Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աղոթարան

Աղոթարան
15.03.2013 | 00:02

Որոնումի փշուրներն անհետանում են ամեն առավոտ.
Մաքուրի մեջ լցված
սպասումները լռում են անձայն.
Ով տարավ լույսի մշուշը,
Որ ժայռ դառած
հառնում է կրկին:
Գավազանների առատության մեջ
Չկա այն մեկը, որ ջարդեր այդ քարը`
Գայթակղության:

Դիտվել է՝ 1422

Մեկնաբանություններ