Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բաշար Ասադը լեգիտիմ նախագահ է մինչև 2014 թվականը

Բաշար Ասադը լեգիտիմ նախագահ է մինչև 2014 թվականը
03.03.2013 | 20:25

Սիրիայի նախագահը ընտրվում է յոթ տարի ժամկետով: Գործող նախագահ Բաշար Ասադը ընտրվել է 2007 թվականին` միանձնյա առաջադրումով: 2014 թ. Բաշար Ասադը կմասնակցի Սիրիայի նախագահական ընտրություններին` տեղեկացրել է «Courier Mail»-ը` հղում անելով ԻԻՀ արտգործնախարարին. բանակցություններից հետո Ալի Աքբար Սալեհին Դամասկոսում համատեղ ասուլիս է տվել Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ Մուալեմի հետ: Սալեհին ասել է. «Հաջորդ ընտրություններին նախագահ Ալ-Ասադը կմասնակցի այլոց նման, և Սիրիայի ժողովուրդը կընտրի ում կկամենա»: Սալեհին հաստատել է Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը, որ Բաշար Ասադը Սիրիայի լեգիտիմ նախագահն է մինչև 2014 թ.:

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ