Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Րաֆֆիի «ստվերային» թիմը

Րաֆֆիի «ստվերային» թիմը
11.02.2013 | 20:14

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը հետաքրքիր «նրբերանգներով» է ուղեկցվում` անմիջական շփումներ, բարևներ, համբույրներ: Իրականում, ինչպես մեզ հայտնի դարձավ, Հովհաննիսյանի քարոզարշավի ու մնացյալ քաղտեխնոլոգիաների մշակման ու ճիշտ կիրառման համար բավականին լուրջ թիմ է աշխատում: Մեր տեղեկություններով` այնտեղ ներգրավված են տարբեր ոլորտների մասնագետներ` և՛ քաղաքագետներ, և՛ հոգեբաններ, և՛ սոցիոլոգներ, և՛, և՛, և՛: Եվ «մի կին ատամնատեխնիկ». էս խառը ժամանակներում մեկը չլինի՞, որ բողոքող ատամնաբույժների դարդին «դարման» անի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ