USD486.78
EUR574.01
RUB8.17
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Գորիսը մինչեւ հիմա էլ յայտնի է իր կարմիր կտուրներով. սա տուրիզմի տեսակետից հիանալի բրենդ կարող է յանդիսանալ»

«Գորիսը մինչեւ հիմա էլ յայտնի է իր կարմիր կտուրներով. սա տուրիզմի տեսակետից հիանալի բրենդ կարող է յանդիսանալ»
16.02.2013 | 16:44

Ինքնաարտահայտում, տեղեկատվության տարածում, թե՞ ժամանց: Բլոգերների թիվը օր օրի ավելանում են: Նրանք վիրտուալ տարածքում տարբեր հարցեր են առաջ քաշում: Ըստ վիճակագրության` հայ բլոգերներն ամենից շատ հետաքրքրվում են Հայաստանով, երաժշտությամբ, գրականությամբ, լուսանկարներով, ճամփորդություններով, Արցախով, լրագրությամբ, քաղաքականությամբ և այլն։ Ակտիվ բլոգերների տարիքը միջինում կազմում է 33 տարեկան։ Նրանք բոլորը միասին վերցրած օրական միջինում կատարում են 94 գրառում, ստանում և ուղարկում օրական միջինում համապատասխանբար 1083 և 1056 մեկնաբանություն և բոլորը միջինում ունեն 288 ընկեր։

Արթուր Խոջաբաղյանին շատերը գիտեն որպես Լեռնցի: Համանուն բլոգում նա կարծիք է արտահայտում տարբեր հարցերի վերաբերյալ:
Տարիների ընթացքում բլոգում կուտակվում են մշակութային կյանքին առնչվող զանազան օգտակար նյութեր`աֆորիզմներ, գրական ստեղծագործություններ և այլն:

-Դուք տրամադրում եք նաև որոշակի ինֆորմացիա Գորիսի մասին: Հիմնականում գորիսեցիների՞ն են հասցեագրված հոդվածները:
-Իհարկէ` ոչ։ Եթէ խօսքը տարբեր խնդիրներին է վերաբերւում, ապա պիտի նկատենք, որ խնդիրները յիմնականում նոյնն են բոլոր շրջաններում։ Միւս կողմից կան նիւթեր, որոնք նկարագրում են Գորիսը: Նման հոդուածների շարք եմ սկսել` ՚՚Գորիսի բրենդները՚՚, եւ փորձում եմ ինչ-որ չափ ազդել տուրիզմի զարգացման ծրագրերի վրայ:
-Տեղական և ոչ տեղական լրատվամիջոցները, ըստ ձեզ, ինչպե՞ս են լուսաբանում մարզային կյանքը, ի՞նչն է գրավում հանրության, ԶԼՄ-ների ուշադրությունը:
-Մարզային կեանքը, կարծում եմ, վատ է լուսաբանւում: Հանրութեան ուշադրութիւնը շատ բան կարող է գրաուել։ Մեր ԶԼՄ-ներից էլ շատ դժգոհ եմ։ Ինչ-որ ստանդարդ է ձեւաւորուել, և բոլորը կոնկրետ ֆորմատով են աշխատում։ Կարծէս թէ չուզենան լաւ բաների մասին առաւել յաճախ գրել, լաւը նկատել, ցոյց տալ բոլորին, որպէս օրինակ։ Այստեղ ես մեծ վտանգ եմ տեսնում: Տեղական լրատուականներին մնում է օրինակ չվերցնել Երևանեան այդ լճացումից եւ թարմ մոտեցումներով աշխատել:
-Գորիսը զբոսաշրջության կենտրոն դարձնելը հին ծարգիր է: Կարծում եք պա՞հն է գործարկելու, ի՞նչ կտա այն գորիսեցուն և մեր երկրին, առհասարակ:
-Գորիսը մարդկանց ցոյց տալու, սովորեցնելու շատ բան ունի։
Այո, վաղուց, դեռ նախասովետական տարիներից Գորիսը յանդիսանում էր խաչմերուկ տարբեր ճանապարհների, եւ դա նպաստում էր առեւտրի, զանզան արհեստների զարգացմանը։
Նոյնը այս պարագայում։ Տուրիզմը զարկ կը տայ նման ոլորտների զարգացմանը։ Բայց միւս կողմից ես չեմ ուզենայ, որ քաղաքը դառնայ այլոց սպասարկող քաղաք։ Ինձ համար առաւել ցանկալի են արտադրական ոլորտների զարգացումը նոյնպէս։ Մենք այդ պոտենցիալն էլ ունենք։
-Ասում են, բացակայում է զբոսաշրջիկներին սպասարկելու կուլտուրան, չկան ներկայանալի պայմաններ: Համամի՞տ եք:
-Մասամբ: Սպասարկման որակի կուլտուրան ընդհանրապէս գրեթէ բոլոր ոլորտներում աճելու տեղ ունի, ոչ միայն Գորիսում։ Եւ համաձայնուենք, որ շատ ոլորտներում այն գնալով բարելաււում է:
-Զբոսաշրջության զարգացման մասին խոսելիս առաջնահերթ շեշտվում է ՚՚Տաթևերի՚՚ գործարկման դերակատարումը: Արդյո՞ք իր տեսակի մեջ ամենաերկար Ճոպանուղին հետաքրքրում է աշխարհին:
-Ճոպանուղղին հնարաւորութիւն է տալիս վերեւից տեսնել մեր հրաշալի բնութիւնը։ Այդ բնութեան մասին Սահյանն ասում է․
Ինձ կանչում է երկիրն այն խիստ ու մեղմ,
Որ կարող ես յանգիստ՝ ու տարուայ չորս
Եղանակը տեսնել մի ժամուայ մէջ:
Սիւնիքը գրաուիչ է թէ՛ իր բնութեամբ, թէ՛ առկայ հնագիտական վայրերով․․․
Որպէս ամէնաերկարն, ճոպանուղին այս պարագայում պարզապէս բրենդ է ծառայում, որ մարդիկ գան հասնեն այստեղ:
-Ճոպանուղու անակնկալ ու երկար կանգառից հետո օդային անցուղին նախընտրողների թիվը չի՞ պակասել: Թե՞ սյունեցիները սիրում են էքստրիմ:
-Սիւնեցիների համար էքստրիմը մի քիչ ուրիշ բան է։ Մեր լեռների կատարներով զբոսնելը, որ սովորական բան է սիւնեցի երեխայի համար, այլոց համար շատ ,էքստրիմե կը նկատուի: Իսկ երբ ճոպանուղին կանգնում է… նայած մարդ։ Էդ չեմ կարող ասել:
-Խնձորեսկի ճոպանե ճոճվող կամուրջը հուսալի՞ է:
-Լաւ բան են մտածել Խնձուրկեցիք: Շատերը նոյնիսկ դա աւելի են հաւանում, քան ճոպանուղին։ Ճոպանե կամուրջի շնորհիւ մարդիկ տեսնում են նաեւ հին, առեղծուածային Խնձորեսկը:
- Տաթևի սյան և Օրիոնի համաստեղության առեղծվածային կապի մասին հաճախ է խոսվում, ինչ-ինչ ուսումնասիրություններ են կատարվում, ֆիլմ է նկարահանում, իսկ տեղացիները հավատո՞ւմ են Օրիոնի առեղծվածին:
- Առեղծուածը լսողների մոտ մեծ հետաքրքրուածութիւն է առաջացել: Չնայած դրա մասին ոչ բոլորն են տեղեակ։
Հաւատալն էլ մի քիչ այլ է։ Կոնկրետ ես դրան մոտենում եմ որպէս գիտական աշխատանքի եւ առաւել ուշադրութիւն եմ դարձնում փաստերին եւ յիմնաւորումներին:
-Ասում են` աշխարհի տարբեր վայրերից գիտնականներ են այցելում Տաթև, տեսնելու համար ինչպես են Օրիոն համաստեղության երեք աստղերը օգոստոսի 11-ին, առավոտյան ժամը 5-ին ուղղահայաց դիրքով հայտնվում ճոճվող սյան վերևում:
-Հետաքրքրուածուիթւնը բաւականին մեծ է, առհասարակ, Սիւնիքի յանդէպ: Հին աշխարհի շատ գաղտնիքներ այստեղ են թաղուած:
-Գորիսը պահպանել է իր կոլորիտը (ի տարբերություն մայրաքաղաքի): Ձեր բլոգում, սակայն, գրառում կար կարմիր կտուրները սպիտակով փախարինելու մասին:
-Այո, Գորիսը մինչեւ հիմա էլ յայտնի է իր կարմիր կտուրներով։ Սա տուրիզմի տեսակետից հիանալի բրենդ կարող է յանդիսանալ։ Պարզապէս սոցիալական դժուարութիւնների պատճառով կարմիները քիչ-քիչ սպիտակում են: Չնայած քաղաքապետարանում ցանկացած շենքի նախագծման ժամանակ կարմիր կտուրը որպէս սկզբունք են ընդունում եւ քաղաքացիներին էլ նոյնն են հորդորում։ Բայց դէ, ապարդիւն․․․Ես գրեցի դրա մասին, եւ յոյս ունեմ, որ վաղ թէ ուշ գորիսեցիներն էլ կը գնահատեն դրա արժեքը:
-Գորիսի երիտասարդները կարո՞ղ են կրթություն ստանալ տեղում և դեռ հեռանկար ունենալ աշխատելու, ապրելու և այլն: Թե՞ ձգտումը դեպի դուրս ավելի շատ է:
-Ձգտումը դէպի դուրս շատ է։ Չնայած այլ շրջանների հետ համեմատած, Գորիսում կայ համալսարան` Գորիսի Պետական Համալսարանը, որը թոյլ է տալիս շատերին կրթրութիւն ստանալ հենց Գորիսում:
Իսկ աշխատատեղեր կամաց-կամաց ստեղծւում են, չնայած խնդիրը մեծ է եւ դեռ բաց:
-Սյունյաց արոտավայրերի խնդրի առնչությամբ գրել էիք` «Պարզապէս չի կարող նման բան լինել։ Ու խօսքս վերաբերւում է թէ՛ դա ցանկացողներին եւ թէ՛ այն քննադատողներին»:
-Ցանկացած նորմալ սիւնեցու ուղեղում դա չի կարող տեղավորուել։ Ու սիւնեցիք պարզապէս թոյլ չեն տա նման բան։ Ես հորդորում եմ մեր հայրենակիցներին չանհանգստանալ:
-Ի՞ նչ կավելացնեիք մեր զրույցի վերջում:
-ՈՒզում եմ նշել, որ համացանցում ինձ շատերը ճանաչում են լեռնցի, բայց «Оdnoklassniki» սոց․ցանցում՝ որպէս «Ամէն օր մէկ աֆորիզմ»: Սա մի նախաձեռնութիւն է, որ Լեռնցի-ից եմ սկսել, ՚՚Օրուայ աֆորիզմը՚՚ շարքով եւ այդ սոց․ցանցում շարունակում եմ։ Լաւ բան է ստացուել, արդիւնքում հարիւրաւոր մարդիկ կարդում, քննարկում են տարբեր լաւ մտքեր: Պէտք է աշխատել, որ մարդկանց խօսակցութիւնների, քննարկումների առարկան լինի ոչ թէ կրիմինալը, ինքնասպանութիւնները, կամ չգիտեմ ինչեր, այլ լաւ, ուսանելի նիւթերը:
-Ինչո՞ւ Оdnoklassniki սոց.ցանցը ընտրեցիք, շատերը լքում են այդ տարածքը:
-Facebook-ում արդէն այդ նախագիծը իրականացնում են մեր ընկերները: Ճիշտ է, Оdnoklassniki ցանցը կամաց-կամաց լքում են։ Բայց դեռ հազարաւոր մարդիկ այնտեղ են:
-Ինքներդ ի՞նչ եք անում և ի՞նչ ծրագրեր ունեք:
-Ես աշխատում եմ իմ մասնագիտութեամբ։ Ինչպէս ասում են, ծրագրաւորող եմ: «Ինստիգեյթ» ընկերութիւնը Գորիսում մասնաճիւղ է բացել, եւ ես այդ մասնաճիւղի տնօրէնն եմ։ Բացի այդ, դասաւանդում եմ Գորիսի համալսարանում։ Դրան գումարած էլ մի շարք մշակութային նախաձեռնութիւներ ունեմ, որպէս հայ մարդ:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
  • Արթուր Խոջաբաղյան
  • Արթուր Խոջաբաղյան
Դիտվել է՝ 2409

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ