Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Քո «թաղի տղուն» չես ուզո՞ւմ ընտրել»

«Քո «թաղի տղուն» չես ուզո՞ւմ ընտրել»
16.04.2013 | 02:10

Չնայած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է` սկսելով մայրաքաղաքից ու «փոխելով» այն, բայց դեռ խնդիր ունի իրենց մոտեցումները փոխելու հարցում: ՀՀԿ-ին անխնա քննադատող ԲՀԿ-ն հետ չի մնում նրանից: Դա են վկայում խմբագրության երեկվա ահազանգերը: Տարբեր համայնքներից քաղաքացիները մեզ տեղեկացրին, որ երիտասարդները դռնեդուռ ընկած «հավաքագրում» են մարդկանց: Երեկ սա նաև մեր «մաշկի» վրա զգացինք: Բարետես երիտասարդները, նախօրոք կազմած ցուցակով, թե տվյալ շենքում ով է գրանցված, դռներ են թակում ու առանց տեղեկացնելու ում, ինչ, որտեղ, միանգամից ասում. «Գրեմ, չէ՞, ձեր անունները»: Մինչ կփորձենք հասկանալ ո՞ւմ, ինչի՞ համար, «վրա են տալիս». «Իա՜, ձեր թաղի տղեն ա, ճանաչված «ավտարիտետ», չե՞ք ուզում ընտրել»: Զարմանում ես` Օսկանյանն այդ ե՞րբ դարձավ մեր թաղի տղան: Չթողնելով շունչ քաշես, դեմ են տալիս «ավտարիտետի» նկարը` հեսա, հեսա: Այստեղ հասկանում ես, որ քո ենթադրությունում սխալվել ես. ԲՀԿ ավագանու ցուցակի եսիմ որ համարի «թաղի տղու» նկարն է: Կոպիտ ասած, «թասիբի» են գցում, թե դու ուրեմն քո «թաղի տղուն» չես ուզո՞ւմ ընտրել: Ի դեպ, խմբագրությանը դիմած քաղաքացիները նաև տեղեկացրին, որ ԲՀԿ-ի «շտաբականներից» «խաբար են» ստացել, որ գումար են բաժանելու, հիմա էլ սպասում են, թե ով ավելի մեծ «տոկոսադրույք» կսահմանի: Այնպես որ, միշտ խոսքն ու գործը մեզանում տարբեր են, դու էն ասա` խոզի միսն է՞լ է ընտրակաշառք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ