Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «Պահանջեք` Վլադիմիր Գասպարյանը մտնի տնետուն, բացահայտի հանցագործին»

Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «Պահանջեք` Վլադիմիր Գասպարյանը մտնի տնետուն, բացահայտի հանցագործին»
05.02.2013 | 16:51

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ իշխանություններին ձեռնտու չէր ընտրությունների հետաձգումը, քանի որ այդ օրը՝ փետրվարի 18-ը, Ղարաբաղյան շարժման սկիզբն է, ինչն ասոցացվում է Սերժ Սարգսյանի հերոսական անցյալի հետ: «Մարդն այդ օրերին մեծ ներդրում է ունեցել, իսկ եթե ընտրության օրը հետաձգվեր` կհամընկներ 2008-ի մարտի 1-ի հնգամյա տարելիցի հետ: Ընտրությունները կանցկացվեին այդ տարելիցի ազդեցությամբ, երբ սպանվեցին 10 անձինք»,- փաստեց բանախոսը:
Ընտրությունների օրը չհետաձգելու փաստը, ըստ քաղաքագետի, ձեռնտու է ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլև Պարույր Հայրիկյանին: Նրա կարծիքով, Հայրիկյանն իր ընտրարշավի տասն օրն անցկացրեց իշխանություններին չհակադրվելու ոգով: Նա եթե ոչ իշխանահաճո, ապա հաստատ կառուցողական շեշտադրումներով է հանդես գալիս:
Թե ինչո՞ւ չի բացահայտվում Հայրիկյանի դեմ մահափորձը, քաղաքագետի համար շատ տարօրինակ է, քանի որ այն բացահայտելը շատ հեշտ է , մանավանդ որ տուժողը տեսել է հանցագործի դեմքը»:
«Հավանաբար դա մոլագար է եղել, ոչ թե պրոֆեսիոնալ քիլլեր: Երկու տարբերակ կա՝ կա´մ հանցագործը սեփական նախաձեռնությամբ է դա արել, կա´մ վարձված է եղել: Այս մթնոլորտը պարարտ հող է ստեղծում նույնիսկ անհատական տեռորի համար: Իհարկե սա ընտրությունների դեմ էր, սակայն դա կարող էր անել ցանկացած անհատ»,-ասաց նա` հավելելով, որ ցանկության դեպքում ֆոտոռոբոտի միջոցով հնարավոր է կարճ ժամանակում բացահայտել հանցագործին՝ վերջ տալով այն խայտառակ մեկնաբանություններին, թե հանցագործության հետևում ռուսական ուժերն են կանգնած: Քաղաքագետի խոսքով, այսօր հանցագործությունների բացահայտման թելը Պարույր Հայրիկյանի ձեռքում է, ով տեսել է այդ մարդուն, և եթե նա ուներ ոչ հայկական դիմագծեր, նրան ավելի հեշտ է բացահայտելը:
Հմայակ Հովհաննիսյանի դիտարկմամաբ` եղած թեկնածուներից Ռուսաստանի համար ամենանախընտրելին Սերժ Սարգսյանն է, որովհետև նրա հետ Ռուսաստանը աշխատել է: «Անհեթեթ վարկած է, թե Ռուսաստանն է ապակայունացնում իրավիճակը: Ես ընդհանրապես դեմ եմ որևէ վարկած առաջ քաշելուն: Բոլոր հնարավորությունները կան այդ ստահակին , այդ տականքին հայտնաբերելու համար: Վլադիմիր Գասպարյանն իր պրոֆեսիոնալիզմը կարող էր օգտագործել և Պարույր Հայրիկյանի օգնությամբ բացահայտել հանցագործին: Եթե չի բացահայտվում այս հանցագործությունեը, ուրեմն իրավապահ մարմինները պետք է պատասխան տան: Պահանջեք` Վլադիմիր Գասպարյանը մտնի տնետուն, բացահայտի հանցագործին: Հազիվ «պավեստկա» են ուղարկում, Օսկանյանի զրույցներն են գաղտնալսում, խեղճ մարդն ահ ու սարսափի մեջ է , հեռուստացույցով ցույց են տալիս`լացս գալիս է»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ