Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գլոբալ ճգնաժամը ձեռնտու չէ և ո՛չ մեկին

Գլոբալ ճգնաժամը  ձեռնտու չէ և ո՛չ մեկին
25.01.2013 | 13:51

Հունվարի 23-ին Դավոսում կրկին մեկնարկեց հերթական տնտեսական միջազգային համաժողովը։ Ըստ էության, կարելի է ասել, որ համաժողովի առաջին օրը միջազգային փորձագետների կանխատեսումները լավատեսական չէին. տնտեսական գլոբալ առողջացում 2013-ին չի սպասվում։
Այլ կերպ ասած, ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականությունն աշխարհի վրա դամոկլյան սրի պես ճոճվում է։ Ինչ խոսք, համաշխարհային տնտեսական ճգնաժամն առաջին հերթին հարվածեց բնակչության լայն շերտերի շահերին, սակայն առավել ևս խնդիրներ առաջացրեց երկրների նախագահների համար, քանի որ սոցիալական դժգոհությունը միշտ էլ հարվածում է նրանց վարկանիշին։ Այս առումով Հայաստանը բացառություն չէ։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ընտրվելուց մեկ տարի հետո Հայաստան ներթափանցեց գլոբալ ճգնաժամն իր բոլոր «իրավունքներով»։ Արդյունքում կրճատվեցին շինարարության ծավալները, նվազեց արտահանումը, տեղի ունեցավ գնաճ։ Եվ այս ամենն իր հետևից բերեց սոցիալական խնդիրներ` իրենց բոլոր դրսևորումներով։ Ստեղծված իրավիճակում, բնականաբար, կառավարությունը փորձեց հնարավորինս զերծ պահել երկիրը սոցիալ-տնտեսական մեծ ցնցումներից։ Թե որքանով դա հաջողվեց, այլ հարց է։
Սակայն փաստ է, որ հինգ տարի անընդմեջ գործադիրը ձեռնամուխ է եղել բարեփոխումների, որոնք կոչված են լուծելու առկա խնդիրները։ Իշխանության և ընդդիմության տեսակետները իրականացվող տնտեսական բարեփոխումների վերաբերյալ, բնականաբար, հակասական են։ Ասել, թե Հայաստանում ամեն բան լավ է, և սոցիալ-տնտեսական խնդիրները մեծ մասամբ լուծված են, սխալ կլինի, և դժվար թե որևէ մեկն իր վրա նման պատասխանատվություն վերցնի, սակայն, մյուս կողմից, ամեն ինչ պետք է դիտարկել համեմատության մեջ։
Իհարկե, եթե համեմատենք 2009-2012 թվականները 2000-2008-ի հետ, ապա, ինչ խոսք, բացասական զարգացումները շատ են և ոչ հօգուտ վերջին տարիների։ Սակայն չմոռանանք, որ 2000-2008-ին համաշխարհային տնտեսությունը ցնցումների մեջ չէր։ Եվ քանի որ Հայաստանը գլոբուսից դուրս չէ, ուրեմն նրա տնտեսական զարգացումներն էլ շեղված չէին ընդհանուր համաշխարհային իրավիճակից։ Խնդիրները, այսինքն, տնտեսական ճգնաժամի «սև ծիծեռնակները», 2009-ին եկան Հայաստան և արմատապես բուն դրին։ Եվ քանի որ կառավարությունը համոզված էր, թե գլոբալ ճգնաժամը չի ներթափանցի Հայաստան, նախապես այն մեղմելու ծրագրեր չիրականացրեց։ Ինչևէ։ Փաստը մնում է փաստ, որ միջազգային տնտեսական գործընթացներն ուղղակիորեն և անուղղակիորեն ազդում են մեր տնտեսության վրա։ Այս պարագայում, երբ աշխարհը սպասում է ճգնաժամի երկրորդ ալիքին, տնտեսության արագ զարգացումն անհնար է դառնում, և անհասկանալի է, երբ դրա մեջ մեղադրում են գործող իշխանություններին։
Չի բացառվում, որ առաջիկայում համաշխարհային տնտեսությունում նոր գործընթացներ զարգանան, քանի որ, որոշ փորձագետների կարծիքով, աշխարհում տեղի է ունենում ուժերի վերադասավորում, ինչն էլ կոչվում է տնտեսական ճգնաժամ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1961

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ