Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հովհաննիսյանը` Ծառուկյանին. «Վերանայիր հետագիծդ»

Հովհաննիսյանը` Ծառուկյանին. «Վերանայիր հետագիծդ»
06.03.2013 | 20:15

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային հանդիպումները հետաքրքիր նրբերանանգներ են ունեցել: Նախ Իջևանում տեղի ոստիկանությունը զգուշացրել է, որ անօրինական հավաք են անցկացնում, ինչից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն անմիջապես զանգահարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Կարճատև խոսակցություն է տեղի ունեցել, սակայն Հովհաննիսյանը չի գաղտանազերծել ոստիկանապետի ասածը: Այդուհանդերձ, զրույցից հետո նա կրկին հարթակ է բարձրացել:
Իջևանում նաև Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման մասին են հարցրել Հովհաննիսյանին: «Եղել է մեկուկես, ոչ թե երեք ժամ հանդիպում: Ես քննարկեցի, որ նոր վիճակի մեջ է ՀՀ-ն, ուզում է ինքնավաքրվել, ենթարկվել օրենքին, սեփական հետագիծը վերանայել, այս բոլորը բոյկոտեցին ընտրությունները: Իրենք չհավատացին ժողովրդին: Ես հավատացի: Դրա համար այս բոլոր մարդկանց ես ասացի, որ դուք ևս ունեք ներդրում, եթե ուզում եք: Բայց պիտի վերանայեք ձեր հետագիծը և պիտի որոշեք` կեղծվա՞ծ են այս ընտրությունները, թե՞ չէ…Ես այդ հանդիպման ժամանակ ասացի, որ ով պատրաստ է ընդունել ժողովրդի հաղթանակը, վերանայել սեփական հետագիծը, ինքը տեղ ունի այս ընդհանուր շարժման մեջ: Որոշումը ձերն է»:
Իսկ որքանով է հնարավոր համարում, որ Ծառուկյանը կկանգնի իր կողքին, Հովհաննիսյանը հայտարարել է. «Դա իրենից պետք է հարցնեք, բայց այն մարդիկ, ովքեր հայտարարում են, որ ժողովրդի կողքին են, արդեն ժամանակն է»: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ առաջին հանդիպման տապալումը հետ չի՞ կանգնեցրել Հովհաննիսյանին: Նա տեղեկացրել է, որ նորից հանդիպում են առաջարկել «առանց դավային տեսությունների»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ