Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ա՜խ, այս գազը...

Ա՜խ, այս գազը...
28.02.2013 | 17:18

ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ (բնական պաշարների և էներգետիկայի նախարար)

Գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին վերջին մեկ ամսում խոսում են բոլորը, բացառությամբ էներգետիկայի նախարարի։ Եվ վերջապես մեզ հաջողվեց, թեկուզ կարճ, զրուցել նախարարի հետ։

-Պարոն նախարար, Ձեզ հետ ուզում եմ խոսել Ձեր չսիրած հարցի` գազի սակագնի մասին։
-Ո՞վ է ասում, որ այդ հարցն իմ սիրած հարցը չէ։
-Այդ դեպքում խոսենք հենց Ձեր սիրած հարցից։
-Դրա մասին կխոսենք, երբ բանակցությունները կավարտվեն։
-Ե՞րբ կավարտվեն։
-Բանակցություններն այժմ ընթացքի մեջ են, և երբ ավարտվեն, կտեղեկացնենք։
-Իսկ ե՞րբ են սկսվել բանակցությունները։
-Մոտ երեք ամիս է։
-Եթե հիշում եք, Դուք պարբերաբար ասում էիք, որ գազի սակագնի բարձրացում տեղի չի ունենա։ Ո՞րն է երաշխիքը, որ այդպիսի բան չի լինի և ինչո՞ւ չպետք է լինի։
-Իսկ ես նման երաշխիք երբևէ տվե՞լ եմ։ Ասել եմ հետևյալը` ինչպիսի սակագին էլ սահմանվի, միևնույն է, այն ցածր կլինի ԱՊՀ երկրներին տրամադրվող գազի սակագնի համեմատ։ Դա երաշխավորում եմ։
-Ամեն դեպքում, գազի սակագինը մոտավորապես ինչքա՞ն կբարձրանա։ Նկատեմ, որ անցած տարի սահմանի վրա արդեն իսկ գազի մաքսային արժեքը բարձրացել է։
-Չեմ կարող այս պահին սակագնի վերաբերյալ հստակ որևէ բան ասել, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են, և դրանց արդյունքում միայն հարցը կհստակեցվի։


ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ (էկոնոմիկայի նախարար)
-Էներգետիկայի նախարարը չբացառեց գազի սակագնի բարձրացումը։
-Կներեք, տնտեսությունից հարցեր ունե՞ք... Իմ ոլորտից հարցեր տվեք։
-Ձեր ոլորտից է։ Գազի սակագնի բարձրացումը չի կարող անդրադարձ չունենալ տնտեսության վրա։ Դուք էլ լավ գիտեք, որ արդյունաբերությունը, արտադրությունն ընդհանրապես, առանց կապույտ վառելիքի չեն կարող։ Բնականաբար, գազի սակագնի բարձրացումը կանդրադառնա արդյունաբերության վրա, չե՞ք կարծում։
-Երբ անդրադառնա, այդ ժամանակ էլ կհաշվարկեք դրա ազդեցության չափը։
-Ամեն դեպքում, գազի սակագնի բարձրացմանն ինչպե՞ս կարձագանքի տնտեսությունը։
-Կարծում եմ, ցանկացած իրավիճակին կհամակերպվեն մեր տնտեսությունը, բիզնեսը։ Նկատեմ, որ և՛ մեր տնտեսությունը, և՛ մեր բիզնեսը շատ ճկուն են։ Դրա մասին է վկայում տարիների փորձը։ Աշխարհում տնտեսական բնույթի շատ իրավիճակներ են փոխվել, և փորձը վկայում է, որ մեր արդյունաբերությունը, տնտեսությունը և գործարարները շատ արագ կարողանում են արձագանքել և ճկուն են ցանկացած օբյեկտիվ իրավիճակների փոփոխությունների նկատմամբ։
-Ճկունը ճկուն են, սակայն երբ գործնականում ուսումնասիրում ենք դաշտը, ապա պարզվում է, որ գնալով տնտեսության աշխուժությունը նվազում է, և փոքր բիզնեսը փակուղու մեջ է հայտնվել։
-Իսկ մենք, դիտարկելով իրավիճակը, տեսնում ենք, որ տնտեսությունն ակտիվանում է։
-Թվերով գուցե, սակայն իրականում դժգոհությունը բիզնես դաշտում փոքր չէ։
-Թվերն արտահայտում են իրականությունը։
-Վստա՞հ եք, որ արտահայտում են։
-Այո, միանգամայն։ Եվ ոչ միայն ես եմ վստահ, այլև միջազգային կազմակերպությունները։


Ճեպազրույցները` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2571

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ