Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ինչու է ընդդիմությունը պարտվում

Ինչու է ընդդիմությունը պարտվում
06.03.2013 | 23:20

Հայաստանում բոլոր ընդդիմությունները, սկսած 1996 թվից, խոսել են թալանից, կեղծված ընտրություններից, համակարգի փոփոխության անհրաժեշտությունից, ժողովրդի համախմբման դեպքում հաղթանակի հասնելու հնարավորությունից: Արդյունքում, սակայն, միշտ հաղթել է իշխանությունը, նույնիսկ ժողովրդի այնպիսի համախմբման դեպքում, որ տեղի ունեցավ 2003 և 2008 թվականներին: Այս ընտրություններից հետո ստեղծված վիճակը ևս բացառություն չէ: Շարքային քաղաքացին ամեն անգամ հավատում է ընդդիմության լիդերներին, ոտքի կանգնում, պայքարում, իսկ հետո պարզվում է, որ ընդդիմադիր առանձին կուսակցություններ, անհատներ ավելի մոլեռանդ կերպով պայքարում են ոչ թե գործող իշխանությունների, այլ հենց միմյանց դեմ: Եվ, որպես կանոն, ռեժիմի դեմ պայքարն ավարտվում է ընդդիմությանը հասանելիք մի քանի մանդատով՝ մինչև հաջորդ ընտրություններ, երբ հիասթափված հանրությունը ստիպված է լինում գնալ նոր լիդերների հետևից: Ինչո՞ւ է ժողովուրդն էքստրեմալ իրավիճակներում կարողանում համախմբվել ու պայքարել, իսկ առանձին կուսակցությունների ղեկավարներ, քաղաքական գործիչներ այդպես էլ չեն ցանկանում սեփական շահերն ու հավակնությունները գոնե մասնակիորեն զոհաբերել հանուն այն ժողովրդի, որի անունից իրենք ելույթներ են ունենում, որի շնորհիվ հայտնի են դարձել, ԱԺ պատգամավորի մանդատ ստացել կամ ընդդիմադիրի կարգավիճակ: Իսկ կյանքը ցույց է տալիս, որ ընդդիմադիրի կարգավիճակը ոչնչով կամ գրեթե ոչնչով չի զիջում իշխանավորի կարգավիճակին:
Տարիներ առաջ «ԱԼՄ» հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Կարապետիչը եթեր էր հրավիրում մշտական «ընդդիմադիրներ» Արշակ Սադոյանին ու Շավարշ Քոչարյանին և արդարացիորեն զարմանում, թե ինչպես են ռեժիմի դեմ «պայքարողները» ամեն անգամ հայտնվում խորհրդարանում, իսկ իր առջև, ով այդպիսի արմատական տեսակետներ չի հնչեցնում, ԱԺ-ի դռները մշտապես փակ են: Վերջին տարիներին Արշակ Սադոյանի ձայնն այլևս չի լսվում, իսկ Շավարշ Քոչարյանն իր ընդդիմադիր գործունեությունն ավարտեց՝ ԱԳ փոխարտգործնախարարի պաշտոնը ստանձնելով: Հիմա «սերնդափոխություն> է տեղի ունեցել, և, եթե Արշակ Սադոյանը «հանուն ժողովրդի» պայքարում էր ԱԺ չորրորդ խոսափողից, ապա նորահայտ ընդդիմադիրները ժողովրդի հետ ունեցած իրենց կապի մասին փորձում են հիշեցնել քաղաքացիական ակցիաների գլխին կանգնելով ու սեփական քաղաքական շահաբաժինը ստանալով: Չէ՞ որ հինգ տարի ԱԺ-ում ինչ-որ բանով պետք է զբաղվեն: Կարևոր չէ, որ նույնիսկ երկրի համար այնպիսի ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի դեպքում, ինչպիսին, օրինակ, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների պարիտետի խախտմանն է վերաբերում, չես գտնի նույնիսկ ԱԺ տարբեր խմբակցությունները ներկայացնող հինգ պատգամավոր, որոնք միասնական դիրքորոշում ունենան:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ