Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դեսպանները Սերժ Սարգսյանի՞ց, թե՞ Ծառուկյանից էին պաշտպանում Օսկանյանին

Դեսպանները Սերժ Սարգսյանի՞ց, թե՞ Ծառուկյանից էին  պաշտպանում Օսկանյանին
05.04.2013 | 02:58

Ի՞նչ կլինի ավագանու ընտրություններին:
Հե՛չ: Նույնը: Որքան էլ այն հռչակվի համապետական, «Ազգային ժողովի Երևանի ընտրություններ», այն է` ԱԺ-ին հավասար ընտրություններ: Որքան էլ այլընտրանքային «կորիֆեյները» դիտարկեն այդ ընտրությունների բոլոր` քաղաքական, քաղաքային, ճանաչողական, բարոյական և մնացած «պլաստները», այս ընտրություններում փոքր է ֆորս-մաժորի հավանականությունը: Մեկ «նո»-ով: Երբեք մի ասա` երբեք:
Եվ այնուհանդերձ, փորձենք հասկանալ այս ընտրությունների «էությունը»:
ա) ՀՀԿ-ն, անկախ նրա սիրուն կամ «գեշ» աչքերից, ունի հետևյալ «դիվիդիները». իշխող կուսակցություն է. Երևանի քաղաքապետարանը, ասել է` լծակներն ու մնացած «ծակուծուկերը», իրենցն է` գործող քաղաքապետով հանդերձ: Տիրապետում են ընտրական բաց և փակ բոլոր կարգի քաղտեխնոլոգիաներին: Նախագահական ընտրություններին լուրջ դաս ստացան, ուստի պիտի փորձեն չկրկնել նույն սխալները: Դիմացը կանգնած ուժերը միասնական չեն: Իրենք կարող են շատ հետաքրքիր միասնություններ կազմել, եթե հանկարծ իրենց ուզած քառասուն տոկոսը չստանան:
Կարողանալու են իրենց նման մի ոտքը դնել էս սարին` ԲՀԿ-ին ուժեղացնելու համար, եթե պետք է Րաֆֆուն ու «Ժառանգությունը» թուլացնել: Մյուս ոտքը դնել մյուս սարին` ուժեղացնելու «Ժառանգությունը», եթե ԲՀԿ ակտիվիստների գլուխներն ազատեն յուրյանց ԲՀԿ-ականներին փրկելու, նրանց հետևից անձնուրաց վազելու մատրոսովյան սինդրոմից: Մի խոսքով, «սիրուն աչքերով» ՀՀԿ-ն Րաֆֆուն ու ԲՀԿ-ին հավերժ կկիսի, հավերժ կտիրի, հետո էլի կկիսի ու կտիրի:
Այդ ընթացքում էլ անչափ հարգարժան պարոն Օսկանյանը, Րաֆֆու նման, կկորցնի իր ասելիքը, որովհետև, ինչպես երևում է, Օսկանյանն առանձնապես չունի էլ ասելիք: ՈՒ այս պայքարի մեջ է ներառվել ոչ միայն տխրաբար ու ակամա, այլև, կարելի է կարծել, դավադրության տեսությունից «ելնելով», որ նրան հենց շատ մտածված են այդ «պոստում» դրել:
Ինչո՞ւ: Կարծում ենք, ինչպես տեսնում եք, սահուն անցել են ԲՀԿ-ի քանդմանը:
Մի կողմից Սերժ Սարգսյանը կարող էր ցանկանալ, որ պարոն Օսկանյանը գար առաջին գիծ և շողշողար իր ողջ փայլով` ցուցանելով նաև բոլոր կարգի հայաստանյան, էլ ավելին` հետընտրական գործընթացներին «Սիվիլիթասի» և իր «ստվերային» ներկայության «հմայքները»: Մյուս կողմից էլ, չի կարելի բացառել, որ դուբայներում երկարատև արևահարված, պայծառացում ստացած պարոն Ծառուկյանին ևս «ամբողջովին» ձեռնտու լիներ` կրկին ու կրկին, գուցե և անվերջ, դավից, ցավից հեռու լինել, ինչպես նախագահական ընտրություններին եղավ, երբ նա փախավ «վերջին դասից», հիմա էլ` ավագանու ընտրություններից է փախչում. մտածելով, որ թող «ջառմեն» քաշի արդեն իսկ «ջառմի» տակ ընկած, «լվացքատան» գործով անցնող պարոն Օսկանյանը:
ԵՄ դեսպանները հո մենակ Սերժ Սարգսյանի՞ց չէին իմ թանկագին Վարդան Մինասիչին պաշտպանում, որ հանկարծ Վովա զորավար Գասպարյանի մտքով չանցնի` ձերբակալել մեր Մինասիչին: Պաշտպանում էին նաև Գագիկ Նիկոլայի Ծառուկյանից, զի Օսկանյանին դնելով առաջին գիծ, իշխանություններին ուղղված թունդ քննադատության դաժան գործը մնում է թիմի ինտելեկտուալ Մինասիչի «փխրուն» ուսերին:
Իսկ Մինասիչը կցանկանա՞ր քննադատել այնքան և այնպես, ինչպես կցանկանային Ծառուկյանն ու Օսկանյանի «հետևում» գտնվող բոսը:
Կարծում ենք` ոչ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2406

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ