Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության այցը Լիտվայի Հանրապետություն

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության այցը Լիտվայի Հանրապետություն
19.04.2013 | 12:14

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը Լիտվայի Հանրապետությունում պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 18-ին հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ:
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունեցող հայ-լիտվական ռազմական համագործակցության ներկայիս մակարդակը և կարևորել են համագործակցության զարգացումը ավանդական դարձած այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռազմական կրթությունը, ռազմական բժշկությունը, խաղաղապահությունը, փորձագիտական խորհրդատվությունը և այլն: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ձևավորել և զարգացնել նաև համագործակցությունը կիբեր անվտանգության, մարդկային ռեսուրսների կառավարման և էներգետիկ անվտանգության ոլորտներում: Երկուստեք կարևորվել են բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես` բազմազգ միջազգային գործողություններին երկու երկրների զինված ուժերի մասնակցությունը, համագործակցությունը ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակներում:
Ս.Օհանյանը և Յ.Օլեկասը կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:
Նույն օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Լիտվայի Հանրապետության Սեյմ, որտեղ կայացել են նրա հանդիպումները Սեյմի փոխնախագահի, ազգային անվտանգության և պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև Հայաստանի և Լեռնային Ղարաղաղի հետ բարեկամության խորհրդարանական խմբերի հետ:
Այսօր, ապրիլի 19-ին Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-լիտվական հարաբերություններին վերաբերվող հարցերի լայն շրջանակ, ԵՄ Արևելյան գործընկերության և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության զարգացման ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:
Այցի ծրագրի շրջանակներում Ս. Օհանյանը այցելել է նաև գեներալ Յոնան Զեմաիտիսի անվան Լիտվայի ռազմական ակադեմիա, Լիտվայում ՀՀ դեսպանությունում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հարգանքի տուրք է մատուցել Լիտվայի անկախության պաշտպանների հիշատակին՝ ծաղկեպսակ տեղադրելով նրանց հուշարձանին:

Դիտվել է՝ 1398

Մեկնաբանություններ