Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արդյոք ովքե՞ր են...

Արդյոք ովքե՞ր են...
25.01.2013 | 01:10

Պարույր Հայրիկյան: Կա՞ արդյոք նրան ներկայացնելու կարիք: Խելահեղ մի անձնավորություն, որը մերկ ձեռքերով նետվեց մի հսկայական կայսրության դեմ պայքարելու` հանուն Հայաստանի անկախության: Անազատության երկար ու ձիգ տարիները չկարողացան կոտրել նրա մեջ անկախության երազանքը: Կիրթ է, բազմակողմանի զարգացած: Հաստատակամ է, որևէ մեկի հետ երբեք չի գնա փոխզիջման հանուն պաշտոնի: Կարելի է ասել` միակ անհատ գործիչն է վերջին 20 տարվա հայ իրականության մեջ, որին իշխանավորները չկարողացան կաշառել որևէ պաշտոնով: Ասացի` անհատ, ոչ թե քաղաքական գործիչ, որովհետև նրան հատուկ չեն քաղաքական գործչին բնորոշ բոլոր ստոր գծերը. խաբելը, ժողովրդին շողոքորթելը (քծնելը), սիրաշահելը, հետին մտքերը: Նա ուղղամիտ է, այն էլ` չափից դուրս: Չգիտի թաքցնել իր մտքերը: Երբեմն էլ կոպիտ է: Այդ կոպիտ դրսևորումը, իմ կարծիքով, իմպուլսիվ ձևով դրսևորվում է իրեն չհասկանալու պատճառով: Նա կմնա հայ իրականության մեջ որպես ժողովրդական զանգվածների կողմից ցավալիորեն չհասկացված անհատ: Ցավոք, դա ինչ-որ տեղ նաև իր մեղքով է:
Արման Մելիքյան, Արամ Հարությունյան և այլք…
Կուզենայի անկեղծորեն շնորհակալություն հայտնել նախագահի այդ թեկնածուներին հինգ տարին մեկ պետական բյուջեի նկատմամբ այդչափ մեծ մտահոգություն ցուցաբերելու համար:
Հրանտ Բագրատյան։ Որպեսզի գնահատականս, որպես ընտրողի, լինի օբյեկտիվ, անհրաժեշտ հիշեցում, որով կբնութագրվի երբեմնի գանգրահեր (խնդրում եմ գանգրահեր այդ անհատին երբեք չշփոթել Չարենցի երազկոտ գանգրահեր տղայի հետ), հասուն հասակում կառավարական գործուղումների ժամանակ խնայած փողերով «Մալբորո» ծխող հիշյալ տնտեսագետի էությունը. հիշո՞ւմ եք, նրա խելացի խորհուրդն էր հայ գյուղացուն (երբ ՀՀՇ-ական իշխանությունները կերել էին գյուղտեխնիկան)` որձ կովերով (կովը եզից չջոկող սուպերտնտեսագետ-վարչապետ) վարել հողը։ Իսկ հիշո՞ւմ եք, թե թղթի կտոր վաուչերներով (սկզբից 10 հազար դրամ, իսկ երբ ինքն ու իր նմանները 2 հազարով ժողովրդից գնել էին այդ վաուչերները, նույն գանգրահերի կառավարության որոշմամբ այն մեկեն դարձավ 20 հազար դրամ), նա ու իր կողմնակիցներն ինչպես խժռեցին Խորհրդային Հայաստանի հզոր արդյունաբերությունը և զարգացած գյուղատնտեսությունը։ Նա համոզում էր մեզ, թե ինքն ունակ է այլ տեղից էժան սպիրտ ներկրելու, թե «Արարատյան դաշտավայրում աճող բադրիջանը մեզ պետք չէ»։ Աջ ձեռքը ձախ ձեռքի բազկի և նախաբազկի հատման տեղում դնելով, ցույց էր տալիս հեռուստատեսությամբ, թե ինչ չափի բադրիջան կարող է բերել Պարսկաստանից: Անցան ժամանակները, գանգրահեր վարչապետի երազանքները չիրականացան հասկանալի պատճառներով: Հիմա եկել է, որ... Բայց գյուղացին արդեն ոտքի է կանգնել և իր քրտնաջան աշխատանքով ցույց տվել, որ հայրենի հողում ոչ միայն լավ բադրիջան է աճում, այլև ընտիր կոնյակի խաղող: Վկան` Պռոշյանի կոնյակի նոր կառուցված գործարանի խաղողի առատ մթերումները: Եթե Լևոնի հետ որևէ լավ բան չկարողացավ անել, առանց նրա ի՜նչ պիտի անի:
Րաֆֆի Հովհաննիսյան: Այդ բարեկիրթ անհատի մասին ինչ էլ ասեմ` սպառիչ չի լինի, ուստի կսահմանափակվեմ Լերմոնտովի հայտնի պոեմի հերոսուհու խոսքերով.
«Он как тополь между ними, но не растет в нашем саду»:
Սերժ Սարգսյան: Անցել է պայքարի մեծ ճանապարհ: Թունոտ և չար, կասեի անգամ` անբարոյական լեզուները հաճախ են կծում նրան, ակնարկելով կոմերիտականի անցած ուղին, մոռանալով, որ դա նրա փառավոր կենսագրության սկիզբն է եղել և այն էլ` լավ սկիզբը: 1988 թիվ, Ղարաբաղ, խորհրդային չինովնիկներ, Պոլյանսկի, գեներալ Սազոնով, ադրբեջանական ՕՄՕՆ, արյունալից և դաժան պայքարի ծանր տարիներ: Հայաստան 1992... և հետագա ցուրտ ու խավար, սովի տարիներ: Պետականորեն կազմակերպված համատարած թալան, գայթակղություն և մարդ մնալու ընտրություն: Վերջին հատկանիշը եղավ նրա էությունը: Մաքառումների և պայքարի հետագա տարիներ: 2008 թվականի ընտրություններ: Ընդդիմության կազմակերպած ավանտյուրա, մարտի մեկ, տասը զոհ, երկփեղկված հասարակություն: Համաշխարհային տնտեսական ճգնաժամ: Կառավարման հինգ տարիներ: Հասարակության լայն շերտերի վստահության ձեռքբերում: Չէր հաղթահարվել երկփեղկվածությունը վերջնականապես, երբ նախագահական նոր ընտրությունների շեմին կատարվեց ընդդիմության (և՛ կեղծ, և՛ իրական) ինքնասպանությունը: Այսօր ժողովրդի եթե ոչ մեծամասնությունը, գոնե զգալի մասը պատված է անտարբերության շղարշով: Կկարողանա՞ գործող նախագահն ընտրական այդ քարոզարշավում վանել ժողովրդից այդ շղարշը, ուրեմն կհաղթի, իսկ եթե ոչ, հաղթանակի դեպքում անգամ` արարողության ժամանակ, շամպայնի բաժակները կեղծ կզրնգան, և հետագա կառավարումը դժվար կլինի:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ