Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Օղուլ, հայեր են, պիտի կոտորենք, ճակատներին գրվա՞ծ է, թե ով է բոլշևիկ, ով՝ դաշնակ»

«Օղուլ, հայեր են, պիտի կոտորենք,  ճակատներին գրվա՞ծ է, թե ով է բոլշևիկ, ով՝ դաշնակ»
15.03.2013 | 12:32

«Իրատես de facto»-ում (թիվ 6, 2013) կարդացի «Քար եք նետում համաշխարհային-պատմական վեհությանը» զրնգուն վերնագրով, զտարյուն բոլշևիկյան մեկնաբանություններով մի հրապարակում` Լենինի հոգեզավակ Նորիկ Պետրոսյանի ստորագրությամբ: Պարոնը «բարեխիղճ հետևողականությամբ» ի մի է բերել մեր մշակույթի մեծերի գրածները Լենինի մասին` բոլշևիկորեն շրջանցելով այն ծանրածանր դրդապատճառները, որոնց հարկադրանքով մեր մեծերը ուրիշ ելք չունեին իրենց փրկության համար: Չէ՞ որ «Ո՜վ, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» կոչի հեղինակ Չարենցը կամ Հայոց ցեղասպանության ու ազգային պահանջատիրության համար պայքարի ելած Պարույր Սևակն այլ ելք չունեին, բացի Լենինին գունավոր занавеска դարձնելուց: Միաժամանակ մեր երդվյալ կոմունիստը «նրբանկատորեն» մոռանում է Մարիետա Շահինյանի գոյությունը, որը տասնամյակներ շարունակ քրքրել է Լենինի ազգուտակը, բացահայտել նրա ով և ինչ լինելը: Մենք ենթադրում ենք, որ Շահինյանը ներկայացրել է նաև Լենինի թաթար-մոնղոլական ոխակալությունն ու ջհուդական ճարպիկ նենգամտությունը:
Մենք չենք մտնի Լենինի բերած «համաշխարհային-պատմական վեհության» ճահճուտները, այլ թռուցիկ կանդրադառնանք մեր իմացած Լենինին, որպեսզի ցույց տանք, թե ինչ է ցանկանում վերադարձնել տասնյակ միլիոնների ջարդի ու ոչնչացման ջատագով Նորիկ Պետրոսյանը։ Հանրահայտ է, որ ցարիզմը, հավատարիմ իր գեշ բնույթին, իր դեմ հանդես եկողներին կամ գնդակահարում էր, կամ աքսորում Սիբիր: Մի Բելինսկի փրկվեց այդ հաշվեհարդարից` իր վաղահաս մահով: Ցարիզմի զոհ դարձավ նաև Լենինի ավագ եղբայրը, ով, ինչքան հիշում ենք, հեղափոխական նարոդնիկ էր: Մարդկայնորեն հասկանալի էր, որ Լենինը պետք է ատելությամբ լցվեր ցարական վարչակարգի նկատմամբ: Բայց թաթար-մոնղոլական ոխակալության զգացումն այնքան ուժեղ բորբոքվեց նրա հոգում, որ տարածվեց ամբողջ ռուս ժողովրդի վրա: Եվ արդեն համաշխարհային պատերազմի օրերին նա որդեգրեց երիտթուրքերի պանթուրանական ծրագիրը, որի ստեղծողները Կարզանի, Ղրիմի, Բաքվի մտավորականներն էին, իրականացնողները` Սալոնիկի թրքացած հրեաները: Երկու կողմից էլ Լենինի արյունակից հարազատները:
Երբ գերմանական փողերի զորությամբ Լենինը Պետերբուրգում հասավ իշխանության, տեսանք, թե համաշխարհային թալանչիական պատերազմում հաղթանակի դռները բախող Ռուսաստանին ինչ օրի հասցրեց` մանավանդ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի արդյունքում: Իշխանության հասնելուց հետո Լենինն իր թվով երրորդ դեկրետով պարտադրում էր, որ ռուս ժողովուրդը հրաժարվի իր ազգային այբուբենից և գործածի լատինական այբուբենը: Իսկ դա նշանակում էր, որ կարճ ժամանակ հետո ռուս ժողովրդին անմատչելի են դառնալու իր Պուշկինն ու Լերմոնտովը, Տոլստոյն ու Չեխովը: Բարեբախտաբար, ռուս մտավորականությունը կարողացավ փակել այդ ահավոր չարիքի ճանապարհը` այբուբենից 4 տառ հանելու գնով: Մերոնք էլ, ռուս մտավորականության հնարամտությունը խելամիտ օգտագործելով, փրկեցին մեսրոպյան այբուբենը` տալով թանկագին զոհ:
Մենք չգիտենք` ժամանակակից ռուս մտավորականության մտքով անցե՞լ է արդյոք պարզել, թե միլիոնների ջարդի ու ոչնչացման գործընթացում Լենի՞նն է առաջին տեղում, թե՞ Ստալինը: Չնայած մեկն իշխել է ընդամենը 5, մյուսը՝ 25 տարի: Լենինի նպատակը Ռուսաստանը ոչնչացնելն էր, Ստալինինը` հզորացնելը:
Իր հրապարակած երկրորդ դեկրետով Լենինը ճորտատիրական Ռուսաստանը շրջեց դեպի ստրկատիրություն: Ճորտերը, ինչքան էլ կախված էին ճորտատերերից ու այլ կարգի տերերից, այնուամենայնիվ, օգտվում էին նաև սեփականության իրավունքից: Օրենքով սահմանված ձևով տերերին վճարելուց հետո նրանք տակը մնացած բարիքի լիարժեք տերն էին: Լենինյան դեկրետով գյուղացին զրկվեց այդ իրավունքից` հավասարվելով վարձու բանվորի վիճակին: Ահա թե ինչու Լենինին հավատարիմ շարունակող Ստալինի սոցիալիզմը դարձավ զտարյուն ստրկատիրական` բարիք ստեղծողին զրկելով իր ստեղծածի նկատմամբ որևէ իրավունքից: Ճիշտ է, Ստալինի բռնատիրության ու հաշվեհարդարի, սահմանված կարգ ու կանոնի շնորհիվ այդ համակարգն արդյունքներ արձանագրեց: Բայց Ստալինի մահից ու խրուշչովյան ձնհալից հետո տեսանք, թե համակարգը ինչ ուղղությամբ ընթացավ: Ստալինյան դատաստանի սպառնալիքից ազատագրված բոլոր դերակատարները` սկսած կոլխոզի նախագահից, գործարանի դիրեկտորից մինչև երկրի առաջին դեմքերը, գլխի ընկան, որ սոցիալիստական սեփականությունը բնավ սրբազան չէ, այլ մի անտեր դիակ, որից կարող են լիարժեք օգտվել սուր դանակ ունեցողները: Եվ ստրկատիրական սոցիալիզմի դերակատարները կյանք մտցրին բոլորին, բայց և ոչ մեկին չպատկանող սեփականության թալանը ու վերընթաց գծով` ներքևից վերև իշխող դարձավ սահմաններ չճանաչող կաշառակերությունը: Երկրի առաջին դեմքը թիվ առաջին կաշառակերն էր: Թալանը հասել էր սահմաններ չճանաչող չափերի: Կոլխոզի նախագահը վագոններով խաղող էր հասցնում Սիբիր, «մոռանալով» գոյացած գումարը մուտքագրել հաշվապահությունում: Կանազի արտադրած ֆոլգան վագոններով ուղարկում էին հսկայածավալ երկրի տարբեր կողմերը, ինչը ճանապարհին անհետանում էր: Նման կարգի մի անհետացման առիթով մեծ ավազակապետ Հեյդար Ալիևը երեսպաշտորեն մի սրամտություն է կատարել: Բաքվից 2 վագոն շաքար էին ուղարկել Կիրովաբադ, որն անհետացել էր ճանապարհին: Այդ առիթով նա հայտարարեց, թե 2 վագոն շաքարն ասե՞ղ էր, որ խոտի դեզի մեջ կորչեր՝ ձևացնելով, թե ինքը խառնված չէր այդ թալանին: Այս համատարած թալանի մթնոլորտում արժանին պետք է մատուցել Անտոն Քոչինյանին (որին նաև Բրիլյանտիչ մականուն կպցրին), որը կարողացավ թիվ մեկ կաշառակերին բավարարել բրիլյանտներով ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար բավարար գումարներ պոկել կենտրոնից: 70-ականներին ռուսը գալիս էր Երևան, ճամպրուկը լցնում մեր խանութների երշիկով ու ձկան պահածոյով, վերադառնում տուն: Այդ տարիներին Ալիևը տարփողում էր` «Широко шагает Азербайджан»: Հայկական ռադիոն անմիջապես նրա զառանցանքը լրացրեց՝ «по магазинам Армении», որովհետև նրանք առաջին հերթին մեր ծխախոտն էին տանում ու կրկնակի գներով սաղացնում Ադրբեջանում: Այս անհրաժեշտ շեղումից հետո վերադառնանք «ամենամարդկային մարդու» իրականացրած աննախադեպ ոճրագործությունների դաշտ` առաջին հերթին ներկայացնելով ռուս ժողովրդի նկատմամբ իրականացրած մարդակեր քաղաքականությունը` օգտագործելով Վիկտոր Աքսյուչիցի բացահայտումների որոշ դրվագներ:
Իշխանությունը նվաճելուց հետո Լենինի գլխավոր ու հատու զենքն էր` «Անհրաժեշտ է անխնա զանգվածային տեռոր կիրառել, կասկածելիներին փակել քաղաքից դուրս գտնվող համակենտրոնացման ճամբարներում: Պետք է օգտագործել տեռորի էներգիան, մասսայականությունը»: Եվ անշեղորեն իրագործում էր: «Ծավալել զանգվածային տեռոր, գնդակահարել և դուրս բերել հարյուրավոր պոռնիկների, որոնք սերտորեն միավորում են նախկին սպաներին և այլն: Ոչ մի րոպե չհապաղել»,- հրահանգ Նիժնի Նովգորոդի իր կամակատարներին:
«Կախել (անպայման կախել, որպեսզի ժողովուրդը տեսնի)… Այնպես անել, որ շուրջը հարյուրավոր կիլոմետրերի վրա ժողովուրդը տեսնի, սարսռա, իմանա, բղավի` խեղդում են և կխեղդեն արնախում կուլակներին»,- հրահանգ Պենզայի իր կամակատարներին: Տամբովյան գյուղացիական ապստամբության ճնշման համար Տուխաչևսկուն ուղղված հրամանում Լենինը կարգադրեց դիմել քիմիական զենքին. «Թունավոր գազերով մաքրել այն անտառները, որտեղ թաքնվում են ելուզակները: Ճշգրիտ հաշվարկ կատարել, որպեսզի հեղձուցիչ գազերի ամպը տարածվի ամբողջ անտառում, որպեսզի ոչնչացնի այն ամենը, ինչ թաքնված է այնտեղ»: Տուխաչևսկին ոչ միայն չհիասթափեցրեց Լենինին, այլև հրամայեց գնդակահարել բնակավայրերում մնացած այն տղաներին, որոնց հասակը բարձր էր տղամարդու գոտկատեղից:
«Տերտերներին հարկավոր է ձերբակալել իբրև հակահեղափոխականների, գնդակահարել անխնա և ամենուրեք և հնարավորինս շատ: Տաճարների շենքերը կնքել և վերածել պահեստների»,- 1919 թվականի մայիսի 1-ին Ձերժինսկուն տված հանձնարարականից: 1922 թվականի մարտի 19-ին տված հանձնարարականից. «Հենց հիմա, միայն հիմա, երբ սովյալ վայրերում մարդկանց ուտում են… մենք կարող ենք (ուստի պարտավոր ենք) եկեղեցական արժեքների առգրավում իրականացնել ամենակատաղի և անխնա էներգիայով… Դրանով մեզ համար ապահովելով մի քանի հարյուր միլիոն ոսկե ռուբլի հիմնադրամ»: Լենինը մասսայական սով ստեղծեց անհնազանդ բնակչության հետ հաշվեհարդար տեսնելու համար: 1921-22 թթ. ահավոր սովը մոտ 5 միլիոն մարդու կյանք խլեց` լրացնելով զենքի ուժով իրականացրած 15 միլիոն զոհերի թիվը:
Մեկ միլիոն գերի կազակների մասին Ձերժինսկու գրած նամակի վրա Լենինը ճիվաղային մակագրություն է կատարել. «Գնդակահարել բոլորին անխտիր»: Արդյո՞ք այդ մեկ միլիոն կազակները ժամանակակից Ղազախստանի լայնածավալ տարածքներում հիմնավորված կազակները չէին, որոնց ոչնչացմամբ դրվում էր մեծ Ղազախստանի հիմքերը: Եվ իր մարդակեր քաղաքականությունը իրականացնելու ճանապարհին նա ձեռք մեկնեց նաև հունգարական, գերմանական, չեխական, թուրքական ռազմագերիներին` նրանցից ստեղծելով պատժիչ դիվիզիաներ: «Կայուն ու կարգապահ տարրերից գերմանա-հունգարական դիվիզիայի կազմավորումը անչափ նպատակահարմար է»,- հեռագիր Սիբիրերկրկոմի նախագահին: Լենինը հետևողականորեն և անշեղ առաջ էր տանում սեփական ծրագիրը՝ «Թող բնաջնջվի ռուս ժողովրդի 90 տոկոսը, միայն թե 10 տոկոսը մնա համաշխարհային հեղափոխության պահին»: Այո՛, Լենինը ռուս ժողովրդի միայն 10 տոկոսին էր հանդուրժում որպես ստրուկների գորշ զանգվածի, իսկ 90 տոկոսը ռուսական «говно» մտավորականությունը, «հաշիշ» հոգևորականությունը (իր բնորոշումներն են- Ա.Հ.), ազնվականությունը, կուլակությունը, գյուղացիական այն զանգվածները, որոնք հունձը սկսվելուց առաջ դեռևս ուտելու բան էին ունենում, պետք է վերանային աշխարհի երեսից: Եվ հետևողականորեն ոչնչացնում էր ոչ միայն մասսայական գնդակահարությունների, այլև սովի մատնելու ճանապարհով: Լենինն իր այս ծրագիրը բարձրացրել էր դեռևս 1914-ին, երբ առաջ քաշեց «իմպերիալիստական պատերազմը անխնա քաղաքացիական պատերազմի» վերածելու թեզը: Այս կետից սկսած` նրա համար արդեն Մարքսի ուսմունքն ու նման համընդհանուր գաղափարները սովորական ծխածածկույթ էին իր որդեգրած նոր գաղափարն իրականացնելու համար: Նա արդեն որդեգրել էր պանթուրանական ծրագիրը, որը կազմելու գործողության մեջ էին դրել երկու կողմերից իր արյան հարազատները: Հենց այդ ծրագիրն էր, որի իրականացմամբ կարող էր ռուս ժողովրդի նկատմամբ իր ատելությանը գոհացում տալ:
Լենինյան բարբարոսությունները հետևողականորեն ցուցադրող մեր ռուս գործընկերները զարմանալիորեն շրջանցել են մի կարևոր հանգամանք. չեն նշում, թե Լենինը քանի-քանի անգամ է իր կամակատարներին զգուշացրել, թե մահմեդականներին ձեռք չտաք, չպետք է նեղացնել նրանց, և վերջնահաշվում Լենինին համարում են ցնդած չարագործ: «Նա կարողացավ ինչ-որ բան ստեղծել գազանային դաժանության և ոխակալության, բացարձակ ցինիզմի, ավերման կատաղի էներգիայի շնորհիվ: Լենինի միջակ խելքը և շարքային ընդունակությունները դրան չէին խոչընդոտում: Ընդհակառակը, մասշտաբայնորեն և համակողմանիորեն մտածելու անկարողությունը, մարդկային մի շարք հատկանիշների բացակայությունը, դյուրացնում էին կյանքի գլխավոր գործի` նշավակումների, հեղաշրջումների, զանգվածային սպանությունների վրա ամբողջապես կենտրոնանալու հնարավորությունը:
Զտարյուն իվանական մեկնաբանություն, առանց կարողանալու, հենց Լենինի իսկ բնորոշմամբ, ծառերի հետևում անտառը տեսնել: Լենինը հեռատես, խորաթափանց, հետևողական, բայց և մարդակեր ու ճիվաղ գործիչ է եղել, ինչը երևում է նրա յուրաքանչյուր քայլից: Նա դրեց Մեծ Թուրանի իրական հիմքերը և աշխարհի բախտից էր, որ ժամանակին մահացավ:
Լենինի ժամանակ ղազախների որոշակի կուտակումներ կային Բայկալ լճի և Կասպից ծովի ափերին: Արանքի հսկայական տարածքները կազակական հողեր էին: Ռուս մտավորականը կարո՞ղ է պարզել, թե մի հրամանով մեկ միլիոն կազակների ոչնչացումո՞վ չստեղծվեց Ղազախստանի Հանրապետությունը, որը Լենինի ժառանգների ջանքերով խամ ու խոպան յուրացնելով դարձրին ժամանակակից Ղազախստան, որից այսօր Ռուսաստանը կախման մեջ է իր տիեզերակայանով, ինչպես Կաբալան` Ադրբեջանում: Չէ՞ որ ղազախները դեռևս զարգացման այնպիսի աստիճանում էին, որ տասնամյակներ շարունակ զգում էին օտարի վարժապետության կարիքը, որոնցից մեկն էլ մեր Լևոն Միրզոյանն էր: Ո՞ր թվականից Ղազախստանը կարողացավ ունենալ իր ղազախ ղեկավարը: Ահա թե ինչպես էր Մեծ Թուրանի հիմքերը դնում «միջակ խելքի և շարքային ընդունակությունների» տեր, «համակողմանի մտածելու» կարողությունից զուրկ Լենինը:
Նույն սադիստական վճռականությամբ, դեռ մի բան էլ ավելի իր քաղաքականությունը Լենինը ծրագրեց Մեծ Թուրանի հարավային ճանապարհը խոչընդոտող հայ ժողովրդի նկատմամբ: Պետերբուրգում իշխանությունը զավթելուց 13 օր հետո` 1917 թ. նոյեմբերի 20-ին, Լենինն ու Ստալինը կոչով դիմեցին Ռուսաստանի ու համայն աշխարհի մահմեդականներին` հավաստիացնելով. «Մենք հայտարարում ենք, որ Թուրքիայի մասնատման և Հայաստանի անվտանգության ապահովման դրույթը չեղյալ է հայտարարվում» (Արտավազդ Ավագյան, «Հայաստանը իր ազգի ու պետության պաշտպան», 2006 թ.): Դրանով Լենինն իր արյունակից թալեաթներին, էնվերներին, ջեմալներին խրախուսում էր ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի վաղն այդ տարածքներում որոնումներ կատարողները հայ չգտնեն: Բայց որ ամենասանձարձակն ու լկտին էր, նույն օրերին պետական մակարդակով դեկրետ հրապարակեցին Արևմտահայաստանի մասին, որով հռչակեցին Արևմտահայաստանի անկախության իրավունքը: Դա մի լրացուցիչ ահազանգ էր հայոց հարցը շուտափույթ ավարտին հասցնելու առումով: Այդ հարցում Լենինն ավելի հետևողական, արագ ու շեշտակի էր գործում, քան երիտթուրք գործընկերները:
Ընթանում էին Բրեստ-Լիտովսկի բանակցությունները: Դեկտեմբերի 14-ին գերմանական կողմը ներկայացրեց իր պահանջները, որտեղ Թուրքիայից ռուսական զորքերի հանման պահանջ չկար: Հաջորդ օրը թուրքական կողմից Հաքքի փաշան իր ելույթում նշեց, որ Թուրքիայից ռուսական զորքերի դուրսբերման հարցն արդեն լուծել են սեպարատ համաձայնությամբ` ներառելով նաև Կարսի, Արդահանի և Բաթումի շրջանները: Միայն բանակցությունների վերջում գերմանական կողմն այդ գործարքը արձանագրություն մտցրեց՝ ավելացնելով. «Մենք չենք պնդում նշված տարածքներից ռուսական զորքերի անհապաղ դուրսբերումը` ձգտելով խուսափել հավելյալ մեղադրանքներից»:
Բայց արդեն 1918 թ. հունվարի 7-ից Տրոցկու կարգադրությամբ ռուսական զորքերը լքել էին կովկասյան ճակատը, ներառյալ Անդրկովկասը, թուրքերին թողնելով զինապահեստներն ու զինվորական տեխնիկան, որից ոգևորված թուրքական կողմը հայտարարեց, թե 10 տարի իրենց այլևս զենք հարկավոր չէ, իսկ հայրենիք վերադարձող ռուս զինվորների հրացաններն էլ Շամխորի մոտ նվիրեցին այն ժամանակ դեռ թաթար կոչվող չոբաններին` հայտարարելով, թե այդ չոբանները զինաթափեցին ռուսական զորքը: Շուտով, նահանջող ռուսական զորքին համարյա կրնկակոխ, թուրքական զորքերը Նուրի փաշայի գլխավորությամբ հասան Գանձակ, հռչակեցին Ադրբեջանական անկախ Հանրապետություն, նկատի ունենալով, որ այն դառնալու է դեռևս չնվաճված, բայց նվաճվելիք բուն Ադրբեջանի մաս: Կարճ ժամանակ հետո թուրքական զորքերը հասան Բաքու, արյան մեջ խեղդեցին Բաքվի կոմունան, որը 1918 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 1-ը մուսավաթականների բորբոքած ապստամբության պարտությունից հետո վերածվել էր հայկական իշխանության` իր 16000 հայկական զորքով: Լենինը չէր հանդուրժի մի հայկական իշխանություն Մեծ Թուրանի ճանապարհի այդ հանգուցային կետում և թուրքերից ոչ պակաս դեր կատարեց կոմունան պարտության մատնելու գործում: Նա տառացիորեն ոչինչ չարեց Բաքվի կոմունայի համար: Խաբում էր, թե փող է ուղարկել, բայց տեղ չէր հասնում, զենք ու զինամթերք է ուղարկել, բայց սուտ էր դուրս գալիս, նույնիսկ ուղիղ կապի միջոց չտրամադրեց, և Շահումյանն իր հեռագրերը Տաշքենդի կամ Աստրախանի միջոցով էր Մոսկվա հասցնում: Շահումյանի բոլոր նախազգուշացումները թուրքերի իրական ծրագրերի վերաբերյալ մնացին օդից կախված: Երևի Լենինը քթի տակ խնդացել էր, երբ 1918 թվականի ապրիլի 13-ին գրած Շահումյանի զգուշացնող նամակում կարդացել է. «Եթե նրանք հաղթեին Բաքվում, քաղաքը կհայտարարվեր մուսուլմանների մայրաքաղաք… մուսուլմանական կոնտրռևոլյուցիոն տարրերը դրության տեր կդառնային ամբողջ Անդրկովկասում… Նրանց հաղթանակը Բաքվում կտաներ դեպի Անդրկովկասի կորուստը Ռուսաստանի համար»:
Լենինին մանկական միամտությամբ հավատացող ու նվիրված Շահումյանը, որ իր նամակներում նրան քեռի էր անվանում, կնոջը՝ քեռակին, որտեղի՞ց իմանար, որ նրա բուն ծրագիրը հենց Անդրկովկասը թուրքերին հանձնելն էր, որպես Մեծ Թուրանի կարևոր հանգուցակետ: Շահումյանն ինչպե՞ս գուշակեր, որ այդ ճիվաղ մարդակեր քեռին շուտով իրեն ու իր ընկերներին հասցնելու է Ախչակումա և Բերիայի ձեռքով ոչնչացնելու է:
Ռուսաստանում իր իսկ բորբոքած քաղաքացիական արյունոտ պատերազմի պատճառով Լենինը 1918-20 թթ. ժամանակավորապես հետաձգեց Մեծ Թուրանի հարավային ճանապարհով զբաղվելու խնդիրը: Բայց ահա իր արյունակից հարազատ Աթաթուրքի հետ համագործակցած, Բաքվի մուսավաթական կառավարությանն էլ համաձայնեցրած, Լենինը 1920 թ. ապրիլի 28-ին 11-րդ Կարմիր բանակը հասցնում է Բաքու` օրինականացնում թուրքական յաթաղանի զորությամբ ստեղծված արհեստական պետական կառույցը՝ հռչակելով «Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն»: Մի գիշերվա մեջ մուսավաթականները դառնում են մարտնչող բոլշևիկներ, նույնիսկ Շուշին ավերող արյունարբու Սուլթանովն իրեն հռչակում է Ղարաբաղի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ: Բայց որ բնորոշ է լենինյան ճկուն խարդախամտությանը, իրենց սև գործերի դերակատար են դարձնում նաև բոլշևիզմով հարբած հայկական շրջանակներին ևս` որպես ձեռքի խաղալիք: Բաքու մուտք գործելու ամիսը դեռ չլրացած` մայիսի 22-ին, Նարիմանովի կարգադրությամբ, նավթահանքերից հավաքագրում են վատթարագույն պայմաններում ապրող, անգրագետ, ծագումով ղարաբաղցի ու զանգեզուրցի շուրջ 500 բանվորի, լողացնում բաղնիքում, ըստ ամենայնի հանդերձավորում, հանդիսավոր ձեռքները տալիս «կարմիր պարտիզան» գրքույկներ, արտակարգ լիազորություններով ու բարձր պաշտոններով ուղարկում Ղարաբաղ ու Զանգեզուր, որպեսզի ոչնչացնեն հայկական «նացիոնալիստական բանդաները» (մանրամասները` Շ. Մկրտչյանի «Արցախյան գրառումներ» գրքում, 2001 թ., էջ 274):
Նույն մայիսին հայ կոմունիստների ձեռքով Հայաստանի Հանրապետությունում բորբոքեցին մայիսյան ապստամբությունը, և որ խոսուն է, պարտված բոլշևիկները փախան Թուրքիա: Որ դա Հայոց ցեղասպանությունը վերջնակետին հասցնելու ծրագրի մի բաղադրիչն է` իր անձով հաստատում է Ղարաբաղի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ նշանակված Ասադ Կարանը, որը, հասնելով Ղարաբաղ, անմիջապես գաղտնի հանձնարարական է ցրում Ղարաբաղի ու Զանգեզուրի իր ցեղակիցների մեջ: Այդտեղ նա հանձնարարում է հայերի սպանություններն ու ունեցվածքի կողոպուտներն այն աստիճանի սաստկացնել, որ նրանք իրենց փրկությունը տեսնեն միայն փախուստի մեջ: «Հայերի քոքը պետք է կտրել Ղարաբաղից ու Զանգեզուրից»,- պահանջում էր նա: Նույնիսկ հանձնարարում է Զանգեզուրում սպանել մի աչքի ընկնող զինվորականի, մեղքը բարդել հայերի վրա, որպեսզի ռուս զինվորներն էլ օգնեն իրենց: Եվ բոլշևիկամուսավաթական զորքերով էլ բռնազավթեցին Ղարաբաղն ու Նախիջևանը:
1920 թ. սեպտեմբերի 1-8-ին Բաքվում գումարվեց արևելյան ժողովուրդների համագումար, ուր ընդգրկված էին 37 ազգերի ու ժողովուրդների ներկայացուցիչներ, ընդհուպ մինչև Չինաստանի, Ճապոնիայի, Արաբիայի ժողովուրդներից: Այստեղ Թուրքիան հռչակվեց Արևելքի հեղափոխական շարժման առաջամարտիկ, իսկ սովետական կառավարությունը դարձավ նրա գործուն աջակիցը՝ քեմալականներին տրամադրելով զենք, զինամթերք ու ոսկի: Էնվեր փաշան պահանջում էր զորքերի հրամանատարությունն իրեն հանձնել այդ «սրբազան» պատերազմում, որպեսզի իր փորձով ու հեղինակությամբ կարողանա ոտքի հանել Թուրքեստանը, Հնդկաստանը, Պարսկաստանը, Տաճկաստանը և մահմեդական մյուս երկրները: Եվ այդ ամենը կատարվում էր «հայկական իմպերիալիզմը» խեղդելու նշանաբանով, որպեսզի «կարմիր թուրքերը» կարողանան անմիջականորեն միանալ «հեղափոխական արևելքի» հետ (մանրամասները տե՛ս Հ. Սիմոնյան, «Թուրք ազգային բուրժուազիայի գաղափարախոսությունը և քաղաքականությունը», 1986 թ.):
Իսկ երբ 1920 թվականի սեպտեմբերի 23-ին Լենինի տրամադրած զենք-զինամթերքով քեմալականները հարձակվեցին Հայաստանի վրա, Բաքվից 147 հայ բոլշևիկների հասցրին Կարսի ճակատ, որոնք կազմալուծեցին թշնամուց եռակի ուժեղ հայկական բանակը, շարքային զինվորներին համոզելով, թե «եղբայր թուրքերը» գալիս են նոր ձևով լուծելու հայ ժողովրդի կյանքը: «Ցնցված այս բոլորից` հայկական բանակի կադրային շատ սպաներ ինքնասպանությամբ վերջ էին տալիս իրենց կյանքին» (Հ. Սիմոնյան, նշված աշխատություն, էջ 525):
Կարսի պաշտպանության հրամանատար Մազմանյանն ինքնասպանության դիմեց չկռվող զորքի առաջ, որպեսզի բաց աչքերով չտեսնի Կարսը թշնամուն հանձնելու անարգանքը: Իսկ երբ Կարաբեքիրի զորքերը հասան Ալեքսանդրապոլ և սկսեցին խաղաղ բնակչության կոտորածն ու բռնաբարությունները, իսկ նրանց աջակցած բոլշևիկները փորձեցին կանխել այդ վայրագությունները, Կարաբեքիրը նրանց պատասխանեց. «Օղուլ, հայեր են, պիտի կոտորենք, ճակատներին գրվա՞ծ է, թե ով է բոլշևիկ, ով՝ դաշնակ»: Կարճ, կոնկրետ ու սպառիչ պատասխան: Մեծ Թուրանի ճանապարհին բացառվում է հայի գոյությունը:
Այս զտարյուն հայակեր պանթուրքական քաղաքականությունը վկայող մի կողմնակի փաստաթուղթ հիշատակենք. «Նախիջևանում արտակարգ կոմիսար Վելիկանովը Թուրքիայի արևելյան ռազմաճակատի հրամանատար Քյուզիմ Կարաբեքիրին 1921 թվականի հունվարի 10-ին հասցեագրած նամակում գրում է. «Օր օրի վրա ավելի ու ավելի է ընդլայնվում Կարմիր Անատոլիայի գործունեության թատերաբեմը, բարձրանում է նրա հեղինակությունը խորհրդային հանրապետությունների մոտ, և արդեն մոտ է այն օրը, երբ Արևելքի ճակատագիրը հանձնեն նրա (այսինքն` թուրքերի- Ա. Հ.) ձեռքը, և նա դառնա նույնպիսի կենտրոն, ինչպես Մոսկվան» (Ա. Եսայան, «Հայաստանի միջազգային իրավական դրությունը 1920-22 թթ.», 1967 թ., էջ 45):
Նույն օրերին Լենինի հանձնակատար Լեգրանը բանակցություններ է սկսում Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ` պահանջելով անձնատուր լինել, որ երկիրը դառնա Խորհրդային: ՈՒշագրավ է, որ 11-րդ Կարմիր բանակի Բաքու մտնելուց հետո են երկիրը հայտարարում Խորհրդային, մեր պարագայում` սահմանագլխին: 1920 թ. նոյեմբերի 29-ին Իջևանում են հռչակում Հայաստանի խորհրդայնացումը: Իսկ երբ կարմիր զորքերը հասնում են Երևան, անմիջապես սկսում են իրենց վայրենի տեռորը ազգային նկարագիր ունեցող մտավորականության ու զինվորականության դեմ: Ավելին, վերջերս հեռուստաէկրաններից բարձրաձայնվեց լենինյան մարդակերության մի փաստ ևս: Լեգրանը պահանջում էր գաղթականների ու որբերի հայրենիք դարձած այս մի բուռ Հայաստանի բնակչության 30 տոկոսը վերացնել: Այս պայմաններով անգամ Խորհրդային Հայաստանի գոյության ճանաչումը դարձյալ խաբեություն էր, անհրաժեշտ ժամանակավոր զիջողություն:
Նույն օրերին Լեգրանին զուգահեռ ոչ անհայտ մի հրեա բոլշևիկ՝ Ռադեկը, բացատրում է թուրք Ջեմալ փաշային Հայաստանի Հանրապետությունը ժամանակավորապես ճանաչելու անխուսափելի անհրաժեշտությունը: «Ռադեկն ասում է, որ մինչև անգլիացիների ոտնձգություններից ազատվելը անհրաժեշտ է ժամանակավորապես պահել Հայաստանը: Մանավանդ որ նույն Ռադեկն ասում է. «Եթե դուք ցանկություն ունեք լուծելու Հայկական հարցը, մենք նույնպես կօժանդակենք ձեզ այդ խնդրում»,- վկայում է Ջեմալ փաշան:
Նշենք այդ օրերի լենինյան ճիվաղության մի փաստ ևս: Երբ նոյեմբերի 29-ին Իջևանում հռչակեցին Հայաստանի խորհրդայնացումը, կարմիր զորքերը դեռ Երևան չհասած, Բաքվի իշխանությունները հանդես եկան մի հռչակագրով, որով հրաժարվում են, այսպես կոչված, վիճելի տարածքներից` Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջանը հայտարարում են Հայաստանի անքակտելի մաս: Չմոռանանք դեկտեմբերի 1-ի այդ հռչակագիրը, մինչև կհասնենք 1926 թվականի մարտի 16-ը:
Եվ ահա, արյունով հարազատ, Մեծ Թուրան ստեղծելու գործն անշեղորեն առաջ տանող Լենինին ու Աթաթուրքին մնում էր մի վերջնական տեսքի բերել Անդրկովկասը` բզկտված Հայաստանը հոշոտելու, կտոր-կտոր անելու ճանապարհով, որը և իրականացրին 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով և կարճ ժամանակ հետո պարտադրեցին Հայաստանի Հանրապետությանը: 1920 թվականի դեկտեմբերի 1-ի հռչակագրով Հայաստանի Հանրապետության անկապտելի տարածք ճանաչված Նախիջևանը 3,5 ամիս հետո դրեցին Բաքվի տրամադրության տակ` պայմանով, որ Բաքուն այն չպետք է զիջի մի երրորդ կողմի, այսինքն` նրա բնական տիրոջը` Հայաստանին: Դրանից հետո` երեք ամիսը չլրացած, 1921 թվականի հունիսի 5-ի Կովբյուրոյի ավազակային որոշումով նույն ճակատագրին դատապարտեցին նաև Ղարաբաղը: Մի Զանգեզուր փրկվեց` շնորհիվ Նժդեհի տիտանական ջանքերի: Ահա թե ինչպիսի վայրենի հոշոտման ենթարկեցին ցարիզմից ժառանգություն մնացած Արևելյան Հայաստանը: Կարսը, Արդահանը, Սուրմալուն, ներառյալ մեր Սուրբ լեռը նվիրեցին Թուրքիային, որը 28 հազար քառակուսի կիլոմետր տարածք է: Դրանից մեծ մի տարածք էլ՝ Արցախով, Կուր-Արաքսի միջագետքով, Գանձակով մինչև Իջևան, նվիրեցին արևելյան թուրքերին: Մի պատկառելի տարածք էլ` պատմական Գուգարաց աշխարհի մեծ մասը` 12 հազար քառակուսի կմ, նվիրեցին Վրաստանին, և տակը մնաց 29 հազար քառակուսի կիլոմետր մի քարաստան հայրենիք, որի բախտից Լենինը ժամանակին հրաժեշտ տվեց ֆիզիկական կյանքին, այլապես նա չէր մոռանա մի բուռ մնացած Հայաստանի ժամանակավոր կարգավիճակը:
Ահա այսպիսին էր ժամանակի պատմական զարգացման ընթացքը և Լենինի մարդակեր դերակատարումը պատմության մեջ: Ահա մեր իմացած Լենինը` «ամենամարդկային մարդու» հրեշավոր նկարագրով: Ահա իրական պատկերը լենինյան «համաշխարհային պատմական վեհության»։ Նման բաներ, երդվյալ կոմունիստ, Լենինի հոգեզավակ ընկեր Պետրոսյան:

Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4101

Մեկնաբանություններ