Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Փողը ես չեմ տվել, հայրս է տվել»

«Փողը ես չեմ տվել, հայրս է տվել»
05.02.2013 | 16:22

«Գարեգին Նժդեհ» ֆիլմի ֆինանսավորումն ապահովել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ում որդուն` ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք:
-«Գարեգին Նժդեհ» ֆիլմի նկարահանման համար Դո՞ւք եք գումարներ տվել:
-Մենք չենք տվել:
-Իսկ ո՞վ է տվել: Ձեր հա՞յրը:
-Այո, իմ հայրն է ֆինանսավորել, ով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենն է:
-Գումարի տրամադրումը արդարացվա՞ծ եք համարում:
-Այո, միանշանակ: Ֆիլմն ինձ շատ է դուր էկել: Շատ հաջողված ֆիլմ է, լավ սցենար: Ամենակարևորը` մարդիկ դրանով կարող են նախորդ դարասկզբի հաղթանակների պատմությունը լավ իմանալ: Շատ քննադատվեց, բայց լավ ֆիլմ է:
-Այսինքն, փողերը «քամուն չեք տվել»:
-Ոչ: Վստահ եմ` այս ֆիլմը դիտելուց հետո ավելի հայրենասեր ես դառնում և ավելի բարի:
-Մինչ այդ «քի՞չ» հայրենասեր էիք:
-Չէ: Ամեն ինչ պիտի գնահատել արդյունավետության մեջ: Ոչ մի բան բացարձակ չեմ գնահատում, ամեն ինչ հարաբերական է:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ