«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

The New York Times-ը ընտրությունների մասին

The New York Times-ը ընտրությունների մասին
20.02.2013 | 12:18

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեշտությամբ հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում՝ 2-րդ 5-ամյա պաշտոնավարման ժամկետով, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները։ «Երկուշաբթի հայաստանցիներն ընտրությունների էին գնացել՝ զգալի նախապատվությամբ, որպեսզի պարոն Սարգսյանը հաղթի ու կայունություն ապահովի մի երկրում, որը գնալով ավելի կարևոր դաշնակից է դառնում ԱՄՆ-ի համար՝ Իրանի միջուկային ամբիցիաներին հետևելու հարցում»,- գրում է թերթը: NYT-ը նկատում է, որ չնայած Սարգսյանի հաղթանակի՝ ամիսներ առաջ կանխատեսված լինելուն՝ նախընտրական քարոզարշավում որոշ անսպասելի զարգացումներ են եղել. ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլը, մեկ այլ թեկնածուի՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը:
Նշվել է, որ «Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետին առավել մոտիկից կհետևեն՝ Ադրբեջանի հետ պատերազմի լուծման հարցում առաջընթացի ակնկալիքով, ինչպես նաև ցանկացած նշանի, որ Հայաստանը կնվազեցներ աջակցությունն Իրանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցներին, քանի որ դրանք երկու երկրներում էլ բարդացնում են կյանքը»: Թեպետ` «Հայաստանն ավանդաբար ապավինել է Իրանին՝ որպես տնտեսական գործընկերոջ, բայց այդ կապերն այժմ զուսպ են՝ Իրանի միջուկային ծրագրի դեմ պատժամիջոցների բերումով»:
Նշվում է նաև, որ Հայաստանում միջազգային դիտորդների նախնական զեկույցների համաձայն՝ պարոն Սարգսյանի կուսակցությունը որոշակիորեն ոչ պատշաճ ձևով է կիրառել պետական ռեսուրսները՝ նրա թեկնածությունը քարոզելու համար, ինչը սովորական քննադատություն է հետխորհրդային հանրապետություններում գործող նախագահ թեկնածուների հասցեինե: Արձանագրվում է նաև ընդհանուր քաղաքական մթնոլորտի բարելավում: Խնդիրների շարքից նշվում է «պոտենցիալ ընտրակեղծիքների» մասին (երկրից բացակայողների քվեների օգտագործման տարբերակով), երբ հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ ապրում են արտասահմանում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, որտեղի հայ համայնքը, ըստ Համաշխարհային բանկի, աշխարհի ամենամեծ սփյուռքերից է՝ Հայաստանի 3,1 մլն բնակչության հաշվարկով:

Դիտվել է՝ 1364

Մեկնաբանություններ