Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 
  •  «Ես ոչ մեկի իրավունքները չեմ սահմանափակում»

    «Ես ոչ մեկի իրավունքները չեմ սահմանափակում»

    30.10.2013| 14:52
    «Վերջին շրջանում իմ տղայի հետ կապված հարցերի շուրջ ես արդեն պատասխանել եմ և հիմա խնդրում եմ, որ այդ մասին հարցեր չտրվեն»,- ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ իր ելույթից հետո ասաց սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը, նկատի ունենալով իրեն սպասող լրագրողներին։ Այլ կերպ ասած, նա այս գլխից փորձեց սահմանափակել լրագրողների հարց տալու իրավունքը։
  • Մինչև հիմա անծրագի՞ր էիք

    Մինչև հիմա անծրագի՞ր էիք

    29.10.2013| 00:10
    Երեկ ԱԺ-ում սկսվեցին 2014 թ. պետբյուջեի քննարկումները, և վերստին թարմացան կառավարության հրաժարականի մասին խոսակցությունները: Հարմար ժամանակ է, որ գործադիրի աշխատանքից ու, մասնավորապես, վարչապետից դժգոհողները պահն օգտագործեն:
  • Զուրաբյանը Փոստանջյանին պատասխանելու փորձ չուներ

    Զուրաբյանը Փոստանջյանին պատասխանելու փորձ չուներ

    25.10.2013| 14:26
    «Պետք չէ էդքան շատ մեծարել: Մի հինգ-վեց հոգի կա, ամեն օր պետք է ասենք՝ ովքե՞ր են իրենք: Սղագրությունը չեմ կարդացել, բայց մասնակցել եմ նիստին, և Զուրաբյանը ստիպված եղավ այս կերպ վարվել: Դե մենք սովորել ենք, ռեակցիա չենք տալիս արդեն: Անիմաստ բան է, դժվար է գործ ունենալ վիրավոր և բութ հավատացյալի հետ: Լևոն Զուրաբյանի ջղերը չդիմացան, ու նա փորձեց կարգի հրավիրել Փոստանջյանին: Դեռևս փորձ չուներ, որ մտածեր, որ կարգի հրավիրվողը չի, որովհետև բնույթն է այդպիսին: Այդ խոսակցություններն արդարացված էին Զուրաբյանի կողմից»,- այսօր, անդրադառնալով Զուրաբյան-Փոստանջյան խոսակցության սղագրությանը, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
  • Հարցը փակված է

    Հարցը փակված է

    25.10.2013| 13:28
    Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ և ԲՀԿ խմբակցության անդամները վերստին անդրադարձել են Արթուր Բաղդասարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև օրերս տեղի ունեցած միջադեպին:
  • Նիկոլը պոպուլիզմո՞վ է զբաղվում

    Նիկոլը պոպուլիզմո՞վ է զբաղվում

    25.10.2013| 12:47
    «Թող նախ նայեն իրենց խմբակցությանը,-անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` ՀՅԴ-ի հասցեին հնչած մեղադրանքներին, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով:-Երբ որևէ մեկն իրեն իրավունք է վերապահում դատել բոլորին և իր նախկին ամենամոտիկ շրջապատին, և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը, միշտ էլ վտանգ կա, որ կարող է չարաչար սխալվել: Գնահատելով պարոն Փաշինյանի պատգամավորական գործունեությունը, սա հենց այդ դեպքերից է: Իմ խորհուրդն է՝ զբաղվել նրանով, ինչով կոչված են զբաղվել, չփորձել արդարանալ՝ ուրիշների վրա քար նետելով: Մենք հանգիստ, խաղաղ մեր գործն անում ենք, և Նիկոլ Փաշինյանը չի որոշելու՝ մենք ընդդիմություն ենք, թե ոչ»:
  • Դիմեք Հովիկին ու Լյովիկին

    Դիմեք Հովիկին ու Լյովիկին

    25.10.2013| 12:36
    «Այս պատգամավորներին, ովքեր այստեղ են գտնվում, օրինակ` Գալուստ Սահակյանին կամ Հովիկ Աբրահամյանին, աշխատավարձ պետք չէ ընդհանրապես տալ: Ներողություն այս բառի համար, ոհմակը, որ գալիս է և մեկը մյուսի տեղը քվեարկում է... պետք չէ նրանց աշխատավարձ տալ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը, ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ պատգամավորներից շատերը իրենց աշխատավարձի հույսին չեն:
  • «Օֆշորով» վարչապետին վարկաբեկում են

    «Օֆշորով» վարչապետին վարկաբեկում են

    23.10.2013| 17:18
    ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հիշեց կրկին օֆշորային թեման: «Ես գիտեմ, որ հարգարժան վարչապետը շատ է հոգնում նրան կոռուպցիայի մեջ մեղդարող մեր հարցերից, բայց պետք է հարցնեմ: Օֆշորային պատմությունից մաքրվելու ձեր ջանքերն ո՞ւր են հասել», -ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը, որին Տիգրան Սարգսյանը հակադարձեց, թե իր պատասխաններն այդ առնչությամբ սպառիչ են եղել, ավելին` ամենաշահագրգիռն ինքն է, որ այդ հարցը լիովին պարզաբանվի:
  • Վարչապետը` Տավուշի պատահարի մասին

    Վարչապետը` Տավուշի պատահարի մասին

    23.10.2013| 17:15
    «Ադրբեջանի հերթական նենգ սադրանքն էր, որին պատասխանել ենք: Կարծում եմ, որ նպատակն է հետընտրական փուլում շեղել ադրբեջանցիների ուշադրությունը բուռն քննարկումներից: Այդ գործողություններն անպատասխան չեն մնացել և չեն էլ մնալու»,- այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով Թևան Պողոսյանի հարցին:
  • Խորհուրդ տվող մարդն է կարևո՞ր, թե՞ գործողություն անողը

    Խորհուրդ տվող մարդն է կարևո՞ր, թե՞ գործողություն անողը

    23.10.2013| 15:44
    «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանից պատգամավորները փորձում էին հասկանալ, թե ինչ սկզբունքով են պատգամավորներն ավելի քիչ վարձատրվում, քան նախարարները: Ըստ Հակոբյանի, դա պայմանավորված է մի քանի սկզբունքներով՝ գիտելիք, պատասխանատվություն և այլն: Սրանից հետո «Ժառանգության» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը զեկուցողից հետաքրքրվեց, թե պատգամավորների օգնականներին ինչ չափանիշներով պետք է վարձատրել:
  • Հովիկ Աբրահամյանին «դժվարին օրեր» են սպասվում

    Հովիկ Աբրահամյանին «դժվարին օրեր» են սպասվում

    23.10.2013| 12:25
    Այսօրվա ԱԺ-ի նիստը սկսվեց ընդդիմության պատգամավորների՝ Լևոն Զուրաբյանի և Զարուհի Փոստանջյանի` իշխանական մեծամասնության խախտումներն արձանագրելով: Նախ Զուրաբյանը, հիշեցնելով երեկվա իր ելույթը Զորի Բալայանի նամակի առնչությամբ, նկատեց, որ օրենքի խախտմամբ է փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անջատել իր խոսափողը: Պատգամավորը առաջարկեց քննել կատարվածը ու պատասխան տալ, թե ինչպես է օրենքի նման կոպիտ խախտում եղել: