Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տղամարդկանց սեռական խնդիրների պատճառը սոցիալ-հոգեբանական գործոնն է

Տղամարդկանց սեռական խնդիրների պատճառը սոցիալ-հոգեբանական գործոնն է
11.03.2013 | 18:24

Վերջին շրջանում Հայաստանում տղամարդկանց մոտ երիտասարդացել են պոտենցիայի խնդիրները: Սեքսոպաթոլոգներին ավելի հաճախ դիմում են տղամարդիկ, քան կանայք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ: Սեքսոպաթոլոգի խոսքով, թեև չկան ստույգ վիճակագրական տվյալներ, սակայն փորձը ցույց է տվել, որ տղամարդիկ հաճախ դիմում են մասնագետի օգնությանը արդեն հիվանդության ծայրահեղ շրջանում, երբ ոչինչ անել հնարավոր չէ: Նույն երևույթը նկատելի է նաև կանանց մոտ, բայց տղամարդիկ ավելի անտարբեր են, քան կանայք: «Տղամարդու սեռական առողջությունն ընտանիքի ամրության գրավականն է: Պոտենցիային տղամարդիկ հասնում են նևրոզների պատճառով: Եթե պոտենցիայի խնդիրներն առաջ ավելի արտահայտված էին ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ, ապա հիմա այս հիվանդությունը երիտասարդացել է»,-ասաց բժիշկը, հավելելով, որ տղամարդիկ հաճախ են սկսել բողոքել նաև սեռական ակտի տևողությունից:
Բժիշկը նշեց, որ տղամարդիկ դիմում են նաև սեռական կյանքի հանդեպ անտարբերության և անպտղության գանգատներով: Այս հիվանդությունների հիմքում ևս նևրոզներն են, որոնք առաջին հերթին հարվածում են սեռական ցանկությանը: Անպտղության պատճառ հաճախ հանդիսանում է ճարպակալումը, թաքնված սեռավարակները: «Հայերի մոտ ընդունված է կարծել, որ գեղեցիկ տղամարդու գրավականը կլորիկ որովայնն է, ինչը շատ սխալ է»,- ասաց բանախոսը, նշելով, որ սեռական խնդրների է հանգեցնում նաև սոցիալ-հոգեբանական գործոնը, ինչը ևս շատ լուրջ ու վտանգավոր է: Վերջինիս մեկնաբանմամբ, սեռական կյանքը «զույգային ֆունկցիա է», և ընտանիքում առաջացած խնդիրները ևս մեծ նշանակություն ունեն սեռական կյանքի համար: «Շատ դեպքերում անգամ կինն է ստիպում, որպեսզի տղամարդը դիմի մասնագետին, բայց տղամարդը ևս պետք է հետևողականություն ցուցաբերի սեփական առողջության նկատմամբ»,-ասաց սեքսոպաթոլոգը: Նրա տեղեկացմամբ, սեռավարակները գաղտնի շրջան ունեն, և հենց այդ շրջանում էլ առաջանում են սեռական խանգարումներն ու զանազան այլ հիվանդություններ:
Վ. Շահրամանյանը մտահոգություն հայտնեց, որ այսօր մարդիկ մասնագետի դիմելու փոխարեն դիմում են զանազան ինքնաբուժության, ինչն էլ իր հերթին խթանում է հիվանդությունների սրացումը: «Ըստ էության, ուշ են դիմում կամ չեն դիմում մասնագետի: Վերջին շրջանում ակտիվացել են հատկապես «հարևանաբուժությունն» ու «դեղատնաբուժությունը»: Մարդիկ կան, որ սեռական խնդիրների դեպքում դիմում են մտերիմներին, բախտագուշակներին ու վախ չափողներին»,- նշեց բանախոսը, հիվանդներին խորհուրդ տալով դեղատան աշխատակցի «ճիշտ» խորհուրդների փոխարեն դիմել լավ ու որակյալ մասնագետի օգնությանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ