Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հողի ու հայրենիքի կարոտը

Հողի ու հայրենիքի կարոտը
12.03.2013 | 11:08

Հայը հողի ժողովուրդ է կամ գոնե եղել է այդպիսին ու հիմա էլ նույնն է։ Նա եղբայրացել է հողին ու բնության հետ նույնացել… Ինչպիսի՞ն է հայ մարդը. ազատասեր, ուղղամիտ, խիզախ, անմիջական, կարեկից, հյուրասեր: Նա օժտված է հոգու հմտությամբ, սրտի քնքշությամբ ու չարքաշ աշխատելու կարողությամբ: Աշխարհի բոլոր փառքերից ու գանձերից ավելի հայ մարդը գերադասել է հարազատ հողը:

Այստեղ` հեռավոր Ամերիկայում մենք լավ ենք զգում հայրենիքի ու հողի կարոտը։ Դա մի ուրիշ, անբացատրելի զգացում է, որ խոսքերով չես կարող արտահայտել։ Այն գալիս է սրտի խորքերից, և կարող է միայն զգալ հենց ինքը` կարոտը ապրողը։ Մի՛ թողեք մեր հողն ու հայրենիքը։ Հետո կզղջաք, բայց արդեն, վախենամ, ուշ կլինի։
ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐԻ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ
(այս պատմությունը գեղեցիկ ավանդություն է, բայց իր մեջ մեծ խորհուրդ ունի)

Իր խելացիությամբ հռչակված Եդեսիայի Աբգար թագավորը երկար ժամանակով հյուրընկալվում է Հռոմի Օգոստոս կայսեր մոտ: Կայսրը հավանելով նրա ընկերակցությունը, ոչ մի ձևով չի համաձայնվում թույլատրել սիրելի բարեկամին վերադառնալու իր հայրենիքը: Աբգարը, որ նաև վարժ որսորդ էր, դիմում է հնարամտության: Նա որսի ժամանակ բռնում է տեսակ-տեսակ կենդանիների, ապա յուրաքանչյուրի բնակված վայրերից տարբեր պարկերի մեջ հող հավաքելով` վերադառնում է Հռոմ: Կայսրին ներկայանալով` թագավորը պատմում է, թե ո՛ր կենդանին ո՛ր հողի վրա է բռնել և հրամայում է փռել հողը հրապարակի վրա իրարից անջատ և բաց թողնել կենդանիներին։ Իմաստուն թագավորը բացատրում է կայսրին, թե յուրաքանչյուր կենդանի իր հարազատ հողի կողմը պիտի վազի:
Ի զարմանս Օգոստոս կայսեր, կենդանիներն այդպես էլ վարվում են: Աբգարը քաջալերվելով` դիմում է կայսրին.
-Տեր իմ, տեսնո՞ւմ ես, մինչև իսկ կենդանիներն ունեն հայրենիքի զգացողություն, որովհետև Աստված նրանց հարազատ հողը սիրելու բնազդով է օժտել: Ես մարդ եմ և կենդանիներից ավելի կարոտում եմ իմ հայրենի հողը, փոքր թագավորությունս և ընտանիքս:
Կայսրը չափազանց հուզվելով` հանաձայնում է Աբգարին պատվով վերադարձնել իր հայրենիք:

Տ. Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 12767

Մեկնաբանություններ