Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հայազն» կուսակցությունը քվեարկելու է բոլորին դեմ

«Հայազն» կուսակցությունը քվեարկելու է բոլորին դեմ
22.01.2013 | 16:29

Նախագահական ընտրություններին «Հայազն» կուսակցությունը քվեարկելու է բոլորին դեմ: Այս մասին հայտարարել է կուսակցությունը` ներկայացնելով այդ քայլն հիմնավորող մի շարք պատճառներ: Կուսակցությունը նշել է, որ Հայաստանում, անկախությունից ի վեր, ժողովրդի կամքով և սահմանադրական եղանակով իշխանություն չի փոխվել: Ընտրությունից ընտրություն ամրապնդվում է քաղաքացիների համոզմունքն առ այն, որ երկրում օրինական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելն անհնար է, ինչը պատճառ է հանդիսանում քաղաքական գործընթացների նկատմամբ հասարակության համատարած անտարբերության` ընտրությունները բոյկոտելու, ինչպես նաև պայքարի այլընտրանքային ուղիներ փնտրելու ցանկության:
«Իրոք, Հայաստանում վաղուց ամրագրված միաբևեռ քաղաքական համակարգը թույլ չի տալիս կայանալ, լուսանցք է մղում բոլոր ոչ իշխանական քաղաքական միավորներին: Սակայն, ի ուրախություն մեզ, Հայաստանում ոչ միայն հնարավոր, այլև անխուսափելի է ինչպես իշխանափոխությունը, այնպես էլ հեղափոխությունը, քաղաքական համակարգի փլուզումն ու նորի կազմավորումը»,-գրում է «Հայազն»-ը: Վերջինս կարծում է, որ ճգնաժամի գլխավոր պատասխանատուն ժողովրդական կամաարտահայտությունը մերժող և իշխանությունը զավթած իշխող վարչախումբն է: Մինչդեռ իշխանության չփոխվելու պատճառը միայն վարչախումբը չէ: Ըստ կուսակցության, միակ բանը, որ մինչ օրս խանգարել է ազգային պետականության ճգնաժամի հաղթահարմանը, եղել է ընդդիմությունը` իր բոլոր թևերով: «Պատահական չէ, որ քաղաքական համակարգի փլուզումը սկսվում է հենց ընդդիմության հին, անարդյունավետ ձևերի փլուզմամբ, որն ավելի ակնառու դարձավ վերջին խորհրդարանական ընտրությունից հետո և հատկապես նախագահական ընտրության նախօրյակին»:
Կուսակցությունն ու նրա հիմնադիր անդամները նպատակ չունեն բոյկոտելու ընտրությունները, քանի որ համոզված են, որ հակառակ զանգվածային ընտրակեղծիքներին, դրանց պայմաններում վարչախմբին հաղթելու թվացյալ անհնարինությանը, այնուամենայնիվ, ընտրություններն ու դրանց մասնակցելը ունեն շատ կարևոր նշանակություն:
«Մենք անելու ենք ամեն ինչ , որպեսզի Հայաստանի քաղաքական դաշտում ասպարեզից հեռացող ինքնանպատակ և ռևանշիստ, ապագաղափարական և ամբոխավար ընդդիմությանը շուտով փոխարինի ազգային-պետական նոր նպատակներ և գաղափարներ ձևակերպող, արդյունավետ մարտավարությամբ առաջնորդվող, ներքին ժողովրդավարությամբ օժտված նոր ընդդիմություն:
Իսկ մինչ այդ մենք շարունակելու ենք դեմ քվեարկել ինչպես իշխանությանը, այնպես էլ հին ընդդիմության մնացորդներին:
Հաշվի առնելով, որ, հակառակ բազմիցս հնչած պահանջներին, քվեաթերթիկներում բացակայում է բոլորին դեմ քվեարկելու հնարավորությունը, մենք ստիպված ենք լինելու ընտրության օրը կազմակերպել բոլորին դեմ քվեարկելու այլընտրանքային եղանակ»,-ասված է հայտարարությունում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ