Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անհարմար բան չստացվի

Անհարմար բան չստացվի
01.03.2013 | 01:09

Մինչ ԱԺ խոսնակը փորձում է հետընտրական իրավիճակի հարցը որևէ ձևաչափով օրակարգային դարձնել խորհրդարանում, Րաֆֆի Հովհաննիսյանն աճապարում է մարզից մարզ անցնել ու հայտարարել, որ իրենք հաղթել են: Սակայն, ըստ մեզ հասած լուրերի, Հովհաննիսյանն իր ընտրազանգվածին ակտիվ է պահելու մինչև Երևանի ավագանու ընտրություններ: Իշխանական մեր աղբյուրի պնդմամբ` նրան խոստացել են` կդառնաս Երևանի քաղաքապետ, եթե հաջողես հաղթել ավագանու ընտրություններում: Բայց քանի որ ընդդիմությունը, ըստ մեր տեղեկությունների, միասնական չի ներկայանա այս ընտրություններում, ուստի Հովհաննիսյանը մտավախություն ունի, որ ստացած ձայների գերակշիռ հատվածը փոշիանալու է: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Երևանի ավագանու ընտրություններում առանձին կմասնակցեն և՛ ՀՅԴ-ն, և՛ ԲՀԿ-ն, և՛ «նորացված» ՀԱԿ-ը: Այս պարագայում Հովհաննիսյանին մնում է ապացուցել, որ իր ստացած ձայներն իրենն են, ոչ թե ողջ ընդդիմադիր դաշտինը: Թե չէ մի տեսակ անհարմար բան կստացվի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1970

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ