Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նրանք, փաստորեն, համաձայն չե՞ն

Նրանք, փաստորեն, համաձայն չե՞ն
22.01.2013 | 11:54

Ղազախստանի և Բելառուսի նախագահները միմյանցից մի քանի օրվա տարբերությամբ հայտարարել են, որ եվրասիական ինտեգրումը համարում են միայն տնտեսական, այլ ոչ քաղաքական միություն: Աստանայում դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Նուրսուլթան Նազարբաևը ասել է, որ ևս մեկ անգամ ուզում է ընդգծել իր վերաբերմունքը` եվրասիական ինտեգրումը երբեք ուղղված չի եղել քաղաքական որևէ միության վերականգնմանը, առավելևս ԽՍՀՄ-ի: Նա հիշեցրել է, որ 2012-ից սկսել են գործել Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի ստեղծած մաքսային միության ու միասնական տնտեսական տարածքի համաձայնագրերը, Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհուրդը` և դա բավական է եվրասիական ինտեգրման գործընթացի համար: «Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը անկախ պետություններ են` յուրաքանչյուրն իր սեփական ազգային շահերով»` ամփոփել է Նուրսուլթան Նազարբաևը: Մինչ այդ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էր ասել, որ Բելառուսն աջակցում է ինտեգրման ընդլայնման Ռուսաստանի ջանքերին, սական պատրաստ չէ արմատական քայլերի: «Վատ ոչինչ չկա Ռուսաստանի այս նախաձեռնության մեջ, սակայն ոչ Բելառուսը, ոչ Ղազախստանը հենց այնպես ռադիկալ քայլերի չեն գնա»` ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

2012-ի դեկտեմբերին, երբ «Россия 24» հեռուստաալիքի լրագրողի հարցրել էր Իլհամ Ալիևին, թե ինչո՞վ Ադրբեջանին կվնասի Մաքսային միությանն անդամակցելը կամ միասնական տնտեսական տարածքը, նա պատասխանել էր. «Մտածել է պետք ոչ միայն, թե ինչով կվնասի, այլև` ինչով կօգնի: Եվ այս հարցում մենք, անկեղծ ասած, մեզ համար առանձնապես մեծ օգուտներ չենք տեսնում: Մյուս կողմից` մեր երկրի տնտեսական վիճակը բավականաչափ կայուն է: Տարադրամի բավականաչափ պահուստ ունենք, և դիվերսիֆիկացված տնտեսություն, լիակատար ինքնաբավ ենք, հարուստ բնական պաշարներ ունենք, նավթագազատարների բազմաճյուղ ցանց, աշխարհագրական դիրք, տրանսպորտային հաղորդակցություն: Այսինքն` լավից լավը չեն փնտրում: Այդ պատճառով էլ եթե մենք տեսնենք, որ ռեալ հեռանկարներ կան ավելի լավը ունենալու, ցանկացած միավորման մեջ կմտնենք, այդ առումով մենք տաբուներ չունենք»:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1303

Մեկնաբանություններ