Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինտրիգը պրծավ, պետք է նոր ինտրիգ

Ինտրիգը պրծավ, պետք է նոր ինտրիգ
05.04.2013 | 03:11

Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ հետաքրքրությունն ու էներգետիկան մարեցին: Րաֆֆին հացադուլ էր հայտարարել, որովհետև արդեն իսկ փակուղի էր: ՍԴ-ն որոշումն ընդունել էր: Վերջ: Միակ կենդանի բանը դրանից հետո, որ կար Րաֆֆու շուրջը, իսկ իրականում` նրա թիկունքում, «անհնազանդության» օջախներն էին, որոնք իրենց առաջին «օպրոբացիաներն» էին անում բոլոր մակարդակներում: Ասել, որ այդ «օպրոբացիան», չնայած ներդրված ջանքին, պսակվեց հաջողությամբ, անհեթեթություն կլինի: Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր դետալ մանրակրկիտ գծված էր, բոլոր հաշվարկներն արված էին, փողը կար, կատարողները` նույնպես: Եվ այնուհանդերձ, փորձենք հասկանալ` ինչու այդքան շուտ մեռավ «անհնազանդության արքան», նրա իրական ոգին:
Հաշվի առնենք նաև, որ ապրիլի ութին նախատեսված «միլիոնների երթը» հանվեց օրակարգից, ու նրա «թույլիկ ինտերպրետացիան» դեռ առջևում է: Հասկանալի է, եթե տեղի ունենար այդ երթը Երևանում, նրան միանային Ռուսաստանից «սպասվելիք» հինգ հարյուր հոգին ու էլի «քանիները», «պրոյեկտի» «ազատ որմնադիրները» դրան էին միակցելու Գյումրուց արդեն իսկ սպասվող «ուխտավորների» բանակը, որը պատրաստվում է ոտքով հասնելու Երևան, ամսի յոթից սկսյալ։ Հասկանալի է, չէ՞, այս դեպքում «տղերքն» անհնազանդ ինչ էֆեկտ էին ստանալու ոտքով դեպ Երևան` Րաֆֆու ինաուգուրացիային մասնակցելու եկող, Երևանում միլիոններով «վխտացող» ամբոխից, որոնց իրական նպատակն ամենևին էլ Րաֆֆու երդմնակալությունը չէր, նրանք մեկ զարկով երկու նապաստակ էին խփում։ Ամենակարևորը.
ա) Ասել ենք` հարամել` ահավոր, Սերժ Սարգսյանի ինաուգուրացիան: ՈՒ թե հասնեին նրան, որ բախում էլ լիներ, ապա ողջ «վոլնան» հրդեհի արագությամբ կտարածվեր երկրով մեկ, ու իշխանությունները չէին կարողանա այն հանգցնել:
բ) Այս երդմամբ Րաֆֆին կհայտնվեր իրավական հարթության վրա, եթե կուզեք` իշխանության ուզուրպացման, նույնիսկ, կարելի է ասել, «հեղաշրջման» «հոդվածով»` հետևանքներով հանդերձ, փաստացի ասպարեզը թողնելով իրական ճարտարապետներին և «ազատ որմնադիրներին»: Էլ չենք ասում զավեշտի այն դոզան, որ կարող էր ուղեկցել նույն Րաֆֆուն` ջինսով ինաուգուրացիայի ակնթարթներին:
Եվ այնուհանդերձ, ինչո՞ւ «ազատ որմնադիրների» գծագրումներն ու «օպրոբացիաները» չաշխատեցին:
ա) Էլ ավելի վեր, ասենք` «դրսային» «պրոյեկտիստներին» պետք էր այդքանը: Եվ ոչ ավելին: Որպեսզի Հայաստանի իշխանությունը Ցիցերոնի նման իր ուսին անվերջ զգա կախված սուրը, և իր գործելաոճում-ռիտորիկայում մնա «դո սապոգա», մտքով չանցկացնի, թե կարող է հարցերը լուծել այնպես ու այնքան, որքան կամենում է:
բ) Րաֆֆին չգնաց ներքին` «ազատ որմնադիրների» շահերի սպասարկմանը: Այսօր հանրահավաք է, կարծում ենք` Րաֆֆին ձևը կգտնի համ «կույս մնալու», համ «հաճույք ստանալու», որպեսզի սույն «պրոյեկտիստների» ջրաղացին ջուր չլցնի:
գ) Հասարակությունը դեռ պատրաստ չէ այդ ամենին: Որովհետև որքան էլ «Սիվիլիթասով», Գյումրու «Գալայով», բոլոր և ամեն կարգի հասարակական-քաղաքացիական-բնապահպանական և «այլական» «հասարակությամբ» փորձեն «տոլչոկի» տանել Հայաստանում առկա գործընթացը, այդ ամենն արհեստական և, մեղմ ասած, «կաստայական» գործընթաց է դեռ:
Անգամ Մովսեսը ստիպված եղավ քառասուն տարի իր ժողովրդին պտտելու Վարդանիկի ու Սամվել Բալասանյանի Գյումրու (պահո՜, էս ինչ խառնել ենք խառնել), ներեցեք` անապատի ճամփեքին, մինչև այդ սերունդը մեռավ:
դ) Էլ չասենք, որ «ինքը» (Րաֆֆու մասին չէ խոսքը) Մովսեսը չէ: ՈՒ Մովսես դեռ չկա:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ