Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Հաճախորդներին փնտրեք այլ տեղերում»

«Հաճախորդներին փնտրեք այլ տեղերում»
09.04.2013 | 16:12

Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի խոստացած երդմնակալության արարողությունն օրվա առաջին կեսին անցավ երգի-պարի համույթների համերգով: Օրվա սկզբում, հանդիպելով Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի հետ, Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել է ժամը 18.00-ին կրկին այցելել Հրապարակ:
Ազատության հրապարակում էին նախկինում Հայ ազգային կոնգրես դաշինքին մաս կազմող «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանն ու փոխնախագահ Վարդան Գրիգորյանը: Վարդան Գրիգորյանը մեզ հետ զրույցի ժամանակ նշեց, որ ինքն ու իր կուսակցությունն այնտեղ են, որտեղ ժողովուրդն է. «Այս իրավիճակում անհրաժեշտ է ժողովրդին հասու դարձնել արդարության, ազատության գաղափարները, որպեսզի ժողովուրդը կարողանա իրականացնել Սահմանադրության 2-րդ հոդվածը: Ես կարծում եմ, որ այս անորոշ, խառնաշփոթ իրավիճակը չի կարող երկար տևել, գալու է ժողովրդի հաղթանակի պահը»:
Վարդան Գրիգորյանին հիշեցրինք, որ ՀԱԿ համակիրները Րաֆֆի Հովհաննիսյանին համարում են Սերժ Սարգսյանի հաճախորդ, համամի՞տ է այդ կարծիքին:
«Ես կարծում եմ, որ իրական հաճախորդները գտնվում են իշխանության բարձրագույն ատյաններում` Ազգային անվտանգության խորհրդում, Հանրային խորհրդում, Ազգային ժողովում: Նրանք իրոք հաճախորդներ են և ժամանակի ընթացքում նետվեցին քաղաքական աղբանոց: Այսօրվա դրությամբ եթե մենք բոլորին անվանարկենք, ապա մեր երկրում ապրում է երեք միլիոն մարդ, գումարած Սփյուռքը, կարող ենք անվանարկել տասը միլիոն քաղաքացիների: Եթե մարդը ազնիվ մղումներով գնում է որոշակի քայլերի, ապա պետք է նրան սատարել: Ազատության հրապարակում հավաքվածների նպատակը մեկն է` երկրում հաստատել արդարություն, ժողովրդավարություն»,- ասաց մեր զրուցակիցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1623

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ