Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունները՝ գարնանը

Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունները՝ գարնանը
22.02.2013 | 12:10

Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 27-ին և 28-ին։ Այդ մասին հրամանագիրը ստորագրել է նախագահ Մոհամեդ Մուրսին։ Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 15-ին և 16-ին, երրորդը՝ հունիսի 2-ին և 3-ին, իսկ ավարտական չորրորդ փուլը՝ հուլիսի 19-ին և 20-ին։
Հրամանագրում ասված է, որ ստորին պալատի առաջին նիստը նոր կազմով տեղի կունենա հուլիսի 6-ին։

Դիտվել է՝ 1077

Մեկնաբանություններ