Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Մարդկային կուռքեր իմ կյանքում չկան, բայց կան մարդիկ որոնց վստահում եմ և գնում նրանց հետևից»

«Մարդկային կուռքեր իմ կյանքում չկան, բայց կան մարդիկ որոնց վստահում եմ և գնում նրանց հետևից»
19.04.2013 | 16:28

«Մենք միայն ընդդիմադիր թեկնածուի շուրջ կարող ենք դաշինք կազմել: ԲՀԿ-ն ինձ համար ընդդիմադիր չէ, ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն ընդդիմադիր չէ: Համագործակցել կարելի է բոլորի հետ, ինչպես ես դա արել եմ պատգամավոր եղածս ժամանակ: Ես համագործակցել եմ բոլորի հետ, իսկ ԲՀԿ-ն մինչև մեկ տարի առաջ եղել է կոալիցիայի անդամ ու կողմ քվեարկել բոլոր անօրինական որոշումներին»,-այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ ԲԱԽՇՅԱՆԸ, ում հանոզմամբ, կարելի է համախմբվել ցանկացած ընդդիմադիր թեկնածուի շուրջ, բացի ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանից:
Տիկին Բախշյանը անդրադարձավ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համարը ներկայացնող Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, որ եթե «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայներ գլխավորել ընդդիմադիրների ցուցակը և դա իր պատվից ցածր չհամարեր, ապա ընտրություններում հաղթելու շանսերը կմեծանային: Անահիտ Բախշյանը Արմեն Ռուստամյանին հորդորեց հիշել Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը. «Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել էր, որպեսզի ցուցակը գլխավորի Լիլիթ Գալստյանը. ի՞նչ պակաս ցուցակ կլիներ: Բոլորը, հասարակությունը Լիլիթին ճանաչում են, գիտեն, ինչո՞ւ պիտի Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակը գլխավորեր: Ստացվում է՝ ունենք -չունենք, մի Րաֆֆի Հովհաննիսյան ունենք. նախագահական ընտրություններ՝ Րաֆֆի Հովհաննիսյան, ավագանի՝ Րաֆֆի Հովհաննիսյան: Ինչո՞ւ Արմեն Ռուստամյանը չի հիշում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը»:
Անահիտ Բախշյանի փոխանցմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը ամբիցիաները վաղուց մի կողմ է դրել և նման խնդիր չունի. «Ինքս էլ չեմ հասկանում, անորոշ է, թե ինչ է լինելու: Բայց, վստահելով Րաֆֆի Հովհաննիսյանին, իր կրթությանը, հավատում եմ, որ ինքը, որպես հայ մարդ, ինձ առաջնորդում է այնտեղ, որտեղ ես ուզում եմ: Մարդկային կուռքեր իմ կյանքում չկան, բայց կան մարդիկ, որոնք ունեն այն արժեքային համակարգը, որին ես վստահում եմ և գնում եմ իր հետևից»,-եզրափակեց բանախոսը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ