«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Բուրժուազիայի ձևավորման բազիսներ այսօր չկան

Բուրժուազիայի ձևավորման բազիսներ այսօր չկան
20.04.2013 | 17:51

Երևանի ավագանու ընտրություններն՝ անկախ դրանց արդյունքներից, կեզրափակեն մի ընտրական շրջափուլ ևս: Քաղաքական համագործակցության, դաշինքների և ապահարզանների ինչ շքահանդես կսկվի՝ ցույց կտա ժամանակը: Իսկ ի՞նչ շահեց և ի՞նչ կորցրեց հայ հանրությունը վերջին տարիների ընթացքում:

Irates.am-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:

-Պարոն Հայրապետյան, Երևանի ավագանու ընտրություններով կավարտվի ևս մեկ փուլ, և հերթական ընտրությունները սպասվում են չորս տարի անց: Ինչու՞ հասանք այս հանգրվանին, երբ տարիներ շարունակ ընդդիմության հայտ ներկայացրած տարբեր ուժեր խոստանում էին արտահերթ ընտրություններ:

-Ինձ հայտնի չէ որևէ ընդդիմադիր ուժ, որ երբևէ խոստացած լինի արտահերթ ընտրություն. նրանք պահանջել են արտահերթ ընտրություններ, սակայն, ցավոք, չեն հաջողել: Իսկ անհաջողության պատճառների վերլուծությունը մի ամբողջ գիտական ատենախոսության թեմա է:

-Տեսակետ կա, որ վերջին տարիների անընդմեջ պայքարը հանգեցրել է դրական փոփոխությունների: Տեսնու՞մ եք Դուք այդ փոփոխությունները մեր քաղաքական մշակույթում:

-Այո՛, տեսնում եմ: Առաջինը Հիմնադիր-նախագահի բերած դրական փոփոխությունն էր. դրա շնորհիվ մենք այսօր ունենք վախը հաղթահարած և հասարակություն դառնալու ճիգեր անող ժողովուրդ: Երկրորոդը պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի բերած դրական փոփոխությունն էր, որ հույս ներշնչեց, թե քաղաքակիրթ պայքարը ևս հնարավոր է հայաստանյան բռի միջավայրում:

-Հայաստանում կա՞ն բուրժուազիայի ձևավորման նախադրյալներ:

-Այսօր դեռևս ո՛չ, քանի որ բուրժուազիայի ձևավորման համար անհրաժեշտ են փիլիսոփայական, գաղափարաբանական, մշակութային, արտադրահարաբերությունների որոշակի բազիսներ, որոնք այսօր խեղված են կամ չկան:

-Տարեվերջին սպասվում է ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրությունը: Կարո՞ղ է այն մեզ մերձեցնել եվրոպական արժեքներին և փոփոխությունների նախադրյալ դառնալ:

-Այս հարցին ես ավելի լավ չեմ պատասխանի, քան՝ Տերյանը՝ 99 տարի առաջ. «Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլև՝ իր անդամների ներքին մտավոր-հոգեկան կապով: Պետք է, բացի արտաքին հնարավորությունից, լինի և ներքին մի զորություն, մի հոգևոր մղում, որ մարդկանց համախմբումը ազգ է դարձնում»:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ