Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ընտրությունների արձագանքը տնտեսության մեջ

Ընտրությունների արձագանքը  տնտեսության մեջ
26.02.2013 | 12:49

Նախընտրական շրջանում տնտեսական ակտիվության պատճառի և, ընդհանուր առմամբ, տնտեսության իրավիճակի շուրջ իրենց կարծիքն են հայտնում Մանվել Բադեյանն ու Արմեն Եղիազարյանը։

ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր)
-2013-ի նախագահական ընտրությունները մեծ լարումներ չստեղծեցին հասարակության մեջ։ Այսինքն, հասարակությունը բացասական սպասումներ չուներ, որպեսզի սահմանափակեր իր տնտեսական ակտիվությունը։ Սա նշանակում է, որ նախընտրական շրջանում գործընթացներն ընթացել են բնականոն հունով, և գործարարներն իրենց տնտեսական ակտիվությունը չեն սահմանափակել, քանի որ վստահ են եղել, որ որևէ քաղաքական ճգնաժամ չի լինելու։
-Ասել է` նախորդ ընտրություններում, երբ նույնիսկ տնտեսական ճգնաժամ գոյություն չուներ, գործարար աշխարհը, այնուամենայնիվ, վախեր ուներ, ինչի պատճառով նախընտրական շրջանում տնտեսական ակտիվությունը նվազում էր։
-Նախորդ բոլոր ընտրությունները, ցավոք, խաղաղչեն եղել։ Ճիշտ է, այն ժամանակներում տնտեսական ճգնաժամ չկար, սակայն քաղաքական դաշտում ընտրությունների ժամանակահատվածում խաղաղ չի եղել։
-ԱՎԾ-ի տվյալներով` հունվարը դեկտեմբերի համեմատ պասիվ է եղել, տնտեսական ակտիվությունը նվազել է 50 %-ով։ Ըստ Ձեզ, ինչո՞վ է սա պայմանավորված։
-Դա նույնպես նորմալ գործընթաց է։ Յուրաքանչյուր տարի, անկախ այն բանից` տարին նախընտրական է, թե ոչ, հունվարին տնտեսական ակտիվությունը նվազում է` դեկտեմբերը միշտ ավելի ակտիվ գործունեության շրջան է, քան հունվարը։ Թեկուզ այն առումով, որ հունվարի առաջին տասն օրն աշխատանքային չէ։
-Իսկ ընդհանրապես, Հայաստանի տնտեսական իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։
-Կցանկանայի, որ այն ավելի լավ լիներ բոլոր բնագավառներում։ Այսինքն, տնտեսության ակտիվություն գրանցվեր բոլոր ճյուղերում, այդ դեպքում կունենայինք ավելի դինամիկ զարգացող երկիր։


ԱՐՄԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ (ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար)
-Պարոն Եղիազարյան, ըստ Ձեզ, ինչպե՞ս է ստացվել, որ այս տարի նախընտրական շրջանում տնտեսության ակտիվությունը բարձր է եղել, հակառակ այն բանի, որ յուրաքանչյուր նախընտրական ժամանակահատվածում ճիշտ հակառակ պատկերն ենք ունենում։
-Անկեղծ ասած, այդ հարցը չեմ կարող մեկնաբանել, քանի որ ամբողջական և լիարժեք տեղեկություն չունեմ։
-Այդ դեպքում, ընդհանուր առմամբ, եթե վերլուծենք Հայաստանի մերօրյա տնտեսական գործընթացները, ի՞նչ գնահատական կտայիք, ինչպիսի՞ն է իրավիճակը։
-Մենք փորձում ենք դուրս գալ ճգնաժամից։ Անցած տարի 7 % աճ արձանագրվեց տնտեսությունում։ Այստեղ կարևորը կառուցվածքային խնդիրներն են, և պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել արդյունաբերությանը` ավելացնել արտադրության ծավալները։
-Իսկ ի՞նչ եք կարծում, անցած հինգ տարում միջազգային վարկերը, որ կառավարությունն ուղղորդեց դեպի առևտրային բանկեր` շինարարության ոլորտը խթանելու նպատակով, նպաստեցի՞ն տնտեսության զարգացմանը, թե՞ ուղղակի բանկերը հարստացրին։
-Բանկերը հարստացնելու մասին խոսք լինել չի կարող։ Տնտեսական ճգնաժամի ընթացքում պետք է հնարավորություն տալ բանկերին գոյատևելու, որպեսզի դրանք չփակվեն։ Հակառակ դեպքում բանկերում առաջացած խնդիրը դոմինոյի էֆեկտով կշրջվի ժողովրդի դեմ։ Այնպես որ, բանկերին այդ պատճառով են օգնում։ Ինչ վերաբերում է արտադրությանը, ապա այս ոլորտում գոյություն ունեն օգնության այլ մեխանիզմներ, որոնք կիրառվում են։
-Կիրառվող մեխանիզմներից որո՞նք են, որ գոհացուցիչ են, և ինչի՞ց եք դժգոհ։
-Հարցը գոհ կամ դժգոհ լինելը չէ։ Արդեն ասացի, որ այս պահին որոշակի մեխանիզմներ կիրառվում են։ Սակայն կցանկանայի ավելի մատչելի լեզվով ասել` անհրաժեշտ է իրականացնել ինտերվենցիոնիստական քաղաքականություն։ Այսինքն, գործնականում խառնվել գործերին և ոչ թե գումարներն ընդհանուր շղթայով տրամադրել, որ ընդհանուր ձևով էլ հասնի` ում պետք է։
-Այսինքն, ուզում եք ասել` կառավարությունը պետք է իրականացնի ինտերվենցիոն քաղաքականություն։
-Այո, տնտեսական լեզվով դա կոչվում է ակտիվ ֆիսկալ քաղաքականություն։ Կարծում եմ, դրա ժամանակն է։


Ճեպազրույցները` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ