Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Րաֆֆի Հովհաննիսյանի թիրախը Լևոն Տեր-Պետրոսյանն է

Րաֆֆի Հովհաննիսյանի թիրախը Լևոն Տեր-Պետրոսյանն է
04.03.2013 | 18:00

«Իրատես de facto»-ն Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի` Սահմանադրական դատարան դիմելուն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու փաստին:
«Նորմալ գործընթաց է: Բնականաբար, Րաֆֆին փորձում է համախմբել բոլոր նրանց, ովքեր կփորձեն միանալ և պայքարել համատեղ: Դա երևի այն առաջին գործնական քայլն է, որն արել է Րաֆֆի Հովհաննիսյանն առ այսօր»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Սահմանադրական դատարան դիմելը ևս, ըստ մեր զրուցակցի, «Ժառանգության» նախագահի գործնական քայլերից է: ԱԺ պատգամավորը չփորձեց կանխատեսել, թե ինչ նպատակ են հետապնդում Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը, և ինչ շարունակություն կունենան դրանք:
«Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարում է իսկապես ժողովրդի քվեն պահպանելու համար, ապա պետք է լինի շատ ավելի գործնական և ժողովրդի առջև էլ հանդես գա հստակ ծրագրերով: Ես այդ հստակությունը չեմ տեսնում»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորին տարօրինակ է թվում այն հանգամանքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի թիրախը ոչ թե գործող իշխանություններն են, որոնց նա պետք է քննադատի, այլ` ընդդիմության որոշ գործիչներ, այդ թվում նաև` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Այն հայտարարությունները, արտահայտությունները, որոնք հնչեցնում է Րաֆֆի Հովհաննիսյանը, չափից դուրս կոմպլեմենտար են այն քաղաքական ուժի հասցեին, որը, իր բնութագրմամբ, կեղծել է ընտրությունները: Ես այդտեղ չեմ տեսնում պայքար իշխանության դեմ, այլ տեսնում եմ պայքար Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ