Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ

Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ
09.03.2013 | 14:59

ՀՀ առողջապահության նախարարության կողմից նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ` գրեթե 2,1 անգամ (2013թ. փետրվարի 18-24-ը` 5033, 2013թ. փետրվարի 25-ից մարտի 3-ը` 10688)՝ պայմանավորված ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ, այնպես էլ գրիպի ու սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ:

Նշված հիվանդություններով շտապ օգնության կանչերի թիվը նույնպես աճել է, սակայն վերջին երկու օրվա ընթացքում այդ կանչերի թվի ավելացում չի դիտվել:
ԱՆ-ն կողմից իրականացվող մշտադիտարկման և համաճարակաբանական վերլուծության արդյունքներով ներկայումս հանրապետության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունուններում մարզերում բուժում են ստանում սուր շնչառական վարակներով 200 հիվանդ, թոքաբորբի թեթև ձևով` 96 հիվանդ: Երևանում` սուր շնչառական վարակներով 305 հիվանդ, թոքաբորբի թեթև ձևով` 102 հիվանդ: Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 13 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ինչպես հոսպիտալացված, այնպես էլ ամբուլատոր հիվանդների շրջանում կազմակերպված և իրականացված վիրուսաբանական հետազոտությունների արդյունքում գերակշռում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը։ Արձանագրվում են նաև գրիպի Բ տեսակը և այլ շնչառական վարակների հարուցիչներ` ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ:
Արձանագրվել են նաև մահվան դեպքեր. ԱՆ-ն փոխանցմամբ, 2013 թվականի փետրվարի 28-ին հոսպիտալացված հիվանդը (58-ամյա տղամարդ), որը բժշկական օգնության էր դիմել արդեն իսկ ծայրահեղ ծանր վիճակում և սուր շնչառական անբավարարությամբ, 2013 թվականի մարտի 6-ին մահացել է: Հիվանդը, ոչ միայն բավական ուշ էր դիմել բժշկական օգնության, այլև հրաժարվել էր հիվանդանոցային բուժումից։ Չափազանց ծանր վիճակում հայտնվելուց հետո միայն շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց։
Հաշվի առնելով գրիպի սեզոնայնությունը, վերջինիս փոխանցման օդակաթիլային մեխանիզմը և այս օրերին օդի ջերմաստիճանի նվազումը, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը, հատկապես` խոցելի խմբերին (սիրտ թոքային անբավարարություն, երիկամային հիվանդություն, շաքարային դիաբետ, ասթմա, հղիներ, երեխաներ)`Գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, ԲՈՒՀ: Չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ` կամզակերպելով բժշկի այցը տուն: Չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ: Չմասնակցել միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման և նոր դեպքերի առաջացման ու տարածման:Եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ, պահպանել 2 մ հեռավորություն: Պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը: Խստորեն հետևել անձնական հիգիենային: Հագնվել եղանակին համահունչ: Հաճախակի օդափոխել փակ տարածքները:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ