Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱԺ-ում «չափերն անցան»

ԱԺ-ում «չափերն անցան»
08.04.2013 | 17:24

«Էկել եք ԱԺ պատգամավորին հանձնարարական եք տալիս, թե կարաք Կարֆուրի հետ կապվել: Բա ժողովուրդն ինչի է ձեզ պահում, բա դուք կապվեք: Բա դա ձեր գործն ա»,-տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին դիմեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:- Էլի օլիգարխիայի դեպքն ա: Երբ որ մարդու կարող են նշանակել միլիոնատեր: Պարզ երևում է, որ մարդուն նշանակել են միլիոնատեր: Երբ ինքը նշանակված է, միլիոններ է աշխատում, երբ ինչ-ինչ պատճառներով ուրիշ դաշտում է հայտնվում, սնանկանում է: Մեր հարգարաժան միլիոնատերերի 95 տոկոսը նշանակված միլիոնատերեր են: Փող աշխատում են այն մենաշնորհների միջոցով, որոնք, ըստ Ձեզ, գոյություն չունեն: Դե եկեք էդ բիզնեսմեններին տանենք-դնենք մրցակցային դաշտ, տեսնենք քանի՞ շաբաթ կդիմանան: Շատ արագ կսնանկանան»: Փաշինյանը շեշտեց, որ ամեն երկրորդ ընկերությունը ԱԺ պատգամավորի է պատկանում, կառավարության անդամի կամ նրա հետ կապ ունի:
Արտակ Շաբոյանը ևս «չխնայեց» պատգամավորին: «Կարծում եմ` պարոն Փաշինյանը, բացի պոպուլիստական, դեմագոգ հայտարարություններ անելուց, ուրիշ վերլուծական կարողություն չունի»,-ասաց Շաբոյանն ու անցավ շաքարավազի շուկային առնչվող հարցերին:
Նրա ելույթից հետո կրկին խոսքի իրավունք վերցրեց Փաշինյանը. «Կառավարության, գործադիր մարմնի անդամները ԱԺ դահլիճ մտնելուց չմոռանան, որտեղ են գտնվում: Հարգելի նախագահող, կոչ եմ անում, որ կանոնակարգով սահմանված միջոցները կիրառեք, որ որևէ ելույթ ունեցող չափերը չանցնի: Թույլ տվեք կանխատեսել, որ Արտակ Շաբոյանը երբևէ ներողություն կխնդրի իր այսօրվա պահվածքի համար»: Պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ իր հարցադրումների պատասխանից գոհ չէր. «Պարոն Շաբոյան, հիմա Ձեզ ասեմ, սովորեք` ոնց են գները համեմատում»: Բագրատյանը միջազգային փորձով «համեմատեց» ու եկավ եզրահանգման, որ Հայաստանում շաքարավազի գինը շատ ավելի բարձր է, քան Կիևում կամ Մոսկվայում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ