Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Պատրաստ ենք համագործակցելու բոլորի հետ, ովքեր ասելիք ունեն»

«Պատրաստ ենք համագործակցելու բոլորի հետ, ովքեր ասելիք ունեն»
21.03.2013 | 16:21

Հայաստանի ՀԿ-ները հարստացան ևս մեկով` «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում», որի ղեկավար ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ «Իրատես de facto» ակումբում ներկայացրեց կազմակերպության ստեղծման նպատակներն ու խնդիրները:

Արձանագրելով, որ ՄԻՊ-ը չի կարող մասնավոր հատվածում իր լիազորություններն իրացնել, և այսօր արհմիությունները կայացման լուրջ խնդիր ունեն, ակումբի հյուրը նկատեց. «Այսօր մեր երկրում կան հազարավոր դեպքեր, երբ մարդկանց անհիմն հեռացրել են աշխատանքից, և նրանք, իրենց իրավացիությունը չկարողանալով ապացուցել, դարձել են գործազուրկ: Սրա հետևանքով էլ արտագաղթի չափերը մեծանում են: Սեփականատերերից շատերն օգտվում են այն հանգամանքից, որ աշխատատեղերի թիվը մի քանի անգամ փոքր է աշխատանք փնտրողների թվից: Այսպիսի պայմաններում հայ աշխատավորը նույնիսկ մտածել չի կարող ինքնուրույն, առանց խմբավորման, բարձրացնելու տարբեր բնույթի հրատապ պահանջներ»: Այս իրողությունից ելնելով էլ, Կարեն Թումանյանը որոշել է նորաստեղծ ՀԿ-ով արհմիությունները կայացնել, ստեղծել մոնիթորինգային խմբեր` արհմիությունների իրական պատկերն ունենալու համար:
«Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ-ն, իր իրավասությունների շրջանակում, պատրաստ է համագործակցելու բոլորի հետ, ովքեր ասելիք ունեն այս հարթության մեջ: Գիտակցում ենք, որ խոշոր սեփականատերերից շատերը լուրջ խոչընդոտներ կարող են առաջացնել մեզ համար»,- ասաց ՀԿ-ի նախագահը` կարևորելով արհմիությունների մասին օրենքում փոփոխություններ անելու անհրաժեշտությունը:
Կարեն Թումանյանը կոչ արեց քաղաքական բոլոր ուժերին, աջակցել իրական արհմիությունների նոր կառույցների ձևավորմանը, դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: «ՀԿ-ն համագործակցության առաջարկով դիմում է Հայաստանի բոլոր պետական, քաղաքական և հասարակական կառույցներին, որոնք նույնպես կարևորում են Հայաստանում արհմիությունների կայացման խնդիրը և պատրաստ են մեզ հետ միասին օր առաջ կյանքի կոչել նշված խնդիրները»,- եզրափակեց Կարեն Թումանյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ