Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քարոզարշավի «կիքսերը»

Քարոզարշավի «կիքսերը»
08.02.2013 | 02:02

«ԱՄԵՆ ՄԵԿԸ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ»

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցություն)

-Ասում են՝ Պարույր Հայրիկյանը ձեր, այսինքն` իշխանության հետ երկխոսելուց հետո հայտնի որոշումը կայացրեց: Ինչպե՞ս հաջողվեց համոզել նրան:
-Հասարակությունը սովորաբար ոչ մի որոշում միանշանակ չի ընդունում: Հայրիկյանի որոշումը քաղաքական գործչի քայլ էր, նա ճիշտ կողմնորոշվեց: Իշխանությունն այստեղ ոչ մի կապ չունի:
Ընտրությունների հետաձգումը քաղաքական գործընթաց է ու պայմանավորված է շատ այլ հանգամանքներով: Հայրիկյանը ցույց տվեց, որ ինքը ՀՀ քաղաքացի է ու շահագրգիռ է Հայաստանում նորմալ ընտրությունների անցկացմամբ:
-Մյուս թեկնածուի՝ Անդրիաս Ղուկասյանի էլ առողջական վիճակն է վատթարանում: Նրան այցելելո՞ւ եք:
-Ընտրություններից հետո, կարծում եմ, ընտրական օրենսգրքում պետք է փոփոխություններ իրականացվեն: Ովքեր մեկ տոկոսից քիչ ձայն են հավաքում, ընտրությունների ժամանակ կատարված ծախսերը պետք է նրանցից բռնագանձել:
-ՈՒզում եք ասել` օրենքով պիտի սահմանվեն նախագահ դառնալու չափորոշիչները, որ յուրաքանչյուր ոք չօգտվի՞ սահմանադրական այդ իրավունքից:
-Իհարկե, դա պիտի կարգավորվի օրենքով, որովհետև ընտրությունը լուրջ գործընթաց է, բավականին ծախսարար, և պետության հիմքերն այդ գործընթացի ժամանակ չպիտի խարխլել: Չպիտի տեղից վերկացող ու նախագահի թեկնածու առաջադրվող ամեն մեկի ցանկությունները կատարենք:
-Փաստորեն, խստացնում եք չափորոշիչները:
-Չենք խստացնում: Թող բոլորն էլ նախագահ դառնան, բայց ով մեկ տոկոսից ցածր ձայն է հավաքում, նա պետք է փոխհատուցի ողջ գումարը, որ պետությունն իր վրա ծախսել է:
-Այսինքն, ուզում եք ձերբազատվել երկրորդ էշելոնի թեկնածուներից:
-Այո:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն «կիքսերին», որ Սերժ Սարգսյանի քարոզարշավի ընթացքում են լինում:
-Ընտրություններն ընթանում են բնականոն հունով, և շատ նորմալ է, որ քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը կամ այլ թեկնածու ստիպված են պատասխանելու բազմաթիվ անկանխատեսելի հարցերի, առավել ևս` անմիջական շփումների ժամանակ: Շատ բնական է նաև, որ այդ ամենը լրատվամիջոցների կողմից ամենատարբեր մեկնաբանությունների է արժանանում:
-Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, հեգնելով ՀՀԿ թեկնածուի կարգախոսը, վերաձևակերպել է. «Սա՞ է Ձեր ապահով Հայաստանը»:
-Մեր թիմը պետական կառավարման, պետականաշինության հետ կապված ոչ մի խնդիր չունի: ՈՒստի առաջարկում եմ ոչ թե 1, այլ 0,5 տոկոսը չգերազանցող թեկնածուներից բռնագանձել ընտրական բոլոր ծախսերը:

«ՊԵՏՔ Է ՍԹԱՓ ԳՆԱՀԱՏԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ»

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ (ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ)


-Դուք ՀԱԿ-ից դուրս գալու նպատակ չունեք: Այսօրվա կարգավիճակը, փաստորեն, Ձեզ գոհացնո՞ւմ է:
-Պիտի փորձենք ՀԱԿ-ի գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ: Բնականաբար, պիտի սթափ գնահատել իրավիճակն ու համապատասխան հետևություններ անել: Մի խոսքով, բոլոր ջանքերը պիտի ուղղել կառույցի բարեփոխմանն ու կայացմանը:
-Տեր-Պետրոսյանն օրերս այցելել էր Ձեզ: Նրա հետ քննարկե՞լ եք իրավիճակը և ի՞նչ հետևությունների եք հանգել:
-Առաջին անգամ չէ, որ Տեր-Պետրոսյանն այցելում է մեզ: Պարբերաբար հանդիպում ենք, բնականաբար, քննարկում ենք տարբեր հարցեր: Այդպես էլ պետք է լինի:
-ՀԱԿ-ի մարտավարության և «ձևափոխվող կարգավիճակի» մասին խոսե՞լ եք:
-Անշուշտ, ներքաղաքական զարգացումների շուրջ բոլոր հարցերն էլ քննարկվում են:

Ճեպազրույցները՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3325

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ