Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մենք Կոնգրեսի «պոչը պիտի բռնենք»

Մենք Կոնգրեսի «պոչը պիտի բռնենք»
26.04.2013 | 12:27

Վերջերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ մտադիր է կրճատել Հայաստանին տրամադրվող ֆինանսական հատկացումը 38 %-ով։ Իհարկե, կրճատում էր նախատեսվում նաև Ադրբեջանի և Վրաստանի համար, սակայն ամենամեծ կրճատումը բաժին էր հասել Հայաստանին։ Ինչո՞վ է սա պայմանավորված։ Արդյոք խնդիրը քաղաքակա՞ն է և բացասաբար չի՞ ազդի Հայաստանի տնտեսության վրա։ Մինչ ամերիկյան Կոնգրեսը կհաստատի կամ կմերժի Սպիտակ տան այս նախաձեռնությունը, մենք փորձեցինք մեր զրուցակիցներից ճշտել վերը նշված հարցի վերաբերյալ իրենց տեսակետը։

ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ

(ՀՀԿ խմբակցությանանդամ)

-Նախ, չեմ կարծում, որ Սպիտակ տան այդ նախաձեռնությունը քաղաքական տրամադրությունների հետևանք է, որովհետև առաջին տարին չէ, որ սկզբում նախատեսվում է որոշակի գումար, այնուհետև այն Կոնգրեսում փոխվում է։ Հետևաբար, ակնկալում եմ, որ կոնգրեսմեններից շատերը, այդ թվում նաև` հայկական լոբբիստական կազմակերպությունները, իրենց աջակցությունը կցուցաբերեն, որի արդյունքում Կոնգրեսի որոշմամբ կունենանք ավելի մեծ ֆինանսական հատկացումներ, որը նաև համահավասար կլինի տարածաշրջանի մյուս երկրներին հատկացվող ֆինանսավորման հետ։ Ես նաև հեռու եմ հարցը քաղաքականացնելու մտքից, քանի որ Հայաստանի անկախության պատմության ողջ ընթացքում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին քաղաքական հարթությունում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները գտնվում են ավելի բարձր մակարդակի վրա։ Եվ հուսով եմ, որ Հայաստանը չի բավարարվի տրվող այդ հատկացումով և, հիմնվելով սեփական ձեռքբերումների վրա, ժողովրդավարության և լավ կառավարման գործընթացի արդյունքում ապագայում կհավակնի ամերիկյան աջակցությանը «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում։

ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ

(ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու)

-Չեմ կարծում, որ ֆինանսական հատկացման կրճատումը տնտեսության վրա ազդեցություն կունենա, սակայն նրա կողմից իրականացվող որոշ ծրագրեր կկրճատվեն։ Ինչ վերաբերում է քաղաքական ենթատեքստին, ապա դա չեմ տեսնում։

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ Կոնգրեսն այլ որոշում կայացնի և հատկացվող գումարը մեծացվի։

-Ամերիկայի Հայ դատի մեր հանձնախումբն այդ ուղղությամբ աշխատում է։

ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

(տնտեսագիտության դոկտոր)

-Նախ պետք է նկատել, որ որևէ քաղաքական ենթատեքստ այդ հարցում փնտրել պետք չէ, քանի որ հայտնի է նաև ԱՄՆ-ի գնահատականն ընտրությունների վերաբերյալ. ԱՄՆ-ի կառավարության կողմից հնչել է տեսակետ, որ արձանագրվել է առաջընթաց ժողովրդավարության ասպարեզում։ Այսինքն, այս առումով, կարծում եմ, հակասություն կլիներ, եթե քաղաքական ենթատեքստ փորձեինք տեսնել ֆինանսական աջակցության կրճատման հարցում։ Թերևս միակ քաղաքական հիմքը հատկացման կրճատման հարցում կարող է լինել այն, որ Հայաստանը վերջին տարիներին բարելավել է իր ցուցանիշները որոշ առումներով։ Այսինքն` Հայաստանն այլևս այն կարգավիճակում չէ, ինչպիսին էր երկու տասնամյակ առաջ, և այն ժամանակ նման օգնությունը շատ մեծ դերակատարություն ուներ։ Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ այսօր Հայաստանի համար մի քանի տասնյակ միլիոն դոլարի օգնությունը, իհարկե, կարևոր և դրական նշանակություն ունի քաղաքական առումով, քանի որ արտաքին օգնություն է համարվում բարեկամ երկրի կողմից։ Այսինքն, դա ավելի շատ խորհրդանշական իմաստ ունի, քան իրականում նյութական կամ տնտեսական։ ՈՒստի այստեղ Ձեր այն հարցը, թե հնարավոր է, որ հատկացման կրճատումը բացասական ազդեցություն ունենա, կարծում եմ` ո՛չ, բացասական ազդեցություն չի լինի։ Թերևս դա պայմանավորված է նրանով, որ ոչ միայն Հայաստանին, այլև հետխորհրդային երկրներին հատկացվող ֆինանսական աջակցությունը ԱՄՆ-ը կրճատել է։

-Այսինքն, եթե անգամ Կոնգրեսը հաստատի Հայաստանին ֆինանսական հատկացումը 38 %-ով կրճատելու առաջարկը, այն մեր տնտեսության վրա էական ազդեցություն չի ունենա։

-Էական ազդեցություն չի թողնի։ Առավել ևս նման կրճատում Միացյալ Նահանգների կառավարությունը նախատեսում է ընդհանուր առմամբ, քանի որ կարծում է, որ արտաքին ասպարեզում մի փոքր ավելի խնայողաբար պետք է մոտենա ֆինանսական հատկացումներին։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ