Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անձնական որոշում էր

Անձնական որոշում էր
05.02.2013 | 16:20

«Որոշում կայացնելը բացառապես Պարույր Հայրիկյանի իրավունքն է: Ոչ մեկն այս հարցում իրավասու չէ, բացի Հայրիկյանից, ով պետական և քաղաքական փորձառու գործիչ է: Կարծում եմ`բավականին ճիշտ որոշում է կայացրել, մանավանդ, փառք Աստծո, նրա առողջական վիճակը բավարար է ու թույլ է տալիս, որ շարունակի մասնակցությունը քարոզարշավի հետագա ընթացքին»,-մեզ հետ զրույցում, անդրադառնալով Պարույր Հայրիկյանի ՍԴ չդիմելու որոշմանը, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, նկատելով, որ այս օրերին շահարկումներ եղան, և որոշ գործիչներ իրենց չունեցած վարկանիշն ու կերպարը փորձեցին կարևորել Պարույր Հայրիկյանի հաշվին: «Մարդու հետ դժբախտություն է պատահել, փոխանակ առողջություն մաղթեն և մտածեն, որ, փառք Աստծո, տեղի չի ունեցել վատթարագույնը, տարօրինակ մեկնաբանություններ են անում, որոնք ինձ, մեղմ ասած, տխրեցնում են: Քաղաքական գործիչներն այս իրավիճակում չպիտի կորցնեն մարդկայինը, աամեն ինչի մեջ չփորձեն տեսնել խաղեր, ինտրիգներ, սադրանքներ»,-ընդգծեց տիկին Եսայանը:
ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն էլ կարծում է, որ Հայրիկյանի քայլը տեղավորվում է քաղաքական հաշվարկի շրջանակում: «Սա զուտ հաշվարկի արդյունք էր, որվհետև այսօր կտրուկ աճում է նրա վարկանիշը, և երկու շաբաթով քարոզարշավի հետաձգումը գուցե անկում արձանագրեր: Գուցե նաև այլ պատճառներ կան»,-շեշտեց ընդդիմադիր պատգամավորը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, որ դա անձնասկան որոշում է, և ճիշտն ու սխալը տարբերակելն էլ այլոց որոշելիքը չէ: Նախագահի իրենց թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի առնչությամբ էլ փաստեց, որ, վերջինիս քարոզարշավը, իհարկե, դինամիկայի առումով որոշակի կորուստ ունեցել է, բայց հույս հայտնեց, որ առաջիկա օրերին նա կրկին նույն «թափը կհավաքի»: «Մեծ հաշվով, կարծում եմ, մեր թեկնածուի և ընդհանրապես քարոզչության վրա այս դադարը ոչ մի ազդեցություն չի ունենա»,-վստահեցրեց Հակոբյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ