Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

«Չի բացառվում, որ ընտրությունները հետաձգելու դեպքում ԱԺ նախագահը դառնա ՀՀ առաջին դեմքը»

«Չի բացառվում, որ ընտրությունները հետաձգելու դեպքում ԱԺ նախագահը դառնա ՀՀ առաջին դեմքը»
04.02.2013 | 09:57

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի և հետագա հնարավոր քաղաքական զարգացումների մասին զրուցում ենք Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։

-Պարոն Բարսեղյան, Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը նախընտրական և հետընտրական ի՞նչ զարգացումներ կարող է ունենալ։

-Ինչպես հասկացանք ընտրությունները հետաձգվում են առնվազն երկու շաբաթով։ Գուցեև երկու շաբաթվա ընթացքում պարզվի, որ անհաղթահարելի խոչընդոտը չի վերանում, և նոր ընտրությունների կարիք կլինի, որը կնշանակվի մի այնպիսի օր, երբ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները ավարտված կլինեն։ Չի բացառվում, որ ընտրությունները հետաձգելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դառնա հանրապետության առաջին դեմքը, գուցե կռիվ գնա առաջին դեմքին փոխելու, Հովիկ Աբրահամյանին մեկ ուրիշով փոխարինելու համար, գուցեև վարչապետի պաշտոնի համար պայքար լինի այդ ընթացքում։ Ընտրությունները երկու շաբաթով հետաձգումը, կարծում եմ, ավելի արդյունավետ կլինի Սերժ Սարգսյանի, քան մյուս թեկնածուների համար, քանի որ ինձ հասած տեղեկություններով Երևանում Սերժ Սարգսյանի իրական վարկանիշը զիջում է մեկ-երկու ընդդիմադիր թեկնածուի վարկանիշին։ Այս մտահոգությունը, որքան ես գիտեմ, իշխանություններն ունեն, և այս լրացուցիչ երկու շաբաթը պետք է վերանայեն, ավելի արդյունավետ դարձնեն իրենց քարոզարշավը։ Իսկ դա ծախսեր է ուզում, իսկ ծախսերի տեսանկյունից ավելի պատրաստված է Սերժ Սարգսյանը, քան ընդդիմադիր հիմնական թեկնածուները։ Այս իմաստով Սերժ Սարգսյանը կարող է շահեկան դիրքում հայտնվել։

Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, ապա այն, ինչ տեղի ունեցավ, արդեն իսկ, անկախ ընտրության ելքից ու հետագա զարգացումներից, մի զզվելի, խայտառակ հետք է թողնելու, եթե Սերժ Սարգսյանն ընտրվի։ Ճիշտն ասած, հետընտրական զարգացումները պայմանավորված են ընտրության ելքից։ Բացառված չէ, որ նոր ընտրություններ նշանակելու դեպքում նոր թեկնածուներ ի հայտ գան, և չլինի այս ութնյակը, այլ մեկ ուրիշ կազմ։ Բացառված չէ նաև, որ այն կուսակցությունները, որոնք որոշել էին չառաջադրել թեկնածուներ, վերանայեն իրենց դիրքորոշումը։ Ամեն ինչ հիմա Պարույր Հայրիկյանի կամ նրա վրա ազդեցություն ունեցող մարդկանց ձեռքերում է։ Չեմ կարծում, թե Հայրիկյանը հեշտ հանձնվող մարդկանցից է։ Չի բացառվում, որ երկու շաբաթից հետո հայտարարի, որ անհաղթահարելի խոչընդոտն իր համար դեռ հաղթահարված չէ։

-Բայց Հայրիկյանը կարծես թե արդեն ասել է, որ հակված չէ ընտրությունները հետաձգելու։

-Բայց առողջական խնդիր է, մարդը վիրավորված է, 1,5 լիտր արյուն է կորցրել, գուցեև 10 օր հետո ինքը կհամարի, որ պատրաստ չէ քարոզարշավը շարունակել այնպես, ինչպես սկսել էր։ Իհարկե, իրավունք չունենք մարդու առողջական վիճակը մենք գնահատենք, մանավանդ բժիշկ չենք, բայց մյուս կողմից նա փորձառու քաղաքական գործիչ է։ Գուցե կհաշվարկի և կորոշի, որ ճիշտը նոր ընտրություններ ունենալն է, և դա իր համար երկշաբաթյա ժամկետի ավարտին ընդամենը մեկ դիմում կարժենա։ Առողջություն ամեն դեպքում մարդուն։ Ճակատագիրը նրա վրա ահռելի քաղաքական դերակատարություն դրեց։

-Դուք համարո՞ւմ եք Հայրիկյանին ընդդիմադիր գործիչ։

-Իհարկե, համարում եմ։ Քաղաքագիտական տեսանկյունից այդպես է։ Այլ բան, որ ընդդիմադիրները տարբեր են լինում։

-Պարոն Բարսեղյանը, այս օրերին ամենաշատ շրջանառվող հարցը՝ ո՞ւմ էր ձեռնտու Հայրիկյանի դեմ մահափորձը։

-Ինձ թվում է, առնվազն մի տասնյակ քաղաքական, հասարակական, իշխանական, միջազգային ուժերի հաստատ պետք էր նման մի բան։ Թույլ տվեք անուններ չտալ։

Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ