈՅԱՆ. Փռշտոցս քո փամփուշտին վնաս չէ

Արա ԱԼՈՅԱՆ. Փռշտոցս քո փամփուշտին վնաս չէ
20.01.2013 | 16:43

ԱՄՆ-ում, որը համաշխարհային վարժապետի մեծագույն դեր է ստանձնել, բայց, ըստ իս, փոլիսմենից, հին ու հեզաճկուն ռուսերենով ասած`շարքային մենթից չի տարբերվում, հասարակական ընդվզման ու բազմամարդ ցույցերի հերթական ալիք է բարձրացրել զենք կրելու հետ կապված օրենքի խստացման պետական նախաձեռնությունը:
Եվ այսպես, զենքի քաղաքացիական կրումը սահմանափակող կամ արգելող օրենքի դրույթի դեմ հանդես եկողները, որոնք, որպես կանոն, կրթական շրջանակների ներկայացուցիչներ են, պետությունից պահանջել են իրենց, Վարդագույն կամ Սպիտակ տան պարագայում, երկնագույն (նախագահական սենյակներից մեկը, որտեղ, ի դեպ, առաջիկա ժամերին երդմնակալելու է Օբաման, այդպես էլ կոչվում է, ուրիշ բան չհասկանաք) փանջարայի պրիզմայով չնայել հատկապես դպրոցներում և կրթական այլ հաստատություններում առկա անվտանգության լրջագույն խնդիրներին:
-Զինեք դպրոցականներին ու մանկավարժներին` նրանց կրակելու արվեստի մեջ հմտացնելով կամ ապահովեք սովորողների անվտանգությունը` կրթական համալիրի զինված պահակախմբի միջոցով,-գոչել է ամերիկացին, ով ազատ է:
-Զենք ունեցող չարագործի դեմ հնարավոր է պայքարել միայն զենքով,-ձայնակցել է նույնքան անկաշկանդ ամբոխը:
Ի դեպ, զինված հարձակումներն ու ահաբեկչությունները, որոնք իրականացվում են ամերիկյան դպրոցներում կամ հենց դպրոցականների կողմից, վաղուց օրինաչափություն են այդ երկրում, որն աշխարհին սիրում է բարոյականության, ժողովրդավարության, պատմության, համերաշխության դասեր տալ`չմոռանալով գործի դնել պատերազմահնար ուժը: Այսինքն այն, ինչում հավատացած է շարքային ամերիկացին ու ինչի մասին օրինապահանջ բարձրաձայնում է, պետական մակարդակով իրագործում է Վաշինգտոնը: Ասում է՝ այ աֆղանացի, իրաքցի, լիբիացի ու չգիտեմ ինչ շուն շան որդի, ախր չես հասկանու՞մ, որ քեզ խաղաղություն է պետք, ժողովրդավարություն է պետք, ասում է ժպիտով ու տակից գրպանը զենք կոխում, թե՝ չվախենաս, քրիստոնյա-բան, սուտ է, այտդ դեմ չտաս, եթե ցանկանան ապտակել, մարդու իրավունք կա, բան կա, ո՞վ իրավունք ունի քեզ խփել, բռնանալ քո վրա (սույն վարկածի հերքումն իսկ տրված է նույն ԱՄՆ-ին):
Հիմա կհակադարձեք հայրենի մտքի հետևյալ գոհարով, թե՝«միայն զենքով կա հային փրկություն»: Սակայն այստեղ կա մի «բայց»: Եթե աշխարհը, իրոք, մանկամտացել է այն աստիճան ու չարամտացել, որ սիրում է խաղալ միայն զենքով, ապա, պատկերավոր ասած, նույն դասասենյակում համակեցության օրենքով գոյակցող բոլոր երեխաներին ոչ թե զենքով պիտի ապահովել` ըստ հավասարության կանոնների, այլ բացառել զենքն ընդհանրապես` հանուն ամենամեծ ու անսպառելի իրավունքի`խաղաղության:
Հա, մեկ էլ` բոյով լինելը կամ բարձր ցատկելը մեծահասակ լինելու նշան չէ, և դասեր տալու փոխարեն պետք է մասնակցել գոնե մեկ համադպրոցական ու համադասարանային աշխատանքի, ասենք`շաբաթօրյակի` մաքրելով դրսի ու ներսի (նաև`մարդկային առումով) աղբը, իր դեպքում` դատարկ պարկուճները:

Դիտվել է՝ 1894

Մեկնաբանություններ