Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Առաջադրվել է Թունիսի վարչապետի 2 թեկնածու

Առաջադրվել է Թունիսի վարչապետի 2 թեկնածու
22.02.2013 | 12:12

Թունիսի իշխանության ղեկին գտնվող իսլամական «Ան Նահադ» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է երկու թեկնածուի։ Արդեն երկրորդ շաբաթն է՝ Թունիսի խոշորագույն կուսակցությունը և երկրի նախագահը չեն կարողանում դուրս գալ քաղաքական ճգնաժամից։
Երեքշաբթի Թունիսի վարչապետ Համադ Ջեբալին հրաժարական է տվել այն բանից հետո, երբ ապակուսակցական տեխնոկրատներից կազմված կառավարություն ստեղծելու իր առաջարկը հավանության չարժանացավ։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ «Ան Նահադ» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է արդարադատության և գյուղատնտեսության նախարարներին։
Նշենք, որ Թունիսում վերջին լարվածությունն առաջացել է ընդդիմության առաջնորդներից մեկի սպանությունից հետո։ Այս շաբաթ իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են սպանության մեջ կասկածվող անձանց։

Դիտվել է՝ 1083

Մեկնաբանություններ