Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Րաֆֆու վերջին նստարանը (քաղաքական քարկտիկ)

Րաֆֆու վերջին նստարանը (քաղաքական քարկտիկ)
19.04.2013 | 12:06

Կանգնել ու
Անթարթ
Իրար են
Նայում
Ժողովուրդն ու
Ժողովրդի վրա
Կրակողները։
Եվ այսպես
Մի ամբողջ
Հազարամյակ։

«Գլոբալ առճակատում կամ հայկական պորտալ»,
Արտաշես ԱՐԱՄ

ԳՄՓՈՑ
Գը՜մփ, ԲՀԿ կարգախոսը բամփում է գլխիս. «Սկսենք Երևանից»։ Պատկերացրեք` կողմ եմ, զի եթե ԲՀԿ-ն կառավարի քաղաքամորը, հավանաբար, կկառուցի մետրոպոլիտենի նոր կայարաններ, Նուբարաշենում կհիմնի աղբավերամշակման գործարան և կթլփատի թափառական շներին։ Բայց հավակնոտ խնդիրներ է առաջ քաշում, որոնք կլուծի անգամ նորածիլ «Առաքելություն» կուսակցությունը։ Այո՜։
Պատմական ակնարկ. ԲՀԿ գրոհը վաղուց է սկսվել, երբ քաղաքապետարանի աշտարակից բարձր աշտարակ կերտեց` գինու գործարանի աշտարակը, բազալտակոփ և երկնասլաց։ Սա մարտահրավեր էր, բավականին գրոհային, գրոհն էլ սկսված Առինջ գյուղից։ Եվ սա, անշուշտ, հանդիմանանք է քաղաքապետարանի աշտարակին, աշտարակի ժամացույցին և Արգիշտի փողոցին։ Բայց հետաքրքիր է, ինչո՞ւ են բարգավաճները փորձում սանձել Երևանը։ ՀՀԿ-ի «ջգրո՞ւ»։ Հաստատ։ Սակայն ի՞նչն են փորձելու փոխել, սկսելով Երևանից, Սիսն ու Մասի՞սն են փոխատեղելու, թե՞ Ապարանի և Աշտարակի եղանակային պայմանները։ (Համենայն դեպս, նման հավակնություններ ունի ԲՀԿ-ն, եթե ականջ ենք դնում նրա եռանդուն քաղշեփորներին և կուսթմբկահարներին)։ Բայց չէ՞ որ անգամ մանկամսուրի սաներն ու հոգեբուժարանի ունկնդիրները գիտեն, որ երկրի և ազգի, անկախության և գոյության գլխավոր խոչընդոտը օլիգարխիան է, սույն պարագայում` ի դեմս արգո Գագոյի և նրա մարտունակ մատռվակների։ Իսկ այժմ վարդագույն ակնոց հագնենք։ ԲՀԿ-ն, դիցուք, նվաճում է Արգիշտի փողոցը։ Եվ քաղաք Երևանը դառնում է Առինջ գյուղի արբանյա՞կը։ Այո՜։


ԿՐԱԿ ՈՒ ԲՈՑ
Արգո Տարոնի կարգախոսը անպաճույճ է, ինչպես և ինքը։ Նրա գործունեության նշակետ դարձնենք երեք գերխնդիր և սպասենք դրանց անհապաղ կատարմանը։
ա) Մայրաքաղաքից գլխապատառ աքսորել (դեպի հարևան Ազերբայջան, Արաքսի պղտոր ջրերով) Գևորգ Չավուշի, Սողոմոն Թեհլերյանի, Վահրամ Փափազյանի հիշատակը անարգող, ինչպես նաև ազգային բարերարների պատիվը սահանկող արձանները։ Հեղինակներին ի ցույց դնել։
բ) Անհապաղ կասեցնել Հրազդանի կիրճի բռնազավթումը, զի, Փարաջանովի թանգարանի լույսը փակող բաբելոնյան շինվածքներից զատ, նոր շինվածքների հիմքերն են փորվում Սբ. Սարգիս աթոռանիստ եկեղեցու հայացքի ներքո։
գ) Անվարան գրոհել քաղաքապետարանի արխիվների վրա և բացահայտել Երևանի գլխավոր ապօրինությունների իրական հեղինակներին, ժամանակի քաղաքապետին և օրվա ճարտարապետին։ Զորօրինակ, ո՞ւմ թույլտվությամբ է բռնախեղվել Օղակաձև զբոսայգին, ովքե՞ր են մայրաքաղաքային «կռիշաբումի» (գեղակերտ շենքերի տանիքների անգեղ այլանդակման) հեղինակները, ո՞վ է յուր վավաշոտ թաթով թույլատրել Բուզանդի փողոցի «քաղաքակիրթ եղեռնը»։ Նաև հապշտապ անհրաժեշտ է պաշտոնանկ անել ՀՀԿ գովազդի հեղինակին, զի ժամկետանց հավկիթի դեղնուցագույնին դաջված կանաչ-կարմիր գրությունները գովազդային պաստառներն ու բյուլետենները խիստ նմանեցրել են արևածաղկի յուղի գովազդի։ Մի խոսքով, տիար Տարոնը պիտի կրակով-բոցով, աքացիով Երևանից արտաքսի նրա բոլոր խոցերը։ Այո՜։

ԴԺՈԽՔ ԵՎ ԴՐԱԽՏ
Րաֆֆու Ռուբիկն ու Զարուհին կամ էլ թեկուզ Թևանը, դիցուք, դառնում են քաղաքապետ։ Եկեք ընդունենք, որ անկախության պարագայում շատ ավելի զարմանահրաշ բաներ են կատարվում։ Այսպիսով, ինչ կլինի, կբացվեն դրախտի դարպասները և կգոցվեն դժոխքի դռները, գուցե, զի երկրային իշխանության յոթերորդ երկնքում կհայտնվի արգո Րաֆֆին, զգալով մայրաքաղաքը սեփական գոգում, կարմրաշեկ սկուտեղի վրա, որից քիչ անց նա մի բազալտակոփ պատվանդան կկերտի Թատերական հրապարակում Թումանյան Հովհաննեսի և Սպենդիարով Ալեքսանդրի միջև։ Կկերտի և օրը 8 ժամ կբազմի պատվանդանին, վսեմ հայացքը դեպի լյառն Մասիս, մեկ-մեկ էլ` Սիս։ Պատվանդանի վրա, անշուշտ, կմանրաքանդակվի հետևյալը. «Ես եմ երկրի նախագահը և օրհնում եմ բոլորին` Վովա ոստիկանին, Վարդան Օսկանյանին, Լևոն Հակոբիչին, Տիգրան Կարապետիչին, ավագ սերժանտ տիար Վաղինակին։ Անշուշտ, Ռուսիո նախագահ Վլադիմիր Պուտինին, անվերապահորեն գյուղական ազնիվ աշխատավոր ուստա Գվիդոնին և, վերջապես, Արմենուհուս ձախ ոտնամանին»։ Ի դեպ, տիար Րաֆֆին պատվանդանին կբազմի 8 ժամ` մեկժամյա վաստակած ընդմիջումով։ Մնում է, որ երկրի կառավարությունը սույնը համարի աշխատանքային գործունեություն, քանզի էսօր չէ վաղը Րաֆֆին կենսաթոշակի խնդիր կունենա։

ԿԱՐՍ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՑ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ ՀԱՅՐԱՔԱՂԱՔՈՎ ԴԵՊԻ ԵՐԵՎԱՆ
ՀՅԴ-ն յուր կարգախոսում բազմախոստում է` «Երևան, փոխիր Հայաստանը»։ Անշուշտ, առկա է գաղափարական և նվաճողական արյունակցությունը ԲՀԿ նշանաբանի հետ։ Անվերապահորեն արժանավոր քաղաքագլուխ կլինի, զորօրինակ, ընկեր Արծվիկը, եթե նրան չխանգարեն շարքերը նվիրական։ Մի խոսքով, մայրաքաղաքը ՀՅԴ տեսլականում կամ նժույգ է, կամ էլ զրահատանկ, որով պիտի նվաճել երկիրը։ Ի դեպ, տեսլականի առումով հայությունը «թավանի տակ է» հանդեպ դաշնակցությունը։ Կարսը ծառայե՞ց նրանց որպես քաղաքամայր, ո՛չ։ Ալեքսանդրապոլը, առհասարակ, դավադրաբար լքեց ազգի քաջազուն այրերին և հայտնվեց «Ալեքսանդրապոլի պայմանագրում», որպես անհեթեթ մի պայման։ Այստեղ լռիկ դադար տանք և արիաբար խոստովանենք. քաղաքական խուսանավումը հղի է խուլ-համր զավակ ունենալու հեռանկարով։ Էրիվանը առաջին հանրապետության քաղաքամայրն էր, ՀՅԴ-ն էլ` կառավարող կուսակցությունը, այսինքն` իշխանություն էր։ Սակայն երկրաշինությամբ էր զբաղվում դաժանագույն պայմաններում, պատերազմում էր Աթաթուրքի մոխրասև հրոսակների դեմ` մեկ, կարմրացոլք բոլշևիկների դեմ` երկու, վրացական երկնագույն հավակնությունների դեմ էլ` երեք։ Վերջապես երկրում ամենուր սով էր, մալարիա, և այս ամենը խոստովանել-չի խուսանավել անգամ բոլոր ժամանակների մեծագույն քաղաքական չմահավանը` Տեր-Պետրոսյանը Լևոն։ Մի խոսքով, ՀՅԴ-ն թերևս փորձնական ժամկետով, զորօրինակ 6 ամիս և յոթ շաբաթով, կառավարի քաղաքամայրը։ (Ափսոս, Սահմանադրությամբ սա չի նախատեսվում)։ Երիցս ափսոս, որ տղերքը դաշնակցական դարձի չեն գալիս և հայության հետ խոսում-խուսանավում են նշանաբաններով, կարգախոսներով և հրովարտակներով։ Այնինչ, այլ բան էր սպասելի, ի մասնավորի, հրովարտակներով ներդաշնակվելով քաղաքամոր հիմնախնդիրներին, կփորձեին նախ լուծել դրանք։ Զորօրինակ, նստադուլեր և այլ դուլեր կազմակերպելով Փակ շուկայի առջև։ Առավել ևս, որ ձեռքի տակ է իսկապես քաղաքացի կրթող «Երկիր Մեդիան»։ Ավա՜ղ։
Արդ, ո՞վ մնաց Երևանի քիչ թե շատ ներկայանալի փեսացուներից։ Այո, ՀԱԿԿ-ը` յուր Վահագնով։

«ՔՅԱՐՓԻՆՋԻ ԶԱՎՈԴ»-Ի ԶՈՀԸ
Վահագն Խաչատրյանը գլխավորեց Երևանը դժնդակ ժամանակներում, երբ երկրում մոլեգնում էին Գանգրահերի տնտեսական բռնարարքները և ՀՀՇ-ական երկրաշինական երկրաշնությունները։ Վահագնի նախորդը մայրաքաղաքը հասցրեց բարոյալքման, չափազանց կարճ պատմական մի փուլում, մեկուկես տարում։ Երևանաբնակների աչքից անտես Խաչատրյան Վ.-ին հաջողվեց անհնարինը` կառավարելի դարձնել մայր ոստանը` քաղաքապետարանը ձերբազատելով ՀՀՇ-ական բազմաբույր տեռորից։ Հուշեմ-հիշեք` Վահագնը թույլ չտվեց աղբի հաղթարշավը Երևանում, նրան հաջողվեց մայրաքաղաքի ջրող, քերող ու մաքրող սանտեխնիկան կարգի բերել, ապահովել արվարձանների անխափան ջեռուցումը և այլն։ Այսինքն, Վահագնը (ասել եմ ու էլի կասեմ) քաղաքագլուխ էր իրականում։ Ի դեպ, երեքուկես տարի աշխատանքի էր ժամանում 9.00-ին, աշխատավայրը լքում էր 23.30-ին, աչքովս եմ տեսել, չեմ մոգոնում։ Մի խոսքով, դեռ շատ շեն ու շնորհքով գործեր կաներ նա, եթե Գանգրահերի ձեռամբ չօտարվեր քաղաքապետարանից։ Հուշեմ-հիշեք. Վահագնի փոխարեն քաղաքագլուխ կարգվեց ոմն Աշոտ Միրզոյան, Շենգավիթում հայտնի «քյարփինջի զավոդի Աշոտը»։ Այո՜։

ԱՊՐԻԼՅԱՆ ԵՐԱԶ ԱՌ ԵՐԵՎԱՆ
Հասկանալի է, Երևանը հանրապետության ողն է, պորտալարն ու մնացած բոլորը։ Ստեփանակերտը շատ հարիր է Արցախ աշխարհին, հավակնոտ չէ ո՛չ չափերով, ո՛չ էլ շենությամբ։ Բայց կենտրոն է, մաքուր է, հավաք և պատասխանատու Արցախի առջև։ Եթե Արցախը պատկերացնենք որպես այրուձի, պատկերը չքնաղ կլինի, ձիգ ու պարթև հեծվորը` ոսկեգեղմ և հաղթ նժույգին։ Երևան-ՀՀ պարագայում գլխիվայր է շրջվում պատկերը, նժույգը չկա, կա սմքած երիվարը` վրան պճնամոլ Երևանը։ Երիվարը տկար է, հիշենք հանրապետության սահմանամերձ գյուղերն ու գավառական կենտրոնները։ Երիվարին սանձել է նրա կենդանի քաշը գերազանցող, լայնք-երկայնքով հավասար ու տռուզ մի ձիավոր, ներկա քաղաքամայրը։ Երիվարը չի սլանում քառատրոփ, ակամա պորտապար է տալիս, խիստ ծանր է վրայի բեռը։ Առակն այս ինչ ցուցանե, գուցե բեռնաթափե՞նք մայր ոստանը։ «Էդ ոնց կլինի որ, այ ախպեր» հուզախռով հարցին պատասխանում եմ անխռով, զարգացնելով Ալեքսանդրապոլ-Կումայրին («ԼԼ»-ում խստորեն մերժված է հայրաքաղաքի Գյումրի թրքալեզու անվանումը), Վանաձորն ու Գորիսը, Սևանն ու Գավառը, Արտաշատն ու Ապարանը։ Մյուսները նույնպես։

Երևանում շատ-շատ մի կես միլիոն մարդ պիտի ապրի։ Մարդ, երևանցի, քաղաքաբնակ։ Ով գիտի Մատենադարանի արժեքն ու Զանգվի ձորին վերաբերվում է այնպես, ինչպես վերաբերվում է Մատենադարանին, Ծիծեռնակաբերդին ու քաղաքի ամեն մի ծառ ու թփին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

�������������������������������/1582223960">Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում