«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ինչո՞ւ են անուններ հնչեցնում` առանց համաձայնեցնելու

Ինչո՞ւ են անուններ հնչեցնում`  առանց համաձայնեցնելու
19.03.2013 | 01:03

Երկու օր է, ինչ հանրության ակտիվ հատվածի համար անակնկալ է դարձել Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կողմից ստվերային կառավարության կազմի հրապարակումը, որում տեղ են գտել արվեստագետների, հանրային գործիչների, լրագրողների, փաստաբանների, նախկին պաշտոնյաների, տարբեր կուսակցություններ ներկայացնող քաղաքական գործիչների անուններ: Նրանց մեծ մասը ԶԼՄ-ներին հայտնել է, որ իրենց անունները հնչեցնելուց առաջ իրենց հետ նախապես չեն համաձայնեցրել, առաջին անգամ այդ մասին իմացել են ԶԼՄ-ներից: Սրանից զատ, ստվերային կառավարության անդամներից ոմանք նաև նշել են, որ իրենք բավարարված են հասարակական, իրավապաշտպան գործունեությամբ և չեն պատրաստվում պետական չինովնիկի աշխատանք կատարել: ՈՒշագրավն այն է, որ ստվերային կառավարության անդամների մեծ մասը անկուսակցական է, մյուսները ներկայացնում են ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, «Հանրապետությունը» և այլն: Շատերին հետաքրքրում է, թե ինչ շարժառիթներով է Նիկոլ Փաշինյանը հնչեցրել այդ անունները առանց համաձայնության: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն անբարոյական է համարում, որ, առանց Լևոն Զուրաբյանի և Ստեփան Դեմիրճյանի կարծիքները հարցնելու, նրանց անուններն էլ են ներառել:
«Հայկական ժամանակ» օրաթերթի ընթերցողները կհիշեն, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանն իր թերթի էջերում էր հանդես գալիս նման նախաձեռնությամբ: 2005-ին նա համապատասխան խորագրի ներքո հրապարակում էր հանրությանը հայտնի և ոչ այնքան հայտնի անձանց անուններ, ովքեր կարող էին տեղ գտնել կառավարության կազմում կամ` առհասարակ իշխանության մեջ: Հիմա Նիկոլը, այդ նույն բանն անելով Ազատության հրապարակում, ի՞նչ նպատակ է հետապնդում: Նա այդպիսով «մեսի՞ջ» է հղում ստվերային կառավարության անդամներին, որ գան, կանգնեն ու ամեն գնով սատարե՞ն Րաֆֆուն` անկախ իրենց քաղաքական նախասիրություններից: Նա ասում է, որ այդ մարդիկ պոտենցիալ ունեցող մարդիկ են: Հասկացանք: Բայց եթե Րաֆֆի Հովհաննիսյանն է ցանկանում գալ իշխանության, ինչո՞ւ նա չի կարողացել մինչ օրս իր շուրջը հավաքել պոտենցիալ ունեցող մարդկանցով համալրված թիմ, մարդիկ, որոնք կարող են տարբեր ոլորտներում ղեկավար պաշտոններ զբաղեցնել: Ինչո՞ւ է նա մնացել քաղաքացիական հատվածի հույսին, որն էլ, թարսի պես, չի ուզում մտնել կառավարման ոլորտ: Սակայն Նիկոլի այդ քայլն իսկապես մեր քաղաքական ուժերին մտորելու լուրջ առիթ է տալիս: Հայաստանից վերջին տարիների արտագաղթը տարել է հազարավոր կիրթ, պոտենցիալ ունեցող մասնագետների, որոնք ինքնադրսևորման անհնարինության պատճառով են երկիրը լքել: Եվ հիմա, երբ կառավարություն, թեկուզ ստվերային կառավարություն ձևավորելու խնդիր է առաջանում, մարդիկ ճրագը ձեռքներին պրոֆեսիոնալ կադրեր են փորձում փնտրել: Կադրեր, որոնք նաև հանրային վստահության խնդիր չունենան: Իսկ սա Հայաստանի համար լուրջ խնդիր է:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ