Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ձերբակալվածներից մեկը «ռեմոնտչիկ» է, մյուսը` «շոֆեր»

Ձերբակալվածներից մեկը «ռեմոնտչիկ» է, մյուսը` «շոֆեր»
12.02.2013 | 17:24

«Նրանցից մեկը ռեմոնտ արող, կաֆելչիկ մարդ է: Երբ Եղվարդի իմ ամառանոցն էր վերանորոգում, իրենց տաքսի էր պետք, գտել են էն մյուսին, որը իրենց տարել-բերել է: Բայց երեկ տեսա, որ կաֆելչիկը շոֆեր ա ունեցել: Հետո վթարի ենթարկվեցին- ինչ արեցին, մեքենա էր պետք: Իմ մեքենան` «Վոլվոն», վաճառել եմ իրենց»,-նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվողների մասին այսպիսի տեղեկություն հաղորդեց այսօր լրագրողներին նախագահի մեկ այլ թեկնածու`Վարդան Սեդրակյանը: Նա ասաց նաև, որ կասկածյալներին առաջարկել է տարբեր լրատվամիջոցներում տպագրված իր հարցազրույցների «փաթեթը» բաժանել մարդկանց, ինչի համար գումար է տվել նրանց, սակայն ավելի ուշ պարզել է, որ վերջիններս գումարը վերցրել են, բայց չեն «առաքել», և փաթեթներն էլ նրանց տանը կիտված են: «Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք թե´ թմրանյութերի ազդեցության տակ, թե´ որևէ պարտադրանքի վաղը -մյուս օրն այնպիսի մեղադրանքներ կվերցնեն իրենց վրա, որ զարմանալ կարելի է: Այս ամենը պլանավորված էր ու այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող,-վստահեցրեց Սեդրակյանը` նկատելով, որ այս մարդիկ սարսափելի խոցելի են ու կառավարելի, նրանց ինչ-ինչ բաների դիմաց տվել են այս ծրագիրը, որ իրականացնեն:-Խաչիկի մասով չեմ կարող ասել, Սամվելն անգամ բանակ չի գնացել, զենքը երևի հեռուստացույցով է տեսել, շատ լավ արհեստավոր է, բայց որ գնա մարդ սպանի... չգիտեմ: Հիմա էս մարդկանց որ հարցաքննում են, փաստաբան ունե՞ն: Ինչ ասես` կարող են գրել տալ: Մեկը նստած է դեղի վրա, որ կես ժամ ուշանա` կգրի, էն մեկին էլ էնքան կծեծեն` ինչ ուզես կգրի»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ