Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Բաքուն արյան մեջ կողողենք, թող Ալիևը մեզ չվախեցնի»

«Բաքուն արյան մեջ կողողենք,  թող Ալիևը մեզ չվախեցնի»
15.02.2013 | 12:00

«Հայոց ազգային բանակ» (ՀԱԲ) կազմակերպությունը սատարում է գործող նախագահին ու կոչ անում իր անդամներին` հետևելու իր դիրքորոշմանը: Այս մասին «Իրատես de facto» ակումբում հայտարարեց կազմակերպության նախագահ ԱՐԱՄՈ ԹՈՐԳՈՄՅԱՆԸ: «Վստահ եմ, որ այն քաղաքական գործիչը, ով իր ուսերին կրել է երկրի անվտանգության, պաշտպանության պատասխանատվությունը, այսօր չի կարող թերանալ: Սերժ Սարգսյանը կարող է ապահով Հայաստան կառուցել: Բոլոր թեկնածուներին հարգում եմ, բայց երկիրը կարող է լավ կառավարել միայն Սերժ Սարգսյանը»,- նշեց Թորգոմյանը` հավելելով, որ ՀԱԲ-ը քաղաքական կառույց չէ, ու սա զուտ աջակցություն է իրենց մարտական ընկերոջը:
Ավելին, ՀԱԲ ղեկավարը նաև նախազգուշացնում է. «Բաքուն արյան մեջ կողողենք, թող Ալիևը մեզ չվախեցնի իր ամպագոռգոռ հայտարարություններով: Մեր կազմակերպության անդամների 99,9 %-ը մարտական գործողություններին մասնակցած, փառապանծ հաղթանակ ձեռք բերած տղաներ են, որոնք սուրը դեռ պատյան չեն դրել: Ով կփորձի դրսից ապակայունացնել մեր երկիրը, մենք կանգնած ենք մեր նախագահի կողքին: Երկիրն օր օրի ուղղում է իր մեջքը: Խփե՞նք մեջքին: Հո մենք վրացի չե՞նք»,- նշեց գնդապետը` հորդորելով նաև ներքին քաղաքական խաղերով երկրի հիմքերը չսասանել:
Ի դեպ, ՀԱԲ-ի ղեկավարից լրագրողները հետաքրքրվեցին` արդարացվա՞ծ է այն քայլը, որ Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն չեն տալիս: «Ժիրայր Սեֆիլյանն իմ մարտական ընկերն է, բայց, ցավոք, իր կողքի մարդիկ իրեն հրահրում են: Նրանք իմ մոտ էլ էին եկել, ասացի` թևերի տակ ձմերուկներ մի դրեք, որ դուրս չգա պետության դեմ: Ցավոք, դա իրականացավ: Պետության դեմ դուրս գալը բերում է քաոսի, ինչպես մի քանի տարի առաջ եղավ: Եթե զենք է կուտակում, մարդիկ հավաքում, ուրեմն պետության դեմ է դուրս եկել: Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ զենք կրելու համար տարավ փակեց բանտում: Ի՞նչ է, թուրքին մատո՞վ էի կրակելու: Բայց դուրս գալուց հետո գնացի կռվելու, չորս անգամ վիրավորվեցի ու հաղթեցի` Խոջալու, Ղարադաղլու…»,- ընդգծեց Արամո Թորգոմյանը` Հայաստանի ՀԱԲ-ականներին կոչ անելով վերադառնալ «մայր երամ»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5119

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ