ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Արմեն Մարտիրոսյան. «ժամանակին դեմ գնացողը քաղաքական դաշտից դուրս է մնում»

Արմեն Մարտիրոսյան. «ժամանակին դեմ գնացողը քաղաքական դաշտից դուրս է մնում»
10.03.2013 | 16:23

«Չե՞ք կարծում, որ ստեղծված իրավիճակին ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը պատրաստ չէին, փաստորեն հասարակությունը քաղաքական ուժերից առաջ անցավ` իր պահանջներն առաջադրելու մեջ և հիմա քաղաքական դաշտի խնդիրն է` հասնել հասարակության հետևից»` հարցը ուղղված է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, և ի պատասխան նա ասաց.

-Դուք ճիշտ եք` մենք նման վերաբերմունք քաղաքացիներից չէինք սպասում, որովհետև եթե լցոնումները, հավելյալ քվեարկությունները, ձայնագողությունը, Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները անվավեր դարձնելը հանենք, կտեսնենք, որ այս ընտրություններում իսկապես իրավիճակ է փոխվել: Րաֆֆի Հովհաննիսյանը հավատաց ժողովրդին և ժողովուրդն էլ հավատաց Րաֆֆի Հովհաննիսյանին: Ժողովուրդն իսկապես մեր պատկերացրածից առաջ գնաց: «Ժառանգությունն» ավելի ճկուն էր, կարողացավ արագ արձագանքել ժողովրդի փոխված տրամադրություններին:
-Քաղաքական դաշտի մյուս ուժերը ունե՞ն այդ ճկունությունը, թե՞ գնալու են հին ճանապարհով` փորձելով իշխանությունից լրացուցիչ լծակներ ստանալ:
-Դա իրենց խնդիրն է: Փաստ է, որ արդեն կա ընդդիմադիր հասարակություն, որը հավատացել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Մենք փորձված քաղաքական ուժեր ունենք դաշտում, բայց այսօր նրանք մի պարզ ճշմարտություն պիտի ընդունեն` ժամանակին դեմ գնացողը քաղաքական դաշտից դուրս է մնում:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի առաջիկա համարում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ