05.05.2015|
16:55
Այսօր ԱԺ արտահերթ նիստը սկսվեց ընդդիմադիր պատգամավորների մտահոգություններով: Նախ՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խորհրդարանին տեղեկացրեց, որ ըստ իրենց աղբյուրների՝ Սիրիայում հայ բնակչության համար ստեղծվել է շատ ծանր վիճակ, մարտական գործողությունների պատճառով մոտ 25-30 հազար հայ կանգնած է ոչնչացման եզրին: