Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

«Խոշտանգողին պաշտոն մի տվեք»

«Խոշտանգողին պաշտոն մի տվեք»
17.04.2013 | 15:20

Վերջին օրերին մամուլի և սոցիալական ցանցերի քննարկումների թեման ոստիկանության համակարգում կադրային փոփոխություններն են: Պաշտոնանկ արվեց Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, նրա փոխարեն ոստիկանապետ նշանակվեց Աշոտ Կարապետյանը: Եվ մինչ հանրությունը ոգևորվել էր Ներսիկ Նազարյանի պաշտոնանկության լուրն առնելով, քանի որ վերջինս հայտնի է ընդդիմության ակտիվիստների նկատմամբ բռնություններ իրականացնելու հրահանգներով և իր պաշտոնեական դիրքը սեփական բիզնես շահերին ծառայեցնելով, մամուլում փաստեր ի հայտ եկան նոր ոստիկանապետի ոչ վաղ անցյալի գործունեության մասին: Մասնավորապես, Աշոտ Կարապետյանը հայտնի է 2004 թ. ընդդիմության հանրահավաքների ժամանակ նախկին ՀԺԿ-ական ակտիվիստ Գրիշա Վիրաբյանին խոշտանգելու փաստով (վերջինիս բողոքը հասել էր մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն էլ կայացրել էր վճիռ՝ հօգուտ Վիրաբյանի):
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որը ժամանակին եղել է ոստիկանության համակարգում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ, irates.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ է, որ առանձին հասարակական կազմակերպություններ պատրաստվում են հաղորդում ներկայացնել կատարվածի առնչությամբ` քրեական գործ հարուցելու նպատակով: Նա կարծիք հայտնեց, որ անընդունելի է համարում ցանկացած պաշտոնի նշանակելը մեկին, որը նախկինում անցել է խոշտանգումների գործով:
«Միջազգային փորձը հետևյալն է. եթե մարդը նախկինում դատապարտվել է խոշտանգումների համար, նրա դեպքում չի կիրառվում համաներում: Խոշտանգումներն արգելված են նույնիսկ պատերազմական պայմաններում»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Ինչ վերաբերում է համակարգում տեղի ունեցող փոփոխություններին, Էդմոն Մարուքյանը կարծիք հայտնեց, որ դրանք անհրաժեշտ են, քանի որ նույն պաշտոնում երկար գործելը հանգեցնում է լճացման, ինչպես նաև ավելացնում է կոռուպցիոն ռիսկերի հավանականությունը:
«Դրա համար ռոտացիաներն ու սերնդափոխությունը անհրաժեշտ են»,- ասաց մեր զրուցակիցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ