ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Հակաբիոտիկների դարաշրջանն ավարտվում է

Հակաբիոտիկների դարաշրջանն ավարտվում է
25.01.2013 | 13:37

Փորձագետները նշում են, որ հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների տարածումը քիչ վնասաբեր չէ մարդկության համար, քան կլիմայի գլոբալ տաքացումը և հնարավոր այլ աղետները։ Ինչպես նշում է Անգլիայի գլխավոր բժիշկ Սալի Դևիսը, մանրէներն իմունիտետ են ձեռք բերում ժամանակակից դեղամիջոցների մեծ մասի նկատմամբ, իսկ նոր հակաբիոտիկներ ուղղակի չեն ստեղծվում։
Ելույթ ունենալով խորհրդարանական հանձնաժողովի առաջ՝ Դևիսը մտավախություն է հայտնել խնդրի մասշտաբների մասին։ Նրա խոսքով՝ արդեն շատ մոտ ապագայում նույնիսկ ամենահասարակ վիրաբուժական միջամտությունը կարող է սպառնալ հիվանդի կյանքին։

Դիտվել է՝ 3881

Մեկնաբանություններ