Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մի երկրում երկու ինաուգուրացիան շա՞տ էր, թե՞ քիչ (բլիցներ)

Մի երկրում երկու ինաուգուրացիան շա՞տ էր, թե՞ քիչ (բլիցներ)
11.04.2013 | 19:16

Կառավարության անդամների` նախարարների հանգստության դիմակի տակ անհանգստությունը պարզորոշ էր ԱԺ հարց ու պատասխանի և կառավարության նիստերում։ Նրանց «լքել» էր թեթև, անհոգ ժպիտը, իսկ քայլերը դարձել էին ծանր։ Վերջիններիս «սև սրտին» գումարվում էր լրագրողների «վարդագույն շրջազգեստը»` բոլորին հարցնում էին. «Կմնա՞ք ձեր պաշտոնում, թե՞ ոչ», սակայն մենք կանխավ ենթադրելով իրենց պատասխանը` «Չգիտեմ» կամ էլ «Կուսակցությունը կորոշի», նախարարներից փորձեցինք ճշտել մեկ այլ հարց` մի երկրում երկու ինաուգուրացիան շա՞տ էր, թե՞ քիչ։

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (բնապահպանության նախարարի պաշտոնակատար)
-Մեր երկրում, որքան տեղեկացված եմ, մեկ ինաուգուրացիա է եղել սահմանված Սահմանադրությամբ, որը և ընդունում ենք, և ողջունում ենք, որին էլ ցանկանում ենք բարեհաջող աշխատանք։
-Երկրորդը չի՞ եղել, չե՞ք տեսել։
-Ինչի Դուք տեսե՞լ եք, ես չեմ տեսել։


ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ (էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար)
-Կպատասխանեմ, եթե նոր հարց է։
-Նոր հարց է` մի երկրում երկու ինաուգուրացիան շա՞տ է, թե՞ քիչ։
-Ես եղել եմ կոնկրետ մեկում և ինձ շատ լավ եմ զգում։


ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ (ֆինանսների նախարարի պաշտոնակատար)
-Անձամբ ես գիտեմ մեկ ինաուգուրացիա և մեկ թատերական գործողություն։


ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ (էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար)
-Ես մեկ ինաուգուրացիա գիտեմ, երկրորդը չգիտեմ։


Ճեպազրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ