Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Լրջագույն խնդիր է` հավաքել ժողովրդին հրապարակում և ոչինչ չանել»

«Լրջագույն խնդիր է` հավաքել ժողովրդին  հրապարակում և ոչինչ չանել»
22.02.2013 | 00:38

ՍԴՀԿ նախագահ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը հակիրճ գնահատեց` «շատ խառը և հակասական»:
-Մի կողմից` ժողովուրդը քվե է տվել և փորձում է իր իրավունքը պաշտպանել: Ընտրությունները հերքեցին, որ ժողովուրդը հույս չի կապում ընտրությունների հետ: Մեր տեսած թվերը, որ միանշանակ չենք կարող գնահատել, ժողովրդի սեփական կարծիքն են արտահայտում: Մյուս կողմից` Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը չէր սպասում այս թվերին:
-Ինչո՞ւ միանշանակ չենք կարող գնահատել արդյունքները:
-Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած քվեների հիմնական պատճառը լուրջ մրցակցի բացակայությունն էր այդ դաշտում, այլընտրանք չտեսան և վատի ու վատագույնի միջև ընտրություն կատարեցին: Ազատության հրապարակում հավաքվող ժողովուրդը պաշտպանում է իր ընտրության իրավունքը` անկախ ում է տվել ձայնը: Որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն էլ չէր սպասում այս թվերին, վկայում է նրա անհասկանալի պահվածքը: Նա հստակ չի ձևակերպում իր նպատակները: Ինքն էլ չգիտի` ինչ պիտի անի: Լրջագույն խնդիր է` հավաքել ժողովրդին հրապարակում ու ոչինչ չանելը: Մանավանդ` Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է վերընտրվելու համար, և միամիտ է մտածել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչով պիտի գա ու իշխանությունը հանձնի իրեն կամ ժողովրդին:
-Այս իրավիճակը Ձեզ համար կանխատեսելի՞ էր:
-Միանգամայն: Իրականում անկանխատեսելի ոչինչ էլ չի կատարվել: Կանխատեսելի է նաև այն, ինչ դեռ կլինի: Երբ Բաղրամյան պողոտայով գալիս էի դեպի Ազգային ժողովի շենք, մայթերով խումբ-խումբ բարձրացող անցորդներից տեղեկացա, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն պայմանավորվել է և գնացել է նախագահական` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Բայց կարևորը դա չէր, կարևորը մարդկանց տրամադրությունն էր` հեղափոխական շունչ, հեղափոխական տրամադրություն, ոգի նրանց մեջ չտեսա: Հայաստանում ժողովուրդը արմատական փոփոխությունների է ձգտում, բայց պիտի ունենա նման առաջնորդի: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը նախագահականում, վստահ եմ, որ «արդյունավետ» կլինի, և ամեն ինչ դրանով կավարտվի:
-Նման առաջնորդ կա՞ Հայաստանում:
-Առայսօր տեսնում եմ մեկ առաջնորդի, որ ունակ է շարժում ղեկավարել և փոփոխությունների տանել, որ արկածախնդիր չէ և շատ լավ հասկանում է իրավիճակը` Լևոն Տեր-Պետրոսյանը:

Քանի որ այս կարճառոտ զրույցից ավելի շատ հարցեր առաջացան, տիկին Սարգսյանի հետ ընդգրկուն հարցազրույցը` մի քանի օրից:


Ճեպազրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ